Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեխասի հայկական եկեղեցին` «2022-ի տարվա կառույց»

17/02/2023
- 17 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս տարվա հունվար ամսին անցկացված հասարակական կարծիքի արդյունքներով Հյուսիսային Դալլասի (Տեխաս) արվարձան Կարոլտոնում գտնվող հայկական նորակառույց Սբ. Սարգիս եկեղեցին 8500 քվեարկողների մոտ 64 տոկոսի ձայներն ստանալով ճանաչվել է «Մ. Նահանգների 2022-ի Տարվա կառույց», Նյու Յորքից տեղեկացնում է «World-architects.com» կայքի թղթակից Ջոն Հիլը: Համացանցում քվեարկողները պետք է ընտրեին անցյալ տարի «Շաբաթվա Կառույց» ճանաչված 40 շենքերից մեկը:

Ճարտարապետ Դեյվիդ Հոտսոնի նախագծով կառուցված եկեղեցու հիմնաքարը դրվել էր 2018-ին: Ավանդական օծումը կատարվել էր անցյալ տարվա ապրիլի 23-ին, եւ հաջորդ օրն իսկ տեղի էր ունեցել կիրակնօրյա առաջին եկեղեցական արարողությունը, որը նվիրված էր եղել Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 միլիոն հայերի հիշատակին:

Եկեղեցին Հայաստանից մոտ 7000 մղոնով հեռու է, բայց կառուցված է հայոց մայրաքաղաքից ոչ շատ հեռու գտնվող 7-րդ դարի Սբ. Հռիփսիմեի տաճարի նմանությամբ: Արեւմտյան ճակատային մասում ճենապակու վրա իտալական Fiandre ընկերության կողմից պատրաստված հայկական խաչի ձեւով հուշապատկեր է դրոշմված, 1,5 միլիոն բոլորաձեւ դրվագներով, որոնցից յուրաքանչյուրը եզակի է, ինչպես եզակի էին մեկ դար առաջ կյանքից զրկված անհատների ճակատագրերը: Ընդհանուր առմամբ այն «կենարար ծառ» է հիշեցնում եւ խորհրդանշում է հայերի վերապրելու կամքը:

Հին, ավանդական եւ նոր, ժամանակակից տեխնոլոգիաների ներդաշնակ համադրությամբ կառուցված եկեղեցու «Տարվա կառույց» ճանաչվելու առիթով ճարտարապետ Դեյվիդ Հոտսոնը հետեւյալ խոսքերն է գրառել. «Պատիվ է ինձ համար, որ եկեղեցին արժանացել է նման ճանաչման: Այդ պատիվը ես վերագրում եմ նախագծի վրա աշխատող ամբողջ թիմին եւ բոլոր նրանց, ովքեր  քվեարկել են սոցհարցումին, ներառյալ հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնց համար այս եկեղեցին յուրահատուկ նշանակություն ունի: Սբ. Սարգիս եկեղեցին 14 դար հետ է գնում առնչվելու համար աշխարհի ամենահին քրիստոնեական երկրի ճարտարապետության հետ, մինչ ժամանակակից շինարարական տեխնոլոգիաների կիրառումով այն նոր շունչ է հաղորդում Տեխասի լայնածավալ տափաստանին: Հույս ունեմ, որ եկեղեցու այցելուների հաճախումը կավելանա նրան շնորհված այս պատվի առթիվ եւ դա իր հերթին կբարձրացնի ամերիկացիների իրազեկվածությունը քրիստոնյա հնագույն ազգի նկատմամբ»:

Պատրաստեց` ՀԱԿՈԲ  ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական ատոմակայանի առօրյան

Հաջորդ գրառումը

Իսկ ո՞վ է «խաղաղության պայմանագրի» հետեւանքների կրողը

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Իսկ ո՞վ է «խաղաղության պայմանագրի» հետեւանքների կրողը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական