Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

… Բայց մեծատա՛ռ Հայոց աշխարհ

14/07/2023
- 14 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 5-ին նշվում էր մեր պետության Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրը: Պետություն եւ սահմանադրություն, դրոշ, զինանշան եւ օրհներգ…  Իրականացած բազմադարյա երազանք՝ որի համար կարծես թե շատ ուրախ չենք սակայն եւ այդ օրն էլ տոնի զգացողություն չունեցանք: Դրա ընդհանուր ներքին եւ արտաքին պատճառներն, իհարկե, հայտնի են, չկրկնենք:

Բայց մի կարեւոր ու ինչ-որ չափով նաեւ այդ ընդհանուրի հիմքում ընկած պատճառը, թվում է, մեր ներսում է: Մեզնից ամեն մեկի եւ մանավանդ՝ մեր պետական այրերի հոգում ու մտքում: Թող բարձրագոչ չհնչի, բայց մենք չունենք մեր պետականության ու նրա խորհրդանիշների հանդեպ բավականաչափ հպարտության ու սիրո զգացում, նաեւ պետականորեն դրանցով սերունդ չենք դաստիարակում: Երբ միջազգային ասպարեզում մեր որեւէ մարզիկի հաղթանակի շնորհիվ մեր պետական  դրոշն է ամենից վեր բարձրանում, իհարկե ուրախանում ենք: Բայց մենք սովորաբար  չունենք մեր դրոշի, եթե կուզեք, պաշտամունք: Էլ չենք ասում զինանշանի ու  օրհներգի մասին:

Հատկապես վերջինս նաեւ տեղին քննադատվել ու քննադատվում է, բայց դա արդեն այլ հարց է:
Հայրենի սերը, մեզ միավորող ու պահող ազգային արժեքների պաշտպանությունը մեր մեջ պետք չէ՞ որ արտահայտվի նաեւ մեր երկրի անվան, նրա աշխարհագրական անունների, տեղանունների նկատմամբ վերաբերմունքում, որոնք եւս, համաձայնենք, այսօր էլ թշնամու ոտնձգություններից լուրջ պաշտպանության կարիք ունեն: Հնուց անտի մեր երկիրը կոչել ենք Հայք, որ մեր հին լեզվում նշանակել է  հայեր, հայերի երկիր: Կոչել ենք Հայոց աշխարհ: Քանի որ շատերը հիմա մոռանում ու մեր այս երկրանունը, իրենք էլ չնկատելով կամ ուշադրություն չդարձնելով, հաճախ փոքրատառ են գրում, գուցե կարիք կա բացատրելու կամ գոնե հիշեցնելու, ուշադրություն հրավիրելու: 

Հայոց՝ մեր գրաբար հին լեզվում հայք, այսինքն հայեր բառի, ինչպես նաեւ դրանից ծագած մեր Հայք երկրանունի սեռական հոլովաձեւն է: Ասել է թե՝ նայած գործածության, երբ նկատի ունենք հայերի, ինչպես օրինակ՝ հայոց լեզու, հայոց ազգ, հայոց ճակատագիր, հայոց բառ ու բան եւ այլն, անշուշտ պետք է փոքրատառ գրենք, ոճական կիրառության առանձին դեպքերը չհաշված: Իսկ Հայք երկրանունը նշելու  դեպքում՝ Հայոց աշխարհ, Հայոց երկիր, Հայոց հող, Հայոց պատմություն եւ այլն, եկեք չմոռանանք պատկերացնել ու գրել միմիայն մեծատառ, որպես հատուկ անուն՝ մեզ համար նաեւ նվիրական: Այսինքն բոլոր այն դեպքերում, երբ դա նշանակում է Հայք-Հայաստան:

Ավելի պարզ լինելու համար ասենք, օրինակ, որ Հայաստանից դուրս էլ հայերի շրջանում կարող են լինել ե՛ւ հայոց լեզու, ե՛ւ հայոց կամ հայկական գաղթավայր, ե՛ւ հայոց երգ, հայոց բառ ու բան, բայց «դրսում» չի կարող լինել Հայոց աշխարհ, Հայոց երկիր, որովհետեւ, ինչպես ասացինք, դրանք միայն Հայաստան են նշանակում:

«Հայկական» բառն էլ, երբ միայն սովորական որոշիչ է, ինչպես՝ հայկական ավանդույթներ, հայկական խոհանոց, հայկական պար, բնականաբար փոքրատառ է գրվում, բայց օրինակ՝ Հայկական պար աշխարհագրական անունը հո չի կարելի այլ կերպ գրել, քան մեծատառ:  

Աշխարհագրական անունների, տեղանունների գրության մասին առիթ ունեցել ենք գրելու, այստեղ կարճ կրկնենք: Հայկական լեռնաշխարհ, Հայկական բարձրավանդակ, Հայոց լեռներ, Հայոց սարեր… աշխարհագրական անուններ են՝ նույնպես հատուկ անուններ՝ մեզ համար թանկ ու նվիրական, որքան էլ մեր թշնամիները եւ աշխարհում նրանց աջակից ու թեւ տվող ուժերը փորձեն ջնջել դրանք քարտեզի վրայից: Ցավոք, մենք այսօր էլ հաճախ մեր շատ բնակավայրերի անունները տալիս ասում ենք նաեւ ժամանակին թշնամու դրած «հին» անունները, որոնք, հակառակ, պետք է մոռանանք: Այսօր էլ անհագ թշնամին իր անուններն է դնում մեր հայրենիքի նաեւ այն վայրերին, որոնց, փառք Աստծո, իր ձեռքը չի հասել: Դնում է վատ նպատակով… Ու մենք պետք է պաշտպանենք, փայփայենք, հարկ եղած դեպքերում նաեւ վերականգնենք իրական հին, հայկական բնիկ անունները:

Որքան էլ այսօր անիրավված, վտանգների առջեւ գլխահակ ու տագնապած՝ մեր հայրենիքը, մեր ազգը հաղթահարելու է սա էլ: Եթե իհարկե մենք նաեւ պաշտելու չափ սիրենք ու անդավաճան փարված մնանք մեր հայրենիքին, մեր պետական ու  ազգապահ արժեքներին: Դարերի, հազարամյակների ճամփորդ մեր մեծատա՛ռ Հայոց աշխարհին…

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օդի ջերմութիւնն ու մեր «ծովափը»

Հաջորդ գրառումը

Վաստակաշատ գիտնական  Ռիչարդ Հովհաննիսյանի հիշատակին

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

Վաստակաշատ գիտնական  Ռիչարդ Հովհաննիսյանի հիշատակին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական