Նորոգ հանգուցյալ Երվանդ Ազատյանի հուղարկավորության եկեղեցական կարգը կկատարվի վաղը, ապրիլի 22-ին, Դետրոյթի (Սաութֆիլդ) Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որից հետո հոգեճաշ կտրվի նույն եկեղեցու սրահում: Թաղումը տեղի կունենա նույն օրը կեսօրին, Վուդլոուն գերեզմանատանը, Դետրոյթ, Միչիգան:

Հոգեհանգստյան արարողություն՝ նաեւ Հայաստանում
Հաջորդ օրը, ապրիլի 23-ին, հավարտ Սբ. Պատարագի, հոգեհանգստյան պաշտոն կկատարվի Էջմիածնի Սբ. Գայանե վանքում: