Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերջին անվանականչ՝ «քաղաքական եռաբլուրից» առաջ

29/09/2023
- 29 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօրվա ողբերգությունն ու ցավը ծածկում են երեկվա ողբերգությանն ու ցավին:
Արդեն 3 տարի այդ «օրակարգով» ենք ապրում:

2020 թվականի սեպտեմբերի 26-ի երեկոյան Արցախի ՊԲ-ի զինվորների վերջին անվանականչը հնչեց, հետո բոլորը քնեցին:

Իսկ լուսաբացին դժոխքը բացեց իր դռները:

5000 հայ զինվոր սպանվեց պատերազմում: Կռվելու առաջին վայրկյանից մինչը մեռնելը, 5000-ն էլ վստահ էին, որ Արցախն ու Հայաստանն իրենց կյանքի գնով  փրկում են: Վառվող աչքերով գնում էին վառվելու, իրենց 18-20 տարեկանի ձեռքերով կրակների միջից Արցախ ու Հայաստան էին դուրս հանում:

Անխտիր բոլորի վերջին զանգերում ու վերջին գրառումներում մի թեզ կա՝  մեռնելու ենք, բայց ոչինչ, Հայրենիքն ենք փրկում:

Արդեն 3 տարի միայն մի ճշմարտություն է մեզ մխիթարում՝ Նրանք Հայրենիքը փրկած հանգան:

44-օրյա պատերազմում կորցրինք Հայոց բանակի սպայական սերուցքը՝ Սերգեյ Շաքարյան, Գեղամ Գաբրիելյան, Թաթուլ Ղազարյան, Արմեն Օհանյան, Վահագն Ասատրյան, Հովհաննես Ավագյան, Արթուր Սարգսյան, Արթուր Աղասյան, Լեւոն Ավետիսյան, Աշոտ Չոբանյան, Վահագն Թումասյան… Թող ներեն նրանք, որոնց անունները չթվարկվեցին:

Նրանք նահատակվեցին՝ մաքուր խղճով ու հայ զինվորի անբիծ արժանապատվությամբ: Փառք Բարձրյալին, որ չիմացան՝ իրենցից  հետո ինչ եղավ:

Եթե ողջ մնային, իրականությունն այսչափ դաժան ու բարոյազուրկ չէր լինի: Նրանց բնորոշ որակական հատկանիշներով ու արժեհամակարգով միայն մեկ սպա ողջ մնաց, այն էլ հիմա բանտում է՝ Գրիգորի Խաչատուրով:

Սեպտեմբերի 27-ի լուսաբացին Եռաբլուրի շիրիմները ծածկվեցին աշնանային գունեղ քրիզանթեմներով, գարնանային վարդերով, ամառային շուշաններով: Որդեկորույս ծնողներն արդեն իրենց ծաղկավաճառներն ունեն, որոնք միշտ նրանց համար գտնում են իրենց զավակների սիրած ծաղիկները՝ ի՛նչ սեզոն էլ որ լինի:

Փառք Բարձրյալին, որ սեպտեմբերի 27-ին իրենց որդիների, եղբայրների, ամուսինների շիրիմների մոտ միայն ծնողներն ու հարազատներն էին. կառավարության անդամներ, քաղաքական գործիչներ՝ նաեւ ընդդիմադիր, չայցելեցին Եռաբլուր:

3 տարի Եռաբլուրից մինչեւ քաղաքական ու դատաիրավական համակարգ, ժամանակը կանգ է առել, ոչ ոք չպատժվեց, ոչ ոք պատասխան չտվեց, ոչ մեկի մազն անգամ չծռվեց, իսկ զինվորական համակարգը մկան ծակն է մտել ու էլի հայ-ադրբեջանական շփման գիծ դարձած առաջնագիծ քշել 18-20 տարեկաններին:
«Որդիս 2 շաբաթ է Կապանում դիրքերից չի իջել, խնդրում եմ, հաղորդեք Պաշտպանության նախարարությանը: Մարդ չկա, որ նրան փոխարինի, ինքն իջնի, գոնե մի քիչ հանգստանա»,- սոցցանցերում գրել է մի կին:

44-օրյան ֆիքսված ժամկետով պատերազմ էր՝ մինչեւ Եռաբլուր, իսկ դրանից հետո անժամկետ պատերազմն է շարունակվում: Սյունիքի, Վայքի, Գեղարքունիքի դիրքերում դարձյալ 18 տարեկան զինվորն է կանգնած: Եթե, Աստված մի արասցե, նորից հարձակում լինի, նորից 18 տարեկան զինվորն է կռվելու:
Եռաբլուրում նոր փոսեր են փորվում:

Սա չար կանխազգացում, «ագռավի կռկռոց», չարագույժ ցանկություն չէ: Սա մեր մոտալուտ ապագան է, որի չիրագործման դեմ ոչ ոք չի պայքարում, ընդհակառակը՝ հրահրում է:

44-օրյա պատերազմը՝ բազմաբեւեռ ու բազմաբնույթ հանցագործություններով, մի կողմ դնենք, ի՞նչ է արել ՀՀ կառավարությունը Հայկական զինված ուժերը համալրելու, զինելու, ուժեղացնելու ուղղությամբ:

Ոչինչ: Բացարձակապես ոչինչ:

Արցախում, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին հանձնվեց 5 միլիարդ դոլարի զենք-զինամթերք:

Սեպտեմբերի 19-20-ի պատերազմից հետո ՊԲ-ն Ադրբեջանին հանձնեց 1,5 միլիարդ դոլարի զենք-զինամթերք:

Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ 3 տարվա ընթացքում անգամ մի «Կալաշնիկով» չեն գնել: Արցախի կապիտուլյացիայից կարճ ժամանակ անց Հայաստանի կապիտուլյացիայի՞ն են պատրաստվում: Միեւնույն է, սովորույթի ու ավանդույթի ուժով ՀՀ ԶՈՒ-ի զենք-զինամթերքն էլ են հանձնելու Ադրբեջանին, էլ ինչո՞ւ ավելորդ ծախսեր անեին, զենք գնեին: Փոխարենը՝ բանակին հատկացվելիք փողերով ռեփեր Սնուփ Դոգին կբերեն Հայաստան, բացօթյա օպերա կբեմադրեն, ասֆալտ կփռեն, քարոզարշավ կանեն: Ու այս բոլորը՝  ներքին սպառման համար:
Ո՛չ պատվախնդիր գեներալ է մնացել, որ Փաշինյանին բանակ զինելու եւ գոնե ինքնապաշտպանություն իրականացնելու պահանջ ներկայացնի, ո՛չ էլ սարերում ու չոլերում՝ բաց երկնքի տակ, առանց բլինդաժի ու խրամատի մնացած 18 տարեկան զինվորն է ի զորու բողոքել կամ ճշմարտությունը բացահայտել:

Մի ժամանակ ներիշխանական ձեռամբ շինած քաոսը ներիշխանական սեկտան կարողանում էր կառավարել: Հիմա իրենք իրենց շինած քաոսն էլ չեն կարողանում կուլ տալ:

Հայաստանի իշխանությունը, բացի ներքին սպառման միտինգներից ու «բանտիկով չագուճ» ճոճելուց, ուրիշ ոչինչ անել չի կարող: Սա 5 տարում միլիոն անգամ ապացուցված փաստ է:

Քարոզարշավը ցույց տվեց, որ գերագույնն անգամ ներքին սպառման միտինգ այլեւս չի կարողանում անել:

Հայաստանի իշխանությունն  այսօր ապրում է իր «քաղաքական Եռաբլուրի» պատմական վերջնափուլը:

Ո՞վ իմանա, գուցե նրանց վերջին անվանականչն է հնչում արդեն:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ադրբեջանի ագրեսիայի, Հայաստանի սխալների եւ այդ տարածաշրջանի նկատմամբ Արեւմուտքի անտարբերության մասին»

Հաջորդ գրառումը

Արցախում տեղի ունեցողը ցեղասպանություն է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026
Նորություններ

ՀՀ-ն հիանալի հասկանում է ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակյա գտնվելու անհնարինությունը. համապատասխան որոշումը կկայացվի ՀՀ քաղաքացիների կողմից․ Մհեր Գրիգորյան

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախում տեղի ունեցողը ցեղասպանություն է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026

ԱՆՏԵՂՅԱԿ, ԲԵԽԱԲԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 30-ին հարցում էի ուղարկել կառավարություն՝ մարնամասն տեղեկություններ ստանալու համար, թե Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական