Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանում գիշերը տեղի ունեցածի մասին

15/07/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը իր Ֆեյսբուկյան էջում գրում է, ” Ինչպես գիտեք, երեկ ուշ երեկոյից Ադրբեջանի մի շարք բնակավայրերում տեղի են ունեցել բողոքի ցույցեր։ Մայրաքաղաք Բաքվում ցուցարարների թիվը, որոնց միացել էի շրջակա քաղաքներից ժամանածները, կեսգիշերն անց հասել էր մի քանի տասնյակ հազարի (10-20 հազար)։ Այս իրադարձությունը ոչ միայն աննախադեպ էր իր մասշտաբներով, այլև այն հանգամանքով, որ ցուցարարները ինչ-որ պահի ներխուժեցին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի՝ խորհրդարանի շենք։
Լուսադեմին ցույցը ցրվեց։ Քանի որ տեղեկատվության օբյեկտիվ սահմանափակումներ կան, ապա առկա տվյալների հիման վրա կանեմ մի քանի զգուշավոր ենթադրություններ։
– Ի սկզբանե ցուցարարները հանդես էին գալիս հակահայկական և ռազմատենչ կարգախոսներով՝ ի սատարումն բանակի։ Դժվար է չհավատալ, որ ռազմաճակատում ստեղծված իրավիճակն է եղել ցույցի հիմնական գրգռիչը։
– Ցույցը չուներ ընդգծված առաջնորդներ, սակայն ակնհայտ էր, որ ինչ-որ պահից ցուցարարների որոշ խմբեր սկսեցին ներկայացնել իրենց «օրակարգը», որը որոշակիորեն տարբերվում էր վերևում նկարագրածից (թեև դարձյալ նույն գծի մեջ էր)։
– Ցուցարարների հիմնական կարգախոսներն էին՝ «Ավարտե՛ք կարանտինը, սկսե՛ք պատերազմը», «Հրամայե՛ք մեզ գնալ պատերազմ», «Մուբարիզ», «Խփե՛ք Խանքենդիին», «Եթե գնանք այս գիշեր տուն, վաղը մեզ չեն թողնի նորից հավաքվել», «Ղարաբաղ կամ մահ», «Մահ հայերին», «Վե՛ր կաց, ադրբեջանցի զինվոր, անցի՛ր սահմանը», «Պատերազմ» և այլն։
– Գիշերը 2-ի շրջակայքում ոստիկանությունն ու իշխանությունները կոչ արեցին ցուցարարներին ցրվել։ Մինչ այդ ոստիկանությունը որևէ կերպ չէր միջամտում ցույցին՝ չնայած դրա անօրինականությանն ու կարանտինային պայմաններին։ Ակնհայտ էր, որ ցույցն անցնում էր իշխանությունների թողտվությամբ (եթե ոչ նաև մասնակի կազմակերպությամբ)։
– Չենթարկվելով իշխանությունների պահանջներին՝ հավաքը աստիճանաբար սկսեց վերաճել բողոքի ցույցի, որի մեջ կային թե՛ կրոնական, թե՛ ազգայնամոլական և թե՛ սոցիալական կարգախոսներ։
– Երբ մի ոստիկան փորձում էր հանգստացնել ցուցարարներին, հայտարարեց, որ «Հեյդար Ալիևի ոգին հետևում է մեզ» և «որ մենք (Ադրբեջանը) սպանել է 200 հայի»։ Ի պատասխան ցուցարարները սկսեցին գոռալ՝ «սուտասաններ»։ Դրան հաջորդեցին ցուցարարների կողմից հրաժարականի պահանջներ (այդ թվում նաև այլ քաղաքներում), որոնց մեծ մասն ուղղված էր «դավաճան գեներալներին, որոնց պետք էր կախաղան հանել», իսկ ցանցում հայտնվեցին «#occupymilliməclis» հեշթեգով գրառումներ։ Ակնհայտ դարձավ, որ ցուցարարները նախատեսում են գրավել Միլլի Մեջլիսի շենքը, ինչը կատարվեց որոշ ժամանակ անց, թեև ոստիկանությունը արագ հեռացրեց վերջիններիս։
– Դրանից հետո ոստիկանությունը սկսեց կիրառել արցունքաբեր գազ, ջրցաններ և այլ միջոցներ, ինչի արդյունքում լուսադեմին՝ ժամը 5-ի մոտակայքում ցուցարարները ցրվեցին։ Հետաքրքիր է, որ ոստիկանության գործողություններին ի պատասխան ցուցարարները սկսեցին վանկարկել «Մենք հայեր չենք», «Ամոթ Ադրբեջանի ոստիկանությանը», «Դուք եք իսկական հայեր, մենք այժմ երկու պետության դեմ ենք կռվում»՝ նկատի ունենալով Հայաստանն ու իշխանությունների ներկայացրած «պետությունը»։ Հետաքրքիր էր նաև հետևյալ կոչը. «Հայերը ոտքի կանգնեցին և նրանց ոստիկանությունը միացավ իրենց, իսկ դուք մեզ ծեծում եք»։ Արդյունքում կան ձերբակալվածներ։
– Կարևոր է նաև ցույցերի կրոնական բաղադրիչը. շատ վայրերում այն ուղեկցվում է «Ալլահ Ակբար», «Աստված ու Ահլ-ուլ Բեյթը մեզ հետ է այս պատերազմում» և այլ կարգախոսներով։

Այսօր սպասվում են նոր ցույց, որը կսկսվի երեկ ոչնչացված գեներալի թաղման արարողության ժամանակ։ Երեկվանից գնում է այդ գեներալի հերոսացում, որի մեջ ևս առկա են սոցիալական արդարության պահանջի տարրեր՝ «մաքուր ու ռոճիկով ապրող գեներել» ընդդեմ «հղփացածների»։ Կարծում եմ, որ իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի թույլ չտան գիշերվա սցենարը. ցուցարարները չպետք է շեղվեն հակահայկական օրակարգից։Ինչպես և Հայաստանում՝ Ադրբեջանում քաղաքական լեգիտիմության հիմքը Ղարաբաղն է, ուստի այս ամենին պետք է լուրջ վերաբերվել։ Ավելին՝ այնտեղ հակահայկականությունը հասցված է ֆանտաստիկ մասշտաբների, էնպես որ խաղաղության մասին խոսք լինել չի կարող։
Այլ մտքեր ևս կան, բայց դրանք բարձրաձայնելու համար վաղ է, քանի որ մոտ է սպեկուլյացիաների ժանրին”։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում․ ՀՄՏԿ

Հաջորդ գրառումը

Հետմահու մեդալներ՝ մեր հերոսներին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026
Հաջորդ գրառումը

Հետմահու մեդալներ՝ մեր հերոսներին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական