Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սեւшնի հիդրոէլեկտրակայան 75

Ստեփան Պապիկյան
26/07/2024
- 26 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
30
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շահագործման է հանձնվել 1949թ.: Կայանի ջրընդունիչ կառույցները, տուրբինային ջրատարն ու կայանային շենքը տեղավորված են Հրագդան գետի ակունքում, Սեւանա լճի մերձափնյա լեռնային զանգվածում, լճի մակերեւույթից 100 մ խորության վրա: Կայանային շենքի մեքենայական սրահում  տեղադրված են 34,2 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, 60 մ հաշվարկային ճնշումով, 70 մ3/վրկ ջրի ծախսով գործող երկու շառավղաառանցքային տուրբաագրեգատներ: ՀԷԿ-ի ստորին բիեֆում տուրբինների բլոկին հարկադրված է կողմնատար խուցը, որից սկիզբ է առնում 5,5 կմ երկարությամբ անճնշումային թունելը: Սեւանի ՀԷԿի հիդրոագրեգատներն ավտոմատացված են, գործում են առանց մշտական հերթապահ անձնակազմի:

Ետպատերազմյան հնգամյակի վերականգնեցված եւ նոր կառուցված հիդրավլիկական հզորություններից է: ԽՍՀՄ-ում առաջին ստորգետնյա հիդրոէլեկտրակայաններից մեկն էր: Սեւան ՀԷԿ-ը Սեւան-Հրազդան կասկադի առաջին աստիճանն է, որն իրականացնում է Սեւանա լճից ջրի ներհոսքը: Այն ներառում է.առափնյա ջրընդունիչ` հագեցած ձկների պաշտպանության համակարգով, ամփոփիչ ջրանցք,երկրորդ աստիճանի ջրընդունիչ, որն անմիջականորեն ջուր է վերցնում կայանի համար,ստորգետնյա տուրբինային ջրատար,կայանի ստորգետնյա կառույց,կողմնատար թունել,բարձրացնող ենթակայան,վերգետնյա ղեկավարման շենք:

Առափնյա ջրի ընդունիչ կայանը հագեցած է ձկների պաշտպանության համակարգով, իրենից ներկայացնում է երեք անցքերով, ձկները հավաքող երեք թունելով ջրի ընդունիչ սարք, որոնք միանում են ձկների հավաքման համակարգով, նորելուկ ձկների նետման թունելով: Առափնյա ջրի ընդունիչ կայանը ապահովում է Սեւանա լճից ջրի արտահոսքը դեպի ՀԷԿ եւ նորելուկ ձկների անվնաս նետումը ետ դեպի լիճ: Ունի մեծ բնապահպանական նշանակություն Սեւանա լճի  համար:

Ջրահեռացման բլոկում տեղակայված են երկու ասեղային փական, որոնք հիդրոագրեգատների վթարային անջատման դեպքում ապահովում են անհրաժեշտ քանակի ջրի հոսքը հիդրոկայանի միջով:  Սեւանա լճի ջրի մակարդակի` 15մ իջնելու պատճառով յուրաքանչյուր հիդրոագրեգատի առկա հզորությունը կազմում է 12,0 ՄՎտ: Կայանի շենքում կա նաեւ 320կՎտ հզորությամբ փոքր հիդրոագրեգատ: Այն ապահովում է Սեւան ՀԷԿ-ի վերաթողարկումը համակարգի մարման ժամանակ:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Լուսանկարում՝ Սեւանի ՀԷԿ-ի սրահը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թէքէեան Մշակութային Միութեան  ԴՈԿՏ. ՆՈՒՊԱՐ ՊԷՐՊԷՐԵԱՆ  Ամենամեայ մրցանակաբաշխութիւն

Հաջորդ գրառումը

Կոմիտшսի գրառած օրորերգերը ներկայացվեցին զույգ համերգներով

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

Կոմիտшսի գրառած օրորերգերը ներկայացվեցին զույգ համերգներով

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական