Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տրանսպորտային ճգնաժամը Երեւանում. «քաղաքը պիտի շուտ արթնանա»

16/09/2022
- 16 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ավտոբուսներրի նոր խմբաքանակը կթեթեւացնի տրանսպորտի ծանրաբեռնվածությունը»,- ավտոբուսների ամեն նոր խմբաքանակ գնելիս հայտարարում են Երեւանի քաղաքապետարանից, բայց իրավիճակը բարելավվելու փոխարեն ավելի է վատանում:

Եթե ամռան երեք ամիսներին հանրային տրանսպորտը ծայրը ծայրին հասցնելով փորձում էր սպասարկել քաղաքացիներին, ապա սեպտեմբերի 1-ից սկսած կանգառներում ասեղ գցելու տեղ չկա. մեկը դասից է ուշանում, մյուսը՝ աշխատանքից: 

10 տարի առաջ Երեւանի տրանսպորտի ոլորտում առաջին թանկարժեք ներդրումն արվեց. Չինաստանը Հայաստանին նվիրեց 249 «Հայգեր» ավտոմեքենա, իսկ վերջերս քաղաքապետարանը գնեց 311 ավտոբուս ու միկրոավտոբուս, որոնք գրեթե բոլորը հիմա սպասարկում են երեւանցիներին, բայց իրավիճակը փրկել անհնարին է. Պատշաճ տրանսպորտ ունենալը անիրական երազանք է:

«Ապրում եմ Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցում եւ կենտրոն հասնելու համար երկու տրանսպորտ եմ փոխում: Աշխատանքս Նալբանդյան փողոցում է, իսկ այնտեղ հասնող միակ երթուղին ժամանակին N 7 ավտոբուսն էր, որն այլեւս չի սպասարկում: Մի քանի անգամ բնակիչներով դիմում ենք ուղարկել քաղաքապետին, բայց դիմումներն անպատասխան են մնացել»,- մեզ հետ զրույցում ասում է 62-ամյա տիկին Փառանձեմը:

Վերջին օրերին, երբ ուսանողներն ու աշակերտները արձակուրդից հետո սկսել են օգտվել հասարակական տրանսպորտից, աշխատանքի շտապողները տուժում են եւ բառի բուն իմաստով ժամերով սպասում են կանգառներում: Քաղաքացիների հետ զրուցելիս, նրանցից մեկը բողոքում էր, քանի որ կենտրոնից Ավան հասնելու համար երբեմն երկու ժամից ավելի է ծախսում. «Մի քանի հատ 20 համար է անցնում, հետո 40-ն է գալիս, բայց դրանցից ոչ մեկի մեջ նույնիսկ մեկ ոտքի վրա կանգնել հնարավոր չի, ստիպված սպասում եմ էնքան՝ մինչեւ բախտը ինձ էլ ժպտա»:

Առաջին կուրսեցի Մարիանան էլ ասում էր, որ ուսումնական տարվա առաջին օրը համալսարան է հասել մեկ ժամ ուշացած. «Կանգառում կես ժամից ավել սպասել եմ, բայց այդպես էլ չկարողացա ավտոբուս կամ երթուղային նստել, ստիպված տաքսիով եմ գնացել»,- ասում էր ուսանողուհին, ապա ավելացնում, որ հասարակական տրանսպորտի վատ աշխատանքի հետ մեկտեղ քաղաքում հեշտ անցանելի փողոց տեսնելն անհնար է:

Երկար սպասում ես, A կետից B կետը հասնելու ընթացքում բազմաթիվ փորձություններով ես անցնում, իսկ կանգառում սպասելիս պետք է գուշակ լինես կռահելու համար, թե որ երթուղիներն են այդ կանգառով անցնում:

«Տրանսպորտի վատ աշխատանքը մի կողմ, լավ հասկանում ենք՝ մեքենաները երեւի քիչ են, բայց կագառները գոնե կարելի է կահավորել անհրաժեշտ միջոցներով: Օրինակ՝ քաղաքացին ցուցանակի վրա ոչ թե բնակարանի վաճառքի, քիչ տոկոսադրույքով վարկի կամ նորաբաց ռեստորանի գովազդ տեսնի, այլ այն երթուղայինների համարները, որոնք անցնում են այդ կանգառով: Իհարկե վատ չէր լինի, որ նաեւ տեղեկություն լիներ, թե որտեղից ուր է գնում»,-մեզ հետ զրույցում ասում է 36-ամյա Կարապետը:

Անցած տարվա հոկտեմբերին վարչապետ Փաշինյանն ասում էր, որ Երևանում հասարակական տրանսպորտը կարգավորելու համար արմատական լուծումներ են պետք, եթե համակարգ չգործի, տասը տարի անց այս նոր ավտոբուսները մաշվելու են, վերադառնալու են նախկին՝ անմխիթար վիճակին:

Դե ինչ, հարգելի ու հպարտ քաղաքացիներ, ձեզ միայն մնում է շուտ արթնանալ՝ տրանսպորտում մեկ ոտքի վրա խցկված, սեղմվելով, «մի քիչ խտացեք» ասելով կանգնելու համար:

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բուհերը ոչ թե Աշտարակ, այլ, օրինակ, Ախթալա տեղափոխեք

Հաջորդ գրառումը

Գրանցվել է «Նարարգին» կենսաբանորեն ակտիվ հավելումը

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Գրանցվել է «Նարարգին» կենսաբանորեն ակտիվ հավելումը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական