Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Վարդուհի» արվեստի դպրոցի բալետի հմայքը Գյումրիում

03/06/2022
- 03 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի վերջին օրվա երեկոյան Գյումրու մարզամշակութային կենտրոնի  դահլիճում արվեստի գեղեցիկ ոգին էր թեւածում: «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի «Վարդուհի» արվեստի դպրոցի դասական պարի բաժինն այս տարի իր առաջին շրջանավարտները տվեց, եւ այդ նշանակալի իրադարձության առիթով այստեղ կազմակերպված «Գյումրվա բալետի հմայքը» բազմամարդ համերգը, նաեւ, այս տարիների ընթացքում կատարվածի յուրատեսակ հաշվետվություն էր:

«Օյունջյան» կրթահամալիրի մաս կազմող, ուսուցման գործընթացի հիմքում պետական ծրագիրն ունեցող «Վարդուհի» մասնավոր արվեստի դպրոցը կառուցվել է ամերիկաբնակ բարերար, երջանկահիշատակ Հովհաննես Օյունջյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ, գործունեությունը սկսելով 2015 թվականին: Այն իր երեք բաժիններով (նաեւ երաժշտություն, կերպարվեստ) կոչված է ապահովելու քաղաքիս փոքրիկ արվեստասերների գեղագիտական պատշաճ դաստիարակությունը եւ նպաստելու Գյումրու հարուստ գեղարվեստական ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը: Դրա համար բոլոր հարմարություններն ունեցող եռահարկ կառույցում մոտ 200 սաների հետ աշխատում են Գյումրու ու մայրաքաղաք Երեւանի տարբեր ուսումնական հաստատություններից հրավիրված երկու եւ կես տասնյակի չափ  ճանաչված ու նաեւ երիտասարդ նվիրյալ մասնագետներ: Նրանց կատարած աշխատանքի մի տեսանելի արդյունքը դպրոցի սաների հաջողություններն են նաեւ արվեստի հանրապետական եւ միջազգային տարբեր փառատոներում ու մրցելույթներում:

Իսկ այս համերգի բեմից ներկայացվող համարների հոգեպարար երաժշտությունն ու վարժ պարային, բալետային կատարումները շուրջ երկու ժամ հիացմունք եւ իսկական գեղագիտական բավականություն էին պատճառում դահլիճում ներկա ծնողներին, արվեստասերներին, մայրաքաղաքից եւ այլ վայրերից ներկա հյուրերին: Ներկայացվեցին հատվածներ հայ եւ համաշխարհային բալետային ստեղծագործություններից, կոմիտասյան հայահառաչ «Կռունկի», Մանսուրյանի «Սիրո մեղեդու» գեղեցիկ բեմադրություններ, «Վարդագույն աղջիկների պարը» Խաչատրյանի «Գայանե» եւ «Վալսը»՝ «Դիմակահանդես» բալետներից:

Ու մտածում էիր՝ այսօրվա մեր անուրախ օրերին, նաեւ ռաբիսի ու շոու-բիզնեսի անհամեստ տարածվածության պայմաններում նման մաքրող, հոգով վեհացնող ամոքիչ արվեստին հաղոդակցվելը որքա՜ն անհրաժեշտ է մեր  ներկա հատկապես երիտասարդ սերնդին: 

Եվ եթե այսօր «Գյումրվա բալետ» գուցե անսովոր թվացող արտահայտությունը սկսում է վերստին շրջանառվել, դա հա՛տկապես՝ այս դպրոցի, դաստիարակվող այս երեխաների շնորհիվ: Ասում ենք վերստին, քանի որ բալետային տարրն այս քաղաքում ներկա է եղել դեռ մեկ դար առաջ՝ օպերա-օպերետային ստուդիայի օպերային բեմադրություններում: Ավելին, համերգին ներկա՝ արվեստի հմուտ գիտակ, «Ազգ»ի մեր բազմաշնորհ գործընկեր Արծվի Բախչինյանը նաեւ նշեց հետեւյալը. «Ընդունված է ասել, որ Հայաստանում բալետը սկիզբ է առել 1926 թվականին, Երեւանում: Ո՛չ, իմ պրպտումները ցույց են տվել, որ բալետը սկիզբ է առել դրանից առաջ՝ 1924 թվականի հունիսի 17-ին այստեղ՝ Գյումրիում… «Վալպուրգյան գիշեր» բալետային ներկայացմամբ»: Ասել է թե՝ այս պարագայում խոսքը բալետային նոր սերնդի դաստիարակման ու գեղարվեստական երբեմնի ավանդույթի վերականգնման մասին է:

Դասական պարի բաժնի առաջին շրջանավարտներից է 14-ամյա Օֆելյա Բոնդոյանը, որը փոքրուց է սիրել բալետը: Արվեստի այս դպրոցը, որի նաեւ երաժշտության բաժնում է նա սովորել, Օֆելյայի ու իր խմբի մյուս սաների համար հարազատ տուն է դարձել: «Ավարտում եմ, բայց պիտի շատ կարոտեմ նույնիսկ սրահի ձողափայտերը, ամեն-ամեն ինչ»,- ասաց նա:

Մինչ այս տեղի էր ունեցել նաեւ դպրոցի երաժշտության բաժնի սաների համերգը, իսկ այս համերգի օրը մարզամշակութային կենտրոնի երկրորդ հարկի սրահում բացվել էր կերպարվեստի բաժնի սաների գործերի ցուցահանդեսը: 

«Մեր շրջանավարտները կցանկանա՞ն դառնալ պրոֆեսիոնալ երաժիշտներ, պարուհիներ, նկարիչներ, քանդակագործներ, թե՞ ոչ՝ կորոշվի հետագայում,- ասում են «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի «Վարդուհի» արվեստի դպրոցում:- Սակայն նրանք կլինեն հայրենիքին նվիրված եւ արվեստը արժեւորող անհատներ, ինչն անչափ կարեւոր է գիտելիքով հարուստ քաղաքակիրթ հասարակության համար»:

Ուրեմն բարի երթ ու նաեւ՝ բարի շարունակություն…

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Գյումրի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիտնականների ուշադրության կենտրոնում Դիլիջան քաղաքն է

Հաջորդ գրառումը

Համերգ-ցուցահանդես Լոնդոնում՝ նվիրված Ալեքսանդր Հարությունյանին

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Համերգ-ցուցահանդես Լոնդոնում՝ նվիրված Ալեքսանդր Հարությունյանին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական