Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երիտասարդների անխոնջ ջատագովը

21/04/2023
- 21 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դժվար է, շատ դժվար հաշտվել մոտիկ մի անձնավորության հանկարծահաս շիջումի հետ, որի անգլերեն բնագրից թարգմանություններն ես կատարել երկար, շատ երկար տասնամյակներ: Երվանդ Ազատյանը կանոնավոր հաճախականությամբ եւ ճշգրտությամբ ամեն շաբաթ իր հոդվածներն էր ուղարկում «Ազգ»ի խմբագրություն: Դրանք նույնքան տարողունակ էին իրենց տեղեկատվական բովանդակությամբ, որքան հարուստ` լեզվական բառապաշարով, երբեմն նաեւ ինձ համար` նորաբանություններով: Ամեն անգամ զարմանում էի, թե որքան տեղեկացված է նա: Ծանոթ էր ինչպես միջազգային, այնպես էլ հայաստանյան աշխարհի հարափոփոխ մանրամասնություններին: Լեզուն հստակ էր, դիպուկ` առանց ավելորդ շեղումների: Ոճը «ամերիկանիզմներով» հագեցած, ինչը որոշակի բարդություն էր ներկայացնում ԱՄՆ-ից դուրս ապրող թարգմանչիս համար: Սակայն ուրախ եմ, որ իր իսկ խոստովանությամբ, կարողանում էի հաղթահարել դժվարությունները: Նրա հոդվածները այդ առումով չափազանց ուսանելի էին` լեզվական տեսակետից: Նրա բառապաշարի թարգմանությունների համար ստեղծել էի ձեռագիր հատուկ բառարան, որից հաճախ էի օգտվում: Բայց այստեղ առավելապես ցանկանում եմ կենտրոնանալ երիտասարդ սերնդի հանդեպ ցուցաբերած իր հատուկ վերաբերմունքի եւ գործնական քայլերի վրա: Խոսքը Ալեք Մանուկյան ֆոնդի միջոցներով Հայաստանում երիտասարդ գրողների գրքերի հրատարակման մասին չէ, այլ վաթսունամյա վաղեմություն ունեցող եզակի մի իրադրության, որի անմիջական մասնակիցն եմ եղել: Շատերը գրում են եւ դեռ կգրեն նրա հմուտ խմբագիր, քաղաքական խորաթափանց վերլուծաբան եւ հասարակական գործիչ լինելու մասին: Բայց քչերը գիտեն երիտասարդների անխոնջ ջատագովը լինելու նրա բնավորության գծի մասին:

Ազատյանը, կամ ավելի ճիշտ Էդմոնդ Կոտալազյանը որպես «Արեւ» օրաթերթի գլխավոր խմբագիր նոր էր ժամանել Կահիրե, որտեղ «Հայ Գեղարվեստասիրաց Միության Պատանեկան Շարժումի» որոշ գրական հակումներ ունեցող 16-17 տարեկան անդամները ընդվզում էին պահանջելով իրենց խոսքը լսելի դարձնելու մի հարթակ ունենալ: Այդ պահանջը արդարացի էին համարում եւ խրախուսում գաղութի այդ ժամանակվա ճանաչված մտավորականները, որոնց թվում էին մասնավորապես Վիկտորիա Արշարունին եւ Հայկ Ժամկոչյանը: Նրանց հոժարակամ միացավ նաեւ Կոտալազյանը, որ ընդառաջ գնալով պատանիների ցանկությանը՝ որոշեց «Արեւ» օրաթերթում ամիսը մեկ էջ տրամադրել նրանց ստեղծագործություններին: «Երիտասարդ ձայներ» խորագրով խմբագրականում, որը լույս տեսավ 1959-ի սեպտեմբերի 24-ին, նա ողջունելով «մուտքը գրական աշխարհին իրենց հոգին բացող խումբ մը երիտասարդներու»՝ գրում էր. «Սփյուռքի սպառիչ ու սպաննիչ պայմաններուն տակ, երբ յուսաբեկ կը դիտենք հոսանքն ի վար անկումը երիտասարդութեան այլասերած մէկ մասին, ահա անդիէն կայծ մը, հաւատքի նշոյլ մը, խոստում մը կուգայ լաւատեսութեան արեւով վառելու մեր հոգին: Այդ կայծերէն մէկն է ուրեմն այն ճիգը, որ կ ամփոփուի մեր այսօրուան Գ. էջին վրայ: …«Արեւ»ի շուրջ համախմբուած երիտասարդները ունին այդ ջերմութիւնը` հանդէպ մեր մշակոյթին, հանդէպ մեր պատմութեան ու արժէքներուն եւ կը խոստանան ամէն ամիս հանդէս գալ եւ ցոյց տալ պտուղները իրենց միտքի երկունքին ու հաւատքին: Անոնք հայութիւնը որպէս հանդերձանք չէ որ հագած են, այլ զայն իւրացուցած են որպէս կեանք ու ոգի, որոնք կը մղեն զիրենք թիավարելու հոսանքն ի վեր»:

Ամենամսյա այդ էջերում է, որ որպես էջի պատասխանատու իմ առաջին գրական փորձերն են տպագրվել, երբեմն նաեւ Արսեն Գիտակ, Թաթուլ Վարդանյան, Ծաղկող Սերունդ ծածկանուններով: Այդ էջերում են նաեւ իրենց ստեղծագործություններով հանդես եկել սերնդակիցներիցս Հակոբ Խաչատուրյանը (բանաստեղծություն), Կարպիս Պոհճալյանը (պատմվածք), Արթո Պասմաճյանը (մարզական լուրեր), Օշին Էմճյանը (ակնարկ), Անդրէաս Պալըգճյանը (խաչբառ), Նվեր Գըլճյանը (պատմվածք), Սոնիա Սամսոնյանը (պատմվածք), Գեւորգ Մաժակյանը (պատմվածք) եւ ուրիշներ: Նշվածները հետագայում ցրվեցին աշխարհով մեկ, բայց վստահ եմ ինչպես իմ, այնպես էլ նրանց մեջ միշտ վառ են մնացել այդ երանելի օրերը:
Երիտասարդներին թիկունք կանգնելու Ազատյանի բնավորության այդ դրական գիծը շարունակվեց կենսունակ մնալ մինչեւ վերջերս: Վկա՛ «Ազգ»ի երիտասարդ աշխատակից Հովիկ Աֆյանի առաջին գրքի հրատարակման առթիվ նրա գրած դրվատական խոսքերը, որոնք տպագրվեցին «Ազգ»ում:

Ազատյանի բացակայությունը խորապես զգալի է լինելու:

Հանգիստ իր բազմաբեղուն գործունեությանը եւ եռանդուն բնավորությանը, որ գիտեր պատշաճ ուշադրություն դարձնել երեւույթներին եւ մարդկանց:
Կարոտելու ենք նրա ներկայությանը:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երվանդ Ազատյանի մահը նրա վախճանը չէ

Հաջորդ գրառումը

Վերջին հրաժեշտ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Վերջին հրաժեշտ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական