Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը «եկեղեցու պառակտումը» ներառել է իր կուսակցության նախընտրական ծրագրում «Եկեղեցին հավատացյալներին խաղաղ դիմադրության կոչելու իրավունք ունի»

Գեղամ Մկրտչյան
17/04/2026
- 17 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
44
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» լրատվականի ապրիլի 13-ի այս հրապարակումը թարգմանաբար ներկայացնում ենք կրճատումներով:

Ապրիլի 12-ին Էջմիածնում, Հայաստանի թեմերի երիտասարդ ուխտավորների հետ հանդիպման ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարեց երկրի իշխանությունների կողմից եկեղեցու վրա աննախադեպ ճնշումների մասին: Նա հակասահմանադրական անվանեց Եկեղեցու բարեփոխման «Քաղաքացիական պայմանագրի» պլանները, որոնք իշխող կուսակցությունը ներառել է իր նախընտրական ծրագրում: Հրապարակված փաստաթղթում առաջարկվում է Հայ Առաքելական եկեղեցու ներկայիս ղեկավարի հեռացում, տեղապահի ընտրություն, նոր կանոնադրության ընդունում եւ նոր Կաթողիկոսի ընտրություն:

…Փաշինյանի կառավարության առճակատումը Հայ Առաքելական եկեղեցու հետ մտնում է նոր փուլ: Արդյոք նախկինում եղե՞լ են նախադեպեր, որ որեւէ քաղաքական կուսակցություն եկեղեցու պառակտման պլաններ մտցնի իր նախընտրական ծրագրում: Մենք այս թեման քննարկեցինք ԱՊՀ երկրների ինստիտուտի Ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապերի բաժնի ղեկավար Կիրիլ Ֆրոլովի հետ:

– Կուսակցության ծրագրում եկեղեցու պառակտում ներառելը իսկապես ինչ-որ նոր բան է, աննախադեպ իրողություն, համաշխարհային  պրակտիկայում նման բան չկա, – կարծում է փորձագետը:- Այստեղ Փաշինյանը գերազանցել է անգամ Զելենսկուն: Զելենսկին իր «Ժողովրդի ծառա» կուսակցության ծրագրերում եկեղեցու պառակտում չի ներառել, չնայած նա ստեղծում է այն՝ հետեւելով Պորոշենկոյին… Ես տեսնում եմ միայն մեկ պատմական նմանադեպ: Փաշինյանը գնում է Լենինի եւ Տրոցկու հետքերով, որոնք կազմակերպեցին պատրիարք Տիխոնի հեռացման եւ Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարության փոփոխության նորացումային պառակտումը: Փաշինյանն այժմ նման «նորացումային» պառակտում է անում Հայ Առաքելական եկեղեցում: Մեթոդներն էլի նույնն են: Հարցն այն է, թե արդյո՞ք այս համարը կանցնի:

– Դուք ի՞նչ եք կարծում, կանցնի՞:

 – Ամեն ինչ կախված է Հայ Առաքելական եկեղեցուց ու հավատացյալներից: Որովհետեւ այս տեսակի ճնշումը միշտ մոբիլիզացնում է կողմնակիցներին: Հիշենք, որ պատրիարք Տիխոնը, ինչքան էլ ուժեղ էր բոլշեւիկների ճնշումը, չնայած բոլոր հալածանքներին, կանգուն մնաց: Հիշեցնեմ նաեւ, որ Ռուս ուղղափառ եկեղեցու նորացումային պառակտումը 1920-ականներին պաշտպանվել էր Կոստանդնուպոլսի պատրիարքության կողմից: Եթե Գարեգին Բ-ն այժմ զինվի Սուրբ պատրիարք Տիխոնի փորձով, այդպիսի պառակտման դեմ Ռուս եկեղեցու պայքարի փորձով, նա կհաղթի: Բայց այն, ինչ արել է Փաշինյանը՝ պառակտման պլանները ներառելով իր կուսակցության նախընտրական ծրագրում, նման բան նույնիսկ բոլշեւիկները չեն արել: Նրանք ունեին միայն աթեիզմի ընդհանուր գաղափարներ: Այո, պառակտումներ ստեղծելու պրակտիկա նրանք ունեին, բայց դա չէր ներառվում կուսակցության ծրագրում: ՀամԿ(բ)Կ ծրագրերում գրառվում էր միայն աթեիզմը, այլ ոչ թե եկեղեցական պառակտում ստեղծելը:Թարգմանեց

Գ. ՄԿՐՏՉՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երուսաղեմում պատվում են հրեաների կյանքը փրկած հայերին

Հաջորդ գրառումը

Իրանն ու ԱՄՆ-ը կշարունակե՞ն բանակցությունները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսպիսով մտնում ենք ֆինալ. Վլադիմիր Մարտիրոսյան

29/05/2026
29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
Հաջորդ գրառումը

Իրանն ու ԱՄՆ-ը կշարունակե՞ն բանակցությունները

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական