Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուզածներս ի՞նչ է

Գեղամ Քյուրումյան
06/03/2026
- 06 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
55
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս ի՞նչ է կատարվում մեր հետ: Հարցը, վստահ եմ, Աստծո յուրաքանչյուր օր հաճախից ավելի է հնչում հայաստանաբնակներիս մոտ ու շրջապատում: Ոմանք հիշում ու պնդում են, որ այսպես է եղել նաեւ տասնամյակներ ու անգամ դարեր շարունակ: Հիշո՞ւմ եք «Սարոյան եղբայրներ» կինոնկարի Գեւորգի ու Հայկի զրույցը, որը ֆիլմի հեղինակները խնդրել են գրել Հրանտ Մաթեւոսյանին: Հիշեցնեմ, թե ինչ է ասում դաշնակցական բանակի սպա Գեւորգը. փոքր ժողովուրդն ապրելու իրավունք չունի: Եղբորը հակադարձում է բոլշեւիզմի գաղափարակիր Հայկը, ակնարկելով հյուսիսից եկող մտայնությունները, որոնց միջավայրում ապրեցինք շուրջ յոթ տասնամյակ, տալով… 300 հազարից ավելի զոհ: Ասում ենք պատերազմ էր, ահավոր մի բան, իսկ թե երբ խոսքը մեր հայրերի ու եղբայրների, մայրերի ու քույրերի մասին էր, որոնց կյանքերն ընդհատվեցին ռուսական դաշտերում ու բելոռուսա-ուկրաինական ճահիճներում ու անտառներում, եվրոպական բնակավայրերում: Անգամ այսօր, տասնամյակ անց որեւէ մեկը չունի «ճիշտ էինք թե ոչ» հարցի պատասխանը, որը չի հնչում հազարամյակներ շարունակ մարդ արարածի մեր տեսակով բնակեցված Արցախի ասենք ժամանակավոր կորստի հետ: Եբ հարցը՝ ինչո՞ւ ենք այս օրին հայտնվել, որը շարունակվում է շաբաթներ, ամիսներ ու տարիներ շարունակ, հնչում է ինքնաբերաբար:

Օրին-ի չափանիշը մարդ-արարածի օրվա կենցաղն է, սկսած սննդակարգից մինչեւ տեսողա-լսողական տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորությունն ու կարողությունը: Այստեղ արդեն հայտնվում է դրանք ունենալու պարագան, երբ խնդիր է նախաճաշի թե՛ մեկ բաժակ կաթն ու ձվածեղը, թե՛ հեռակապի չափն ու մեգաբայտերը, թե՛ դրանց արտադրության վայրերը: Թե ինչ է պետք այսօրինակ հարցերն ու խնդիրները լուծելու համար, պարզից էլ պարզ է՝ աշխատանք: Ի՞նչ է այդ աշխատանք ասվածը, քանզի հայտնի է, որ մեզանում, ուր յուրաքանչյուր առավոտ երեք միլիոն Նապոլեոն է արթնանում, յուրաքանչյուրն իր առարկություն չընդունող կարծիքն է հայտնում-պնդում: Կան սահմանափակ թվով բացառություններ, ովքեր դիմում են, այսպես կոչենք, գիտնականների օգնությանը: Դրանցում աշխատանք բառի հոմանիշ են համարվում գործն ու զբաղմունքը, ջանքն ու ճիգը, գործելն ու զբաղվելը, նաեւ՝ թալաթոսելը, շլտորելը, լղճորելը. տողերիս հեղինակն ամենայն բծախնդրությամբ է տեղադրել վերջին երեքը, որոնք վերցվել են ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի երաշխավորությամբ տպագրված հոմանիշների բառարանից:

Նման պարագաներում ակամայից հիշում ես ոչ պակաս հետաքրքրաշարժ այլ իրողություններ, ասենք՝ կտուր վարողն էլ է մահանում արտահայտությունը: Թե ինչի մասին է խոսքը, վստահ եմ հեշտ է գուշակել՝ աշխատելու, ջանք ու ճիգ գործադրելու: Մարդն ամեն ինչ արել է, հերթը կտուրը վարելուն է հասել, որը սիզիֆյան արարք է հիշեցնում, թող ներեն հավատավոր գեղագիրները՝ էշ-էշ խոսելու պես մի բան: Մեզնից յուրաքանչյուրի շրջապատում վստահ եմ նման գնահատական կստանա որեւէ մեկը, ով կակնարկի, որ այդ անմեղ կենդանու մսից պատրաստված սնունդ է ճաշակել: Թերահավատ մի գտնվեք, ծանոթացեք ՀՍՀ հանրագիտարանի «էշ» հրապարակման տեքստին, որտեղ Մեծն Մաշտոցյան տառակապակցությամբ նշված է. «Հայաստանում էշը ընտելացվել է սկսած էնեոլիթից: Օգտագործվել է որպես մսատու, ապա՝ միայն բանող կենդանի»: Այնպես որ յուրաքանչյուր երեւույթ, ինչպես այս մեկը, դուրս է պրծնելու, որը եւ թերեւս նկատում ենք մերօրյա առօրյայում, մեր շրջապատում: Ասենք, երբ բարձրագույն պետական այրերի կողմից հայտարարվում է, որ Հայաստանը փոքր երկիր է: Երկիր մոլորակի որեւէ վայրում չեն կասկածում, որ ՀՀ-ն տարածքով փոքր երկիր է, ինչպես, ասենք՝ Բելգիան, ընդամենը 30 հազար քառակուսի կիլոմետր: Սակայն որեւէ մեկի մտքով չի անցնի այս երկիրն ու պետությունը փոքր համարել, ուր 12 մլն մարդ է ապրում, ՀՆԱ-ն 800 մլրդ դոլարի է մոտենում, ՀՀ-ն 26 մլրդ դոլար: Տարածքով փոքր այս երկիրը տարեկան 1.2 մլն տոննա խոզի միս է արտադրում, ՀՀ-ն հազիվ մի 10 հազար տոննա, երկրի մայրաքաղաք Բրյուսելը աշխարհի իրական կենտրոնն է: Մերոնք կանխավ Հայաստանը փոքր են հռչակում, որովհետեւ կարող է մեկը հարցնել՝ իսկ ինչո՞ւ, ասենք… բրինձ չեք մշակում, մի 5 հազար հեկտարի վրա, որը մեր վարելահողային կարողունակության անգամ 1 տոկոսը չի կազմում: Տարօրինակ բանից եմ խոսում, երբ Իտալիան այդ մշակաբույսի արտադրությունը 2 մլն տոննայի է մոտեցրել: Է է է՜… ինչերից եմ խոսում, երբ հաց հանապազորյայի ցորեն ենք ներկրում ու ներկրում, իսկ բարեբեր հողերն անմշակ պահում, ըստ նախարարի՝ այդպես է պետք, ինքը գիտի:

Այսպես էլ ապրում ենք, փոքրիկ խմբակը ինքնագոհ, շատերը՝ մոլոր ու շփոթված, հույսը՝ Արարչից սպասված, ինչպես երգում է ասվում՝ տեր Աստված, օգնիր մեզ զորանանք, հզոր Հայաստան դառնանք:

Հանճարեղ Պարույր Սեւակն այլ գնահատական ուներ, ասում էր. երազել էր տալիս մութը, իսկ երազել մենք չենք ուզում:

Ուզածներս ի՞նչ է..

Հ.Գ. – Ընդամենը շաբաթներ առաջ թուրքական լիրան դոլարի հանդեպ 40-1 հարաբերակցություն ուներ, հիմա՝ 44-1 է: Էլի բաներ կան ասելու, որոնց մասին՝ առաջիկայում:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

03.03.2026թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միջազգային մամուլն ակտիվ արձագանքում է Իրանի վրա հարձակումներին

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը ներգրավվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների մեջ. Վլադիմիր Մարտիրոսյան

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը ներգրավվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների մեջ. Վլադիմիր Մարտիրոսյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական