Ուրբաթ, Հունիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսպես են ծնվում զորահրամանատարները…

04/02/2021
- Պատերազմ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հեղինակ Գագիկ Հայրումյան, –

Տոհմը հին, շատ հին է, գորիսյան` Դադունց: Մեծ պապը Հին Գորիս-Վերիշենի հայտնի զուռնաչի Ռուբենն է եղել: Պապը` Սեյրանը, որ հինգ եղբոր ու մեկ քրոջ փոքրն է, դեռ 7-8 տարեկան հասակից հոր նվագի հետ դհոլն էր խփում: Տատը` Եպրաքսյան, հերոսուհի մոր դուստր է, 12 երեխաների վերջինը, Զդին տոհմից:

Դադունցները գյուղում տարբերվում ու աչքի են ընկնում ոչ միայն հաղթանդամ կեցվածքով, ֆիզիկական կարողությամբ, այլեւ` «ձեռքաջրով», բազմաշնորհ վարպետությամբ, աշխատասիրությամբ…

Իմ սերնդի լավ մարդկանցից մեկին` Սեյրան Դադունցին հեռախոսով հարցնում եմ,  թե թոռը` Սամվելը, ե՞րբ պիտի արձակուրդ գա:

– Սպասում ենք, – ասում է, – օրը չգիտեմ…

Մի ժամ հետո զանգ եմ ստանում.

– Եկել է…

– Էսօր, վաղը ձեզ նվեր, հետո, որ ազատ լինի` թող ինձ հանդիպի, – ասում եմ:

– Չէ’, ասում է Սեյրանը, – դու կասես, թե քեզ երբ է հարմար, կհանդիպենք մեր տանը: Հանգիստ կնստենք, պզկաթան կուտենք, համ էլ կզրուցենք…

Ծիծաղում եմ:

– Լավ բան ես ասում… Որ տիկին Եպրաքսյայի պատրաստած թանն էլ նմանը չի ունենա` չեմ կասկածում, բայց համավարակը զսպաշապիկ է հագցրել բոլորիս, դու էլ, ես էլ ռիսկի գոտում ենք, արի մեր հանդիպումը տեղափոխենք գալիք լավ օրերին…

                                                  *     *     *

Պատերազմ էր… Գյուղը, շունչը պահած, սպասում էր ռազմաճակատից եկող լուրերի: Տեսածն ու լսածը մաշկի վրա էր, հոգու մեջ, աչքի շողում. ողբում էր, հրճվում, հպարտանում, ձեռք մեկնում… Սպասում էր հավատով, հույսով, սպասում էր միայն մի բանի` հաղթանակի… Մեծ կորուստի տերն էլ հասկանում էր, որ կռվի դաշտում սխրանք գործելն ու նահատակվելն իրարից անբաժան են, որ առանց դրանց հաղթանակ չի լինում… Լավ լուրի սպասումով էր ապրում գյուղը` մեր տղերքի մեծ ռիսկի, անվախ լինելու, հերոսության… Այդպիսի մի օր էլ գյուղ հասան Սամվել Դադունցի ու նրա ջոկատի տղաների գործած սխրանքների մասին պատմություններ…

Սամվելի 20 տարին լրացավ դեկտեմբերի 27-ին: 2018 թվականին ավարտել է Վերիշենի միջնակարգ դպրոցը եւ ձմեռային զորակոչին կանչվել պարտադիր զինվորական ծառայության: Վիճակահանությունը նրան տարել է ՊԲ-ի 18-րդ հրաձգային դիվիզիայի 9-րդ պաշտպանական շրջան (Ջաբրայիլ): Ծառայության հենց առաջին օրերին Սամվելն արժանացել է հրամանատարության ուշադրությանը: Զինվորական երդումից անմիջապես հետո 2-րդ հրաձգային գումարտակում նշանակվել է ջոկատի հրամանատար: Շուտով նրան տրվել է սերժանտի կոչում: Պատերազմը սկսվելուց առաջ 101-108 մարտական դիրքերը եղել են վաշտի պաշտպանական գոտու տարածքները: Այստեղ էլ Սամվելը նշանակվել է 105 մարտական դիրքի ավագ: Ջոկատի հրամանատարը եւ իր 6 տղաները` Գարիկ Աղանյանը (Գյումրի), Համլետ Օսեյանը (Մարտունի), Դավիթ Խաչատրյանը (Մարտունի),  Գոռ Ներսիսյանը (Կապան), Աբել Պետրոսյանը (Հրազդան), Արթուր Պողոսյանը (Վանաձոր) հենց սկզբից պայմանավորվել են, որ լինելու են լավ ընկերներ եւ օրինակելի զինվորներ: Առաջինը, որ նրանք ձեռնարկել են, դիրքը պաշտպանության եւ հարձակման համար ապահով եւ անխոցելի դարձնելն էր, զինվորի հերթապահության եւ հանգստի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Տղաներով խելք-խելքի են տվել, վերակառուցել ու վերափոխել են իրենց պաշտպանությանը հանձնված տեղամասը: Հրամանատարությունը տեսել, հավանել է: Հետո վերափոխված դիրք այցի է եկել գլխավոր շտաբի պետը,  գովել, ոգեւորել է տղաներին, դիրքն էլ ստացել է ցուցադրական եւ օրինակելի անվանումը:

Պատերազմի հենց առաջին օրը նշված դիրքերից նահանջելու հրաման է տրվել: Տղաները դա խիստ ցավալի են ընդունել, միաձայն որոշել են դիրքը չհանձնել, կռվել մինչեւ վերջ: Երեք օր անդադար տարբեր զինատեսակներից, ԱԹՍ-ներից եւ ուղղաթիռներից բարձունքը ենթարկվել է հրետակոծության, բայց տղաները չեն նահանջել, կռվել են հերոսաբար, օրինակելի պոստը կանգուն է մնացել: Չորրորդ օրը նրանք հայտնվել են շրջափակման մեջ: Հրաման է տրվել հնարավոր տարբերակով դուրս գալ շրջափակումից: Ջոկատը դուրս է եկել եւ երկրորդ պաշտպանական գոտում միացել է վաշտին: Մի քանի օր այստեղ, ինչպես նաեւ զորամասի տարածքում կռվելուց, շրջափակումների մեջ ընկնելուց եւ դուրս գալուց հետո, զորամասը մեկնել է պաշտպանելու Հադրութը: Պաշտպանական շրջան է եկել Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը: Նա հարցրել է թե ո՞վ է եղել 105 մարտական դիրքի ավագը: Ներկայացրել են Սամվելին:

– Ներկայացի՛ր, – ասել է հրամանատարը:

– 105 մարտական դիրքի ավագ, սերժանտ Դադունց, – ներկայացել է Սամվելը:

– Շնորհավորում եմ, լեյտենանտ Դադունց, այսօրվանից դու լեյտենանտի զինվորական կոչում ունես եւ նոր պաշտոն` 6-րդ հրաձգային վաշտի, առաջին հրաձգային դասակի հրամանատարն ես…

Փաստորեն Սամվել Դադունցին տրված լեյտենանտի զինվորական նոր կոչումը, որ նա ստացել է իբրեւ 105 դիրքի ավագ` դիրքը չթողնելու եւ 3 օր պաշտպանություն իրականացնելու համար, ունի թռիչքային 5 աստիճան (սերժանտից`ավագ սերժանտ, ավագ, ենթասպա, ավագ ենթասպա, կրտսեր լեյտենանտ, նոր միայն լեյտենանտ):

Երկու օր հետո զորամիավորումը կրկին շրջափակման մեջ է հայտնվել: Սկսվել է խառը մարտը: Եղել են զոհեր, վիրավորների թիվը հասել է երկու տասնյակի: Նահանջի ժամանակ Սամվելը ետ է ընկել, տեսել է, որ  ճամփեզրի ձորակներում ու փոսերում անօգնական ընկած են մի կերպ գլխավոր մայրուղի հասած վիրավոր զինվորներ ու կամավորականներ: Ճանապարհին կանգնած է եղել «Նիվա» մակնիշի մի ավտոմեքենա: Վարորդին սպասել է մի քիչ, բայց` ապարդյուն: Մտածել է կտրել փականի լարերը, ուղիղ միացում տալ, բայց զարմացել եւ ուրախացել է, երբ տեսել է, որ բանալին փականի մեջ է: Հրետակոծության տակ նա երեք ուղերթ է կատարել 20-25 կմ հեռավորության վրա Տող գյուղում տեղակայված հոսպիտալ. տեղ է հասցրել ճամփեզրին հանդիպած բոլոր 15 վիրավորներին: Սամվելի պատմածով հրետակոծությունն այնքան ուժեղ է եղել, որ այդ ընթացքում ճանապարհին այլ մեքենայի չի հանդիպել: Վերջին երթուղուց հետո նա ավտոմեքենան կանգնեցրել է հոսպիտալի մոտ, ապակուն կպցրած ԱՊՊԱ թերթիկից վերցրել է տիրոջ հեռախոսահամարը, զանգահարել, շնորհակալություն է հայտնել մեքենայից օգտվելու համար, պատմել է, թե ինչ նպատակի է ծառայել այն, ասել է մեքենայի կայանատեղը… Պարզվել է, որ մեքենայի տերը ՊԲ-ի գնդապետ է…

Այստեղից զորքը տեղափոխվել է Մարտունու Սարաշեն գյուղ: Հաջորդ օրը նրանց տարել են Ֆիզուլի` մարտերի: Տասը օր անց  եղել է ՊԲ հրամանատարի հրամանը` Սամվել Դադունցին վաշտի հրամանատար նշանակելու մասին:

Այս մարտական գոտում եւս տղաները նահանջի հրաման են ստացել, գումարտակը դիրքավորվել է Ճարտար գյուղի մերձակայքում: Երեք օր հետո եղել է հրադադար…

Սամվելը գյուղ էր եկել՝ օգտվելով հրադադարից հետո ժամկետային զինծառայողներին տրված կարճատեւ արձակուրդի իրավունքից: Գյուղը նրան դիմավորեց իբրեւ իր հերոսի…

Մի քանի օր անց նա զորամաս վերադարձավ` շարունակելու ծառայությունը: Քիչ ժամանակ է մնում, կավարտի, տուն կգա եւ կպատրաստվի զինվորական ակադեմիայում հանձնելու ընդունելության քննություններ…

Այսպես են ծնվում զորահրամանատարները…

Աղբյուրը՝ Հայոց Ազգային Բանակ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանրապետության պետական չափորոշիչների նախագծի մասին

Հաջորդ գրառումը

Նիկոլն Ալիևից փոխառել է ամեն ինչ և Հայաստանը վերածում է Ադրբեջանի․ Միքայել Մինասյան

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլն Ալիևից փոխառել է ամեն ինչ և Հայաստանը վերածում է Ադրբեջանի․ Միքայել Մինասյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Լակոտություն անելու ժամանակը չէ. Արմեն Այվազյան

13/06/2025

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է. «Այսօր Իսրայելը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Իրանի դեմ։ Այս լուրջ տարածաշրջանային էսկալացիայի պայմաններում Հայաստանը հայտնվել է...

ԿարդալDetails

Իրանը անօդաչու թռչող սարքերի շարք է սկսել Իսրայելի ուղղությամբ

13/06/2025

Ռուբիոն բավականին հետաքրքիր տեքստ է տարածել․ Սուրեն Սարգսյան

13/06/2025

Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը. գործի է անցնելու Իսրայելի փաստացի դաշնակից հանդիսացող Ադրբեջանը. Վարուժան Գեղամյան

13/06/2025

Իրանի օդային տարածքը փակ է

13/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական