Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Փափուկ ուժի» ասպետը

14/04/2023
- 14 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստան-Սփյուռք եւ Սփյուռք-Հայաստան հարաբերություններն ուսումնասիրող պատմաբանները ցանկության դեպքում անգամ չեն կարող շրջանցել այս անունը՝ Ռոմեն Կոզմոյի Կոզմոյան: Նախկինում գրեթե միշտ երկրորդ շարքի վրա կանգնած մի գործիչ ու դիվանագետ, որի գործունեությունը եղել է բնավ ոչ դյուրին, բայց միշտ առաջնային, արդյունավետ, դրական, համեստ եւ անաղմուկ: Հատկապես 1970-1990 ժամանակաշրջանին, երբ Սփյուռքի հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալն էր Միջին Արեւելքի հայագաղութների գծով եւ ավելի ուշ՝ լիբանանյան քաղաքացիական պատերազմի դժնդակ տարիներին աշխատում էր Բեյրութում Խ. Միության դեսպանատանը: Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի ու Կիպրոսի համայնքները, կրթական հաստատությունները, թերթերն ու մտավորականները հանձին Ռոմեն Կոզմոյանի ունեցել են անբասիր եւ անկաշառ մի գործընկեր, խելացի, վստահելի, հումորաշատ ու բարեհամբույր մի բարեկամ, որի այո-ն այո էր, իսկ ոչ-ը արտասանվում էր ցավով: Թե ինչ է արել նա Լիբանանի պատերազմի ընթացքում մեր համայնքային կառույցները ոտքի պահելու, լիբանանահայ քաղաքական կառույցներին մեկ եւ միասնական՝ «դրական չեզոքության» բանաձեւին հավատարիմ պահելու գործում, միայն զեկուցագրերի մանրամասն ուսումնասիրությամբ է կարելի պարզել: Առավել եւս՝ առնվազն երկու անգամ, 1978-ի եւ 1979-ին, հայկական թաղամասերի վրա զանգվածային հարձակման կանխման գործում, որտեղ Ռ. Կոզմոյանն ունեցել է կարեւոր դերակատարություն:
Ռ. Կոզմոյանը վճռական դեր է կատարել նաեւ դեպի մայր հայրենիք սփյուռքահայ անհատների օգնությունը ապահովելու գործում, հատկապես ինչ վերաբերում է արդյունաբերական արտասահմանյան տեխնոլոգիաներ բերելու գործում, ինչպիսին էր Գեւորգ Մոմջյանի նվիրատվությամբ Արտաշատում հախճապակու գործարանի հիմնումը, լիբանանահայ մեկ այլ գործարարի՝ Կարապետ Պապահեքյանի «Գոլդըն» եւ «Ստարկին» սորտի խնձորի հազարավոր տնկիներ ներկրելու, ինչպես նաեւ Գերմանիայից ցեղական ցլիկների սերմաբուծական լաբորատորիա հաստատելու գործում:

Անմիջական օգնության փութալու տեսակետից շատ սրտառուչ էր Կոզմոյանի նախաձեռնությամբ Բեյրութից, իր մտերիմ բարեկամների Վարդիվառ Տեր-Գալուստյանի եւ հնչակյան գործիչ Տիգրան Սարաֆյանի օգնությամբ, Երեւանի Մարզահամերգային համալիրի հայտնի հրդեհից անմիջապես հետո հակահրդեհային ավտոմատ մի ամբողջ համակարգ մատակարարելը:

Ավելի ուշ, արդեն անկախության տարիներին, արդեն ձերբազատ պաշտոնական բոլոր պարտականություններից ու ծառայությունից, Խնկո Ապոր մանկական գրադարանի առաջին հարկում վարձած իր գրասենյակից, Ռ. Կոզմոյանը, հավատարիմ իր կոչմանը, շարունակեց նույն եռանդով ծառայել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների սերտացմանը, եւ, ինչպես նշվել է կողքի էջում, դարձավ Սփյուռքի դեսպանը Հայաստանում, այս անգամ՝ հայրենիքի հետանկախացման տարիների հոգսերը թեթեւացնելու: Այդպիսի նախաձեռնություններից մեկը Ռ. Կոզմոյանի եւ երջանկահիշատակ Մեսրոպ արք. Աշճյանի համագործակցության արգասիքը հանդիսացող «Մուղնի» հրատարակչությունն էր, բազմաթիվ գրքերի հրատարակումը, ինչպես նաեւ՝ ամերիկահայ մի բարեկամի օժանդակությամբ, Գյումրիում «Թռչունյան» մանկատուն-դպրոցը, որի հետագա գոյության պահպանումը դարձավ Ռ. Կոզմոյանի մղձավանջը:
Այստեղ չեմ կարող չհայտնել իմ եւ «Ազգ» թերթի հիմնադիր կազմի երախտագիտությունը Ռ. Կոզմոյանի կատարած մի բարերարության համար:

1990-ի գարնանն էր: Նախապես կայացած պայմանավորվածությամբ «Հրազդան» հյուրանոցում հանդիպեցի Լուիզ Սիմոն Մանուկյանին:

Գանգատվեց, որ իրեն չի հաջողվում Երեւանի կենտրոնում վարձակալությամբ մի տարածք գտնել ՀԲԸՄիության գրասենյակը այնտեղ փոխադրելու համար: Առաջարկներ լինում են, ասաց, բայց բոլորն էլ գործարք են դեմ տալիս. տարածք՝ երկու շաբաթով իրենց Ամերիկա հյուրընկալելու դիմաց: Լուիզը Լուիզ չէր լինի, եթե գնար նման գործարքի: Խոստացա հետաքրքրվել: Հայաստանում հույսս Ռ. Կոզմոյանն էր, էլ ո՞վ: Բեյրութում շատ սերտ, նույնիսկ ընտանեկան հարաբերություններ էին հաստատվել մեր միջեւ: Կարող էի համարձակ դիմել իրեն: Ռոմենը խոստացավ:

Երկու օր հետո զանգեց, հանդիպեցինք Ալավերդյան (հետագայում՝ Հանրապետություն) փողոց, թիվ 47 շենքի առջեւ: Շենքի երրորդ հարկը ազատ էր, բայց լքված խորդանոցի էր նման: Ռոմենը խոստացավ ամեն ինչ կարգի բերել տալ: Մեկ շաբաթ հետո Լուիզի հետ գնացինք գրասենյակն ընդունելու: Հնարավոր չափով բարեկարգված էր ամեն ինչ, ջուրն ու հոսանքը միացված, գրասեղաններն ու աթոռները՝ տեղադրված, սենյակներից մեկի (ուր տեղադրվելու էր Լուիզի բերած թանկարժեք արբանյակային հեռախոս-ֆաքսի սարքը) դուռը՝ երկաթապատված, ինչը այդ օրերին խիստ անհրաժեշտ էր:

Ավելորդ է ասել, որ Լուիզը գոհ մնաց, եւ երկու տարի օգտագործվեց այդ գրասենյակը որպես ՀԲԸՄ-ի կենտրոնատեղի, եւ շուրջ 30 տարի էլ որպես խմբագրատուն ծառայեց մեր թերթին, մինչեւ…

Այո, Ռ. Կոզմոյանը ՊԱԿ-ի սպա էր, գնդապետ: Բնավ չէր թաքցնում, բայց չէր սիրում այդ մասին խոսել: Ամեն անգամ իր գրասենյակ գնալիս, սեղանին դրած իմ բջջային հեռախոսը շուռ էր տալիս հակառակ կողմ: Ինքը այդպես էլ երբեք չօգտագործեց բջջայինը:
Եվ հիմա պահն եկել է ասելու, որ Ռոմենը գիտեր այդ ահարկու կազմակերպության իր պատկանելությունն օգտագործել հօգուտ մեր հայրենիքի, մեր ողջ ժողովրդի, ներսում թե դրսում: Նա «փափուկ ուժի» ասպետն էր: Այդպես մնալու է մեր եւ շատերի հիշողությունների մեջ:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խոսուն հայացքով` Մեծ Մարդու հիշատակին

Հաջորդ գրառումը

Էրդողան-Քիլիջդարօղլու: Թեժ ընտրապայքար

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Էրդողան-Քիլիջդարօղլու: Թեժ ընտրապայքար

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական