ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթաների ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնը եւ ՀՀ կառավարության ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը համատեղ իրականացրել են սննդամթերքում քիմիական վտանգների ռիսկի գնահատման աշխատանքներ:
Հայաստանում արտադրված կաթի մեջ հայտնաբերվել են հակաբիոտիկներ, իսկ ձկնամսի մեջ՝ հորմոնների մնացորդային քանակություններ: Սննդակարգային ներգործությամբ պայմանավորված՝ առողջական ռիսկերը գտնվել են թույլատրելի տիրույթում:
Սակայն նրանց արտահանմանը լուրջ խոչընդոտ է սպասվում: Կաթի մեջ եւ կաթնամթերքում թունավոր տարրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առկա են առողջական մտահոգություններ՝ կապարի եւ կադիմումի ներգործությամբ պայմանավորված: Ուսումնասիրություններն իրականացվել են պետական ֆինանսավորմամբ:
Արհեստական լճակային տնտեսությունները գյուղատնտեսության զարգացող ոլորտներից է: Կենդանական ծագման մթերքում չպետք է պարունակվեն բնական կամ սինթետիկ հորմոնային նյութեր: Հարկ է նշել,որ որոշ ձկնանմուշներում հորմոնների պարունակությունը գերազանցել է թույլատրելի չափաքանակը:
Սննդակարգային ներգործությամբ պայմանավորված, հնարավոր առողջական ռիսկեր չեն հայտնաբերվել: Կաթում հակաբիոտիկների ռիսկի գնահատման աշխատանքների արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանում կիրառվում են արգելված հակաբիոտիկներ:
Հետազոտվել են կաթի մեջ եւ կաթնամթերքում հավանական թունավոր տարրերի պարունակությունը: Իրականցվել է, մթերքի սպառմամբ պայմանավորված, առողջական ռիսկի գնահատում:Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ առկա են առողջական մտահոգություններ՝ կապարի եւ կադիմումի ներգործությամբ պայմանավորված:
Հետազոտությունների արդյունքները կարեւոր նշանակություն ունեն պետական վերահսկողության արդյունավետության բարձրացման համար:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ