Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աբրահամյան համաձայնագիրը եւ Իրանի գործոնը. Հայաստանի անդամակցության հեռանկարը

Գրիգոր Առաքելյան
26/12/2025
- 26 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
40
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 Համաձայնագրի անվանակոչության համար հիմք ծառայած Աբրահամյան կրոնների դավանաբանական ու պատմական ընդհանրությունները նկատի ունենալով, քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած Հայաստանին  խորհրդանշաբար հնարավոր է հակաիրանական կոալիցիային միանալու  պարտադրանք ներկայացվել:

Դեռեւս մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված վաշինգտոնյան «խաղաղության» փաստաթղթի ի հայտ գալը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հայտարարությունը, թե Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության հաստատմանը, եւ որ Երեւանն ու Բաքուն կարող են դրանից հետո միանալ «Աբրահամյան համաձայնագրին»՝ խորհելու տեղիք է տալիս։

Նշենք, որ Աբրահամյան համաձայնագիրը մեկնարկել է 2020 թվականին: Մինչ այժմ փաստաթղթին պաշտոնապես միացել են Իսրայելը, ԱՄՆ-ը (որպես միջնորդ եւ հովանավոր), Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Մարոկկոն, Սուդանը (մասնակիորեն) եւ Ղազախստանը, որը հանդես է եկել համաձայնագրին միանալու մասին պաշտոնական հայտարարությամբ: Մի շարք երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան եւ Սիրիան, նույնպես քննարկում են ապագայում համաձայնագրին անդամակցելու հնարավորությունը:

Ի՞նչ փաստաթուղթ է «Աբրահամյան համաձայնագիրը», որքանո՞վ այն կարող է առնչություն ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված փաստաթղթի հետ, եւ ինչո՞ւ Ադրբեջանի (իսկ հեռանկարում՝ նաեւ Հայաստանի) հնարավոր միանալն այդ համաձայնագրին կարող է մտահոգել Թեհրանին:

Աբրահամյան համաձայնագիրը դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանն ուղղված փաստաթուղթ է, որը ստորագրվել է Միացյալ Նահանգների միջնորդությամբ՝ Թրամփի նախագահության առաջին շրջանում, մի կողմից Իսրայելի եւ մյուս կողմից մի շարք մահմեդական երկրների միջեւ: Համաձայնագրերի փաթեթը կազմվել է Իսրայելի եւ փաստաթղթին միացած իսլամական երկրների միջեւ բազմաբնույթ համագործակցությունն ամրապնդելու նպատակով եւ ներկայացվել է որպես ԱՄՆ ռազմավարության բաղկացուցիչ մաս՝ Մերձավոր Արեւելքում նոր տարածաշրջանային կարգ հաստատելու, ինչպես նաեւ Իսրայելի անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար:

Փաստաթղթի անվանումն առնչվում է Աբրահամյան կրոնների՝ իսլամի, քրիստոնեության եւ հուդայականության դավանաբանական ու պատմական ընդհանրություններին եւ կոչված է խթանելու տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը:

Դիվանագիտական հարաբերությունների կարգավորումից բացի՝ համաձայնագիրը նախատեսում է փաստաթղթին միացող երկրների միջեւ համագործակցության ակտիվացում ամենատարբեր ոլորտներում: Այն նաեւ միտված է ԱՄՆ-ի գլխավորությամբ տարածաշրջանային կոալիցիայի ձեւավորմանը, որը կուժեղացնի Իսրայելի դիրքը որպես տարածաշրջանային հիմնական խաղացող եւ կսահմանափակի այս գործընթացին հակադրվող երկրների, մասնավորապես՝ Իրանի ազդեցությունը:

Հետեւաբար, համաձայնագրի իրագործումը կարող է ամրապնդել Իսրայելի դիրքերը տարածաշրջանում եւ հանգեցնել Իրանի աշխարհաքաղաքական մեկուսացմանը: Իրանի հարեւան երկրների, օրինակ՝ Ադրբեջանի, եւ հնարավոր է նաեւ Կենտրոնական Ասիայի որոշ երկրների (օրինակ՝ Թուրքմենստանի) միացումը Համաձայնագրին կարող է ամրապնդել Իսրայելի ներկայությունն Իրանի սահմանների անմիջական հարեւանությամբ:

Մասնավորապես, Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ ռազմական համագործակցությունը կարող է հանգեցնել Իրանի հյուսիսային սահմանների մոտ Իսրայելի կողմից հետախուզական եւ մոնիթորինգային ենթակառուցվածքների ստեղծմանը: Արդյունքում, ի լրումն Պարսից ծոցում Իսրայելի ներկայությանը (ԱՄԷ-ի եւ Բահրեյնի միջոցով), Իրանը ստիպված կլինի հանդուրժելու  նաեւ Իսրայելի ներկայությունն իր հյուսիսային սահմաններին:

Համաձայնագիրը կարող է նվազեցնել նաեւ Իրանի ազդեցությունը տարածաշրջանում:

Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող տարածաշրջանային կոալիցիան, այսինքն՝ Աբրահամյան համաձայնագրի շրջանակը, ձգտելու է թուլացնել Իրանի աջակցությունը վայելող «դիմադրության առանցքը»: Իսրայելի եւ անդամ պետությունների միջեւ ռազմական եւ հետախուզական համագործակցության խորացման պայմաններում Իրանը կարող է զրկվել Իսրայելին արդյունավետ դիմակայելու գործառնական հնարավորություններից:

Բացի այդ, Իրանի հետ պատմական կապեր ունեցող մահմեդական երկրների միացումը Համաձայնագրին՝ կարող է հանգեցնել Իրանի դիվանագիտական մեկուսացմանը եւ թուլացնել տարածաշրջանային դաշինքներ ձեւավորելու Թեհրանի հնարավորությունները:

Իրանը կարող է բախվել նաեւ տնտեսական եւ առեւտրային մարտահրավերների: Անդամ պետությունների եւ Իսրայելի միջեւ առեւտրի եւ ներդրումների խթանումը կարող է փոխել տարածաշրջանային առեւտրային ուղիները՝ հօգուտ Իսրայելի եւ նրա դաշնակիցների: Մասնավորապես Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում սա կարող է սահմանափակել Իրանի հնարավորությունները տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու առումով: Օրինակ՝ ԱՄՆ-ի կողմից վերահսկվող տարանցիկ միջանցքների («Թրամփի ուղու») գործարկումը կարող է ազդել Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հետ Իրանի առեւտրային կապերի վրա՝ նվազեցնելով տարածաշրջանային երկրների կախվածությունն Իրանից:

Գործընթացը կարող է բացասաբար անդրադառնալ նաեւ Իրանի քաղաքական եւ դիվանագիտական դիրքերի վրա: Աբրահամյան համաձայնագրի տարածումը ոչ արաբական երկրների, օրինակ՝ Ադրբեջանի վրա, կարող է իսլամական երկրների շրջանակում նվազեցնել Իրանի հակաիսրայելական դիրքորոշումների լեգիտիմությունը: Սա կբարձրացնի դիվանագիտական ճնշումն Իրանի նկատմամբ, հատկապես այնպիսի կառույցներում, ինչպիսին է Իսլամական համագործակցության կազմակերպությունը:

Բացի այդ, ԱՄՆ-ի կողմից Աբրահամյան համաձայնագրի անդամ պետություններին տրամադրվող տնտեսական եւ ռազմական աջակցությունը կարող է տարածաշրջանային երկրներին հեռացնել Իրանից եւ մոտեցնել ԱՄՆ-Իսրայել առանցքին:

Աբրահամյան համաձայնագրերի համատեքստում կարեւոր է նաեւ անդրադառնալ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի դերին: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2025 թվականի օգոստոսին Սպիտակ տանը՝ ԱՄՆ միջնորդությամբ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, ինչպես խոստովանել  է Սթիվ Ուիթկոֆը, կարող է կարեւոր դեր ստանձնել Աբրահամյան համաձայնագրի նպատակների իրագործման ճանապարհին: Բազմաթիվ աղբյուրներ, այդ թվում՝ Reuters-ը, վկայում են, որ ԱՄՆ կառավարությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղությունը դիտարկում է որպես նախապայման՝ Ադրբեջանի՝ Աբրահամյան համաձայնագրերին միանալու համար:

Կովկասում կայունության հաստատումը ճանապարհ է հարթում Ադրբեջանի համար՝ Իսրայելի հետ դիվանագիտական եւ ռազմական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Այդ տեսանկյունից Ադրբեջանի հնարավոր միացումը Աբրահամյան համաձայնագրին կարեւոր է նաեւ Իրանի սահմաններին մոտ գտնվող նրա ռազմավարական դիրքի պատճառով:

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Աբրահամյան համաձայնագրին միանալու հեռանկարին, ապա չպետք է մոռանալ Համաձայնագրի անվանակոչության համար հիմք ծառայած Աբրահամյան կրոնների դավանաբանական ու պատմական ընդհանրությունների համատեքստում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած Հայաստանի դերը, որին հնարավոր է  խորհրդանշաբար հակաիրանական կոալիցիային միանալու  պարտադրանք ներկայացվել:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը՝ այսուհետ  Չեքիջյանի անունով

Հաջորդ գրառումը

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
Քաղաքականություն

Նեթանյահուն գովել է Թրամփին, որ նա «կարգավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը»

01/01/2026
Հրապարակախոսություն

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ. Ամստերդամ

31/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Խունտան իրականում իրականացնում է թշնամի գլոբալիստական ուժերի ծրագիրը և վայելում նրանց անվերապահ աջակցությունը. Արմեն Այվազյան

31/12/2025
Հաջորդ գրառումը

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական