Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վաստակաշատ գիտնական  Ռիչարդ Հովհաննիսյանի հիշատակին

14/07/2023
- 14 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ պատմագիտական ընտանիքը ծանր եւ անդառնալի կորուստ ունեցավ:  Հուլիսի 10-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում 90 տարեկան հասակում կյանքից հեռացավ  աշխարհահռչակ գիտնական, Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր ու առաջին վարիչ, «Հայաստանի Հանրապետություն» կոթողային քառահատոր աշխատության եւ Հայոց ցեղասպանության ու պատմական հայրենիքի վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ Ռիչարդ Գ. Հովհաննիսյանը: Վաստակաշտ գիտնականը հայ պատմագիտության մեջ թողեց իր անջնջելի եւ բեղմնավոր հետագիծը եւ իր արժանավոր տեղն զբաղեցրեց Ղ. Ալիշան, Ն. Ադոնց, Լեո, Ա. Հովհաննիսյան, Մ. Ներսիսյան, Լ. Խուրշուդյան (բոլորին հնարավոր չէ թվարկել) փաղանգում:

Ծնվել (9.09.1932) ու մեծացել է Կալիֆորնիայում՝ Ֆրեզնոյի մոտ գտնվող Թուլարում, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում: Հայրը՝ Գասպար Գավրոյանը (հարգանքի տուրք մատուցելով հոր՝ Հովհաննեսի հիշատակին՝ փոխել է ազգանունը), Արեւմտյան Հայաստանի Խարբերդի մոտ գտնվող Բազմաշեն գյուղից էր:  Պատմագիտության բակալավրի կոչումն ստացել է 1954-ին  Կալիֆորնիայի համալսարանում (Բերկլի), իսկ փիլիսոփայության դոկտորի կոչումը՝ 1966-ին Կալիֆորնիայի պետական համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում (UCLA): Երիտասարդ գիտնականը UCLA-ի դասախոսական կազմին է միացել 1962-ին՝ իսկ 1986ին նշանակվել է «Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամի կողմից հովանավորված եւ Լոս Անջելեսի համալսարանում հիմնադրված  ժամանակակից հայոց պատմության ամբիոնի առաջին վարիչ: 1990 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:   Guggenheim-ի կրթաթոշակառու Հովհաննիսյանը գիտական գործունեության ու հայագիտական հետազոտությունների առաջխաղացման մեջ ունեցած ավանդի համար արժանացել է բազմաթիվ պարգեւների: Նրա կենսագրական տվյալները ներառված են «Ով ով է Ամերիկայում» (Who՛s Who in America) եւ «Ով ով է աշխարհում» (Who՛s Who in the World) գրքերում: 

Ժամանակի առումով տեւական ու հարուստ ժամանակաշրջան ապրելով՝ նա երբեք որեւէ քաղաքական կունյունկտուրայի չենթարկվեց եւ եղավ ու մնաց ազգային ուղղվածության անաչառ պատմաբան: Անշուշտ, նա կմնա հայ պատմագիտական մտքի անդաստանում: Հովհաննիսյանի վաղ գիտական աշխատանքի առանցքում Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ.) պատմությունն էր: Փիլիսոփայության դոկտորի նրա թեզը՝ «Հայաստանն անկախության ճանապարհին» (Armenia on the Road to Independence), լույս է տեսել 1967թ.: Հովհաննիսյանը բազմաթիվ գիտական ու հասարակական կազմակերպությունների տնօրենների խորհրդի անդամ էր: ՀՀ 3-րդ հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար, քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը: 1993 թվականից ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի թիվ մեկ դպրոցը անվանակոչված է Հովհաննիսյանի անունով:

Հայագիտության բնագավառի տիտանն ակադեմիական կարգապահություն ուներ, որը ձեւավորվել էր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: Հայոց ցեղասպանության՝ որպես 20-րդ դարի գլխավոր ոճրագործության ուսումնասիրությանը նպաստելու առաքելությամբ պատմաբանի դժվարին ուղին ընտրած Հովհաննիսյանի ուսումնասիրություններն ու հրապարակումներն ամրագրեցին Հայաստանի Առաջին Հանրապետության տեղը Հայաստանի եւ համաշխարհային պատմության մեջ:  Բազմավաստակ պրոֆեսորը նաեւ ձեւավորեց մի քանի սերունդների գաղափարներն ու աշխարհայացքն այն մասին, թե ինչ է նշանակում սփյուռքում հայ լինել:  Իր իսկ հիմնադրած Հայոց պատմության ասպիրանտական ծրագրի շնորհիվ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում Հովհաննիսյանի անմիջական ղեկավարությամբ ծնվեց ու հասունացավ նոր գիտնականների մի ողջ սերունդ:

Հովհաննիսյանի հիմնարար աշխատությունները վերաբերում են Այսրկովկասի եւ Միջին Արեւելքի պատմության հարցերին:  Հատկապես, Հայաստանի XX դ. սկզբի, ՀՀ (1918-1920) պատմությանը, որտեղ անաչառ հետազոտողը լուսաբանել է եվրոպական տերությունների, ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում ու Այսրկովկասում:  Նրա գրչին են պատկանում նաեւ մի քանի հիմնարար աշխատություններ, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության պատմությանն ու պատմագրությանը: 

Հովհաննիսյանի հեղինակած հիմնական աշխատություններն են՝ Հայաստանի Հանրապետություն (4 հատոր, The Republic of Armenia, հատոր 1 (1971) եւ հատոր II (1982), հատորներ III եւ IV (1996) U.C. Press), The Armenian Holocaust, Cambridge, Massachusetts, Armenian Heritage Press (1980), The Armenian People from Ancient to Modern Times, 2 vols. New York: St. Martin՛s Press, 1997, Remembrance and Denial: The Case of the Armenian Genocide. Detroit: Wayne State University Press, 1998:

Գիտական բեղմնավոր գործունեությանը զուգընթաց վաստակաշատ գիտնականը 1997-ից UCLA-ում կազմակերպել ու ղեկավարել է Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի պատմական մարզերին նվիրված մի շարք ուշագրավ խորհրդաժողովներ, որոնք համախմբել են առաջատար գիտնականների ողջ աշխարհից՝ ներկայացնելու բազմադիսցիպլինար աշխատություններ այս վայրագորեն ոչնչացված հայկական աշխարհի վերաբերյալ: Ինչպես նաեւ ամենաակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում եւ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում տեղի ունեցած գիտաժողովներին, եւ հանդես է եկել Հայոց պատմության XX դ. սկզբի մի շարք խրթին հարցերի լուսաբանմամբ:

Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ավագ գրչընկերոջս՝ Ռ. Հովհաննիսյանի ներկայությունը վայելելու, Երեւանում եւ Բեյրութում գիտաժողովների մասնակցելու եւ վերջապես սուրճի սեղանակից լինելու:  Խելացի ու ժպտառատ հայացքը, սահուն ու քաղցրահունչ հայերենը, մասնագիտական դիպուկ արտահայտություններն ու գնահատող խոսքերն անտարբեր չէին թողնում եւ մագնիսի նման ձգում էին դեպի իրեն:   Կորուստը մեծ է, կորուստը հայ ժողովրդինն է, հայ պատմագիտական ընտանիքինը, նաեւ՝ իմը:  Ցավում եմ եւ ցավակցում ընտանիքի բոլոր անդամներին, հարազատ-բարեկամներին,  ընկերներին, պատմաբանների հանրույթին եւ հայ ժողովրդին՝ այս մեծ կորստի համար:

12.07.2023

«Ազգ»ի խմբագրությունն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում մեծ պատմաբանի որդուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, ընտանիքի մյուս անդամներին, գործընկերներին, ընկերներին, ուսանողներին եւ աշխարհասփյուռ հայագիտական ողջ համայնքին այս մեծ կորստի կապակցությամբ:

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

պգդ, պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

… Բայց մեծատա՛ռ Հայոց աշխարհ

Հաջորդ գրառումը

ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ. Պետքարտուղար Բլինքենի եսապաշտությունը հայերի կյանքն է արժենալու

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ. Պետքարտուղար Բլինքենի եսապաշտությունը հայերի կյանքն է արժենալու

Ամենաշատ ընթերցվածը

Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026

Ուրեմն, ի՞նչ են մատուցում Հայաստանի հանրությանը: Թե իբրե, Օրբանը որ գնաց, լավ է, որովհետեւ Ալիեւի ընկերն էր: Իհարկե, Օրբանի խայտառակ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական