Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերընթերցել Ռուբենին՝ պետական շահի բացակայության ախտանշանի պայմաններում

18/03/2022
- 18 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուբենի թոռնուհի պատմաբան Թալին Տեր-Մինասյանն այս հարցազրույցում մեզ ներկայացրեց այն պատճառները, որոնք դրդեցին նրան աշխատել «Անկախության մարտահրավերը. Հայաստան. 1919-1920» ֆրանսերեն գրքի հրատարակության վրա եւ թե ինչու ներկա իրավիճակում այս վկայությունն ունի անանց սրություն:

Տիգրան Եկավյան

Ֆրանս-Արմենի. – Ինչպե՞ս ծնվեց այս գիրքը: Սա Ռուբենի հուշերի 7-րդ հատորի ամբողջակա՞ն թարգմանությունն է:

Թալին Տեր-Մինասյան. – Ինչպես բացատրված է թարգմանչի առաջաբանում, Հայ հեղափոխականի Հուշերի 7-րդ հատորը, որը Thadde՛e հրատարակչությունը պատրաստվում է վերահրատարակել ֆրանսերեն լեզվով, կազմված է տարբեր կտորներից, որոնց թվում կա մի երկար «զեկույց»՝ «Հայաստանի Հանրապետություն» վերնագրով (մենք իրականում հստակ չգիտենք, թե ինչ նպատակով է գրվել այս տեքստը մի քանի դպրոցական տետրերում եւ ուղարկվել Հուշերի հրատարակչին՝ Ռուբենի անսպասելի մահից հետո, 1951-ին):

Այս գիրքն, ուրեմն, 7-րդ հատորի երրորդ մասի թարգմանությունն է՝ 200 տպագիր էջից փոքր-ինչ ավելի: Խմբագիրը ցանկացել է հատվածներ ավելացնել նաեւ Ռուբենի մի գործակցի՝ Սասունցի Մուշեղի հուշերից (ըստ 1952 թվականին Բեյրութում բանավոր արված պատմության), ինչպեսեւ՝  ՀՅԴ-ի մասին Ռուբենի մի տեքստի թարգմանությունը (1935):

Իմ գրած առաջաբանից բացի, հատորում տեղ են գտել նաեւ Անահիտ Տեր-Մինասյանի հոդվածը՝ նվիրված Ռուբենի կերպարին, որպես հեղափոխականի եւ պետական գործչի, եւ Ռոբերտ Իլբերի վերջաբանը, որի «Ռուբեն՝ ձախողված հերոսը» վերնագրի պատասխանատվությունը ես  հանձն եմ առնում:

– Գիրքը թարգմանել է ձեր հորեղբայր Վայքը 1989 թվականին: Ինչո՞ւ հարկ եղավ սպասել այսքան ժամանակ՝ այն հրատարակելու համար Ղարաբաղյան երկրորդ պատերազմի շրջանում:

– Այդ ամենը հանգամանքների խնդիր էր: Ես Ղարաբաղյան երկրորդ պատերազմին (2020 թվականի սեպտեմբերի 27-նոյեմբերի 10) չեմ սպասել՝ այս թարգմանությամբ հետաքրքրվելու համար, որի վրա արդեն մի քանի տարի  է, ինչ հանձնարարում եմ աշխատել INALCO-ի (Արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ, Փարիզ) իմ ուսանողներին:

Դուք ճիշտ եք. այս թարգմանությունը պատրաստել է իմ հորեղբայր Վայք Տեր-Մինասյանը՝ «Հուշերից» հատվածների թարգմանության հետ միաժամանակ, որոնք հրատարակեց Editions de l՛Aube-ը 1990 թվականին: Դա Ղարաբաղ կոմիտեի ղեկավարած մեծ շարժման, «1988 թ. հեղափոխության» եւ  «առաջին» Ղարաբաղյան պատերազմի (1988-1994 թթ.) շրջանում էր: Ոչ ոք չգիտեր, թե ինչ ելք պիտի ունենային այդ իրադարձությունները. ԽՍՀՄ փլուզում, հայության հաղթանակ 1994-ին, այս ամենը հետո եղան: Հորեղբայրս եւ ծնողներս այն կարծիքին էին, թե ես կրկնում եմ՝ 1989-ին արվածը, թե «ժամանակը» չէր տպագրելու  այս տեքստը, որի որոշ հատվածներ կարող էին ի չարս շահարկվել: Ավելացնեմ, որ սա հավանաբար ներքին զեկույց է եղել՝ նախատեսված Դաշնակցության համար, եւ նույն համը չունի ինչ երիտասարդ հեղափոխական Ռուբենի էրգրի մասին հուշերը: Գուցե սա նաեւ խմբագրական որոշում է եղել, սակայն գլխավորապես եղել է քաղաքական որոշում՝ տարբեր հանգամանքներով թելադրված : Իմ հորեղբայր Վայքը մահացել է 1990 թվականին եւ չի տեսել Հայաստանի անկախությունը: Բայց, հետեւելով 1988-1989 թվականների իրադարձություններին, նա գրել է, որ Ռուբենի գիրքը «ամբողջությամբ նկարագրում է սկիզբը մի իրավիճակի, որի արդյունքը կարող է միայն բռնությունը լինել»: Ցավոք, այս կանխատեսումը հերքել հնարավոր չէ…

– Ինչպես  նշել է հրատարակիչը կազմի վերջին երեսին, այս  գիրքը ձեր պապի կատարած՝ Հայաստանի «հայացման» վերաբերյալ, մեզ անծանոթ մի լուսաբանում է առաջարկում՝ ֆրանսերեն լեզվով,: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

 – Դա, իհարկե, շատ կարեւոր խնդիր է: Ի դեպ, պետք է հստակեցնել, որ  Ռուբենի նկարագրածը վերաբերում է նրա ասած «Արարատյա՛ն Հայաստանի» «հայացմանը», ի տարբերություն էրգրի (Անատոլիական Հայաստանի), որ դատարկվել էր իր հայ բնակչությունից 1915 թվականի Ցեղասպանության հետեւանքով: Ինչպե՞ս անկախ Հայաստանի այդ փոքր տարածքը դարձավ էթնիկապես միատարր: Անշուշտ՝ Ցեղասպանության տասնյակ հազարավոր փախստականների Արարատյան դաշտավայր հոսքի շնորհիվ, բայց նաեւ ՀՅԴ «գրասենյակի բռնապետության» իրականացրած ազգայնացման քաղաքականության շնորհիվ, որի շարժառիթը երբեք չի եղել ռասիզմը, այլ միմիայն պետական շահը: Դաշնակ հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերը վիթխարի էր. անհրաժեշտ էր կենսունակ դարձնել մի անկախ պետություն, որը ո՛չ նախատեսված էր, ո՛չ էլ ցանկալի, եւ ժողովրդին  բնակեցնել կենսունակ սահմաններով մի տարածքում: Այսօրվա տարածքային բոլոր խնդիրները, սահմանների հարցերը, առկա էին նաեւ այդ ժամանակաշրջանում: Իսկ երբ Ռուբենը հրաման էր տալիս գործել թաթար բնակչության դեմ, ապա, դարձյալ, դա ազգային ատելությունից չէր բխում, այլ հանուն պետական շահի: Ինքն անձամբ նշել է, որ այդ բնակչությունը հրաժարվել էր ճանաչել Հայաստանի Հանրապետության իշխանությունը եւ, իհարկե, համագործակցում էր արտաքին ու ներքին թշնամու հետ: 1919-1920 թվականների սպառնալիքը՝ քեմալական շարժման սկզբներին գտնվող Թուրքիայի եւ նորանկախ Ադրբեջանի դաշինքն էր:

– Դուք չե՞ք վախենում, որ թուրք-ադրբեջանական լոբբիիները կարող են շահարկել այս գիրքը՝  խաթարելու համար  Հայ դատի պաշտպանների աշխատանքը:

– Ես երկար եմ մտածել այս գիրքը հրատարակելու պատեհության շուրջ: Նախ, ես մասնագիտությամբ պատմաբան եմ, ինձ հետաքրքրում են աղբյուրները, եւ ես ինձ պարտավորված եմ համարում արձանագրել դրանք, երբ վերջիններս էականորեն լուսաբանում են քիչ հայտնի կամ վատ հասկացված մի ժամանակաշրջան: Մի քանի տարի առաջ այս տեքստը հրապարակելու մասին զրուցեցի մորս հետ, եւ կարող եմ ասել, որ նա ինձ հանձնարարեց այս գործը: Երբ ծնողներիս բնակարանից տեղափոխում ու դասավորում էի գրքերի եւ փաստաթղթերի արկղերը, Վայքի աշխատանքը ձեռքս ընկավ՝  մաքրագիր, գրեթե պատրաստ հրատարակության: Այդ ընթացքում սկսվեց պատերազմը: Փաշինյանի Հայաստանը պարտություն կրեց ու մտավ ճգնաժամային փուլ:  Իմ կարծիքով, այս պարտությունը, ինչպես գրել եմ France Arme՛nie-ում, հենց պետական շահի բացակայության հիվանդության ախտանիշն է: Ձեր ասած Հայ դատի պաշտպաններն արդյո՞ք բավական չափով հետամուտ են եղել դրան: Ինձ թվում է, որ երբ պետություն ես ժառանգում, ինչը հայերի համար եղավ  XX դարի մեծ հրաշք (ինչը  չունեցան քրդերը), այն պետք է ապրեցնես: Պետք է հանձն առնել Ռուբենի գործը հանուն պետական շահի: Պետք է վերջ տալ խոսել զոհի դիրքերից եւ պետք է պնդել, որ Հայաստանն իրավունք ունի ու պարտավոր է ապրել իր ներկայիս սահմաններում: Ի դեպ, Ադրբեջանը նույնպես պետք է հասկանա, որ եթե Հայաստանն այնտեղ է, որտեղ կա այսօր, ապա դա իր դաշնակից Թուրքիայի իրականացրած էթնիկական զտման քաղաքականության արդյունքն է, որը սկսվեց Անատոլիայում եւ ավարտվեց 1915 թվականին:

Ֆրանսերենից թարգմանեց

ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈ-ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ֆրանսիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կրթությունն անորակ է, գիտությունը՝ անհրապույր

Հաջորդ գրառումը

«Եթե Ռուսաստանը վստահություն ունենար ՀՀ իշխանությունների նկատմամբ՝ այս վիճակում չէինք լինի». Արա Աբրահամյան

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«Եթե Ռուսաստանը վստահություն ունենար ՀՀ իշխանությունների նկատմամբ՝ այս վիճակում չէինք լինի». Արա Աբրահամյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Փաշինյանի՝ Վեհափառին ուղղված գրառումները սղոցում են հանրության նյարդերը։ Օգտատերերը նրա գրառումների տակ զանազան մեկնաբանություններ են թողնում։ Դրանք ներկայացնում ենք էկրանային...

ԿարդալDetails

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական