Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որո՞նք են Հայաստանի հնարավոր օգուտները ԵՄ գագաթնաժողովից

ԱԶԳ
15/05/2026
- 15 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
3
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանում մայիսի 4-ին եւ 5-ին անցկացված եվրոպական երկրների առաջնորդների գագաթնաժողովը արժանացավ համաեվրոպական ուշադրության: Պատվիրակություններ համայն Եվրոպայից, գումարած Կանադայի վարչապետը եւ պաշտոնական դեմքեր Վրաստանից եւ Թուրքիայից հավաքվեցին Հայաստանում: Եվրոմիության եւ Կանադայի համատեղ մասնակցությունը ընդգծեցին մասնակիցների աճող տարակարծությունը ԱՄՆ-ի վարած քաղաքականության նկատմամբ: Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր ղեկավարի ներկայությունը՝ ի հակադրություն Ամերիկայի բարձրաստիճան պաշտոնյաների բացակայության, է՛լ ավելի սրեցին այդ տարակարծությունները:

Միջոցառումը լայն արձագանք գտավ սկսած սոցցանցերում տեղի ունեցած հանրային քննարկումներից մինչեւ Ռուսաստանի նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հնչեցրած կոպիտ արտահայտությունները եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ագրեսիվ ելույթը տեսակապով: Այս բոլորը դարձան հետագա բուռն քննարկումների եւ քննադատությունների թեմաներ:

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան եւ եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացնում էին Եվրոմիությունը գագաթնաժողովին, որը բացառիկ հնարավորություն ընձեռեց առավել խորացնելու ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները հատկապես մերձեցման, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների եւ թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության բնագավառներում:

Հավաքի մասնակիցները քննարկեցին ներկա գլոբալ մարտահրավերները, ինչպես, օրինակ՝ վերջին զարգացումները ընդարձակված տարածաշրջանում՝ ներառյալ Ուկրաինայում եւ Միջին Արեւելքում դեռեւս շարունակվող ճգնաժամերի հետեւանքները: Վերջում նրանք համատեղ հռչակագիր ստորագրեցին եւ փոխանակեցին մի շարք ստորագրված փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են խորացնելու ԵՄ-ՀՀ գործընկերությունը:

Հետեւելով եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումներին՝ Կոշտան նշեց, որ Հայաստանի հյուրընկալությունը հզոր ազդանշան է աշխարհաքաղաքական այն խիզախ ուղու, որը նա որդեգրել է եւ առաջ է տանում ԵՄ-ի հետ: Նա ավելացրեց, որ ՀՀ-ն ԵՄ-ին մոտիկ գործընկեր է եւ ԵՄ-ն ակնկալում է խորացնել այդ հարաբերությունները: Այս երբեւիցե կայացած առաջին գագաթնաժողովը Հայաստանում շրջադարձային կարեւոր նշանակության քայլ է եւ խոշոր ներդրում խաղաղություն, անվտանգություն եւ բարգավաճում ապահովելու Հարավային Կովկասում: Այդուհանդերձ, ոչ մի ձեւով նա չակնարկեց ԵՄ-ին Հայաստանի ամբողջական ինտեգրման մասին:

Մինչ Հայաստանը համարվում է մի մասնիկը եվրոպական համընդհանուր մեծ ընտանիքի, նա դեռեւս մտադիր չէ միանալու ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին, ոչ էլ դուրս գալու ԵԱՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից: Նման հայտարարությունների բացակայությունը նշանակում է, որ ԵՄ-ին անդամակցելը ներկայիս կոնկրետ առաջնահերթություն չէ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում: Եթե այդպիսի նպատակ լիներ, ապա գագաթնաժողովը պատմական հարթակ եւ առիթ էր հստակորեն ձեւակերպելու այդ մտադրությունը եւ ապահովելու եվրոպական համընդհանուր աջակցություն:

Առանց այդ պարտավորվածության, ուրեմն, ի՞նչ շոշափելի օգուտներ է Հայաստանը ակնկալում ստանալ գագաթնաժողովից, բացի մեդիա ոլորտի արձագանքներից: Հայաստանը այս լծակը օգտագործելո՞ւ է առաջ տանելու իր ազգային շահերը, թե՞ կառավարությունը այն ծառայեցնելու է իր ներքին քաղաքական նպատակները իրագործելու համար, հատկապես նախընտրական այս շրջանում: Անձամբ ես հակված եմ մտածելու, որ վերջին ութ տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները ոչ մի էական քայլ չեն կատարել կամ գործադրել Ռուսաստանի շահերի դեմ, նույնիսկ եթե այդ շահերը հակասել են Հայաստանի շահերին: Մինչ հռետորաբանությունը հաճախ լարված է պահել հարաբերությունները եւ արտահայտված տեսակետները տարբեր են եղել, մի փաստ, այդուհանդերձ, մնացել է անփոփոխ: Ամենաբարձր մակարդակում, այսինքն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ անմիջական, ակտիվ հաղորդակցությունը հարատեւորեն շարունակվել է առանց ընդմիջումների: Կարելի է, ուրեմն, կրկնել, որ Հայաստանը չի գործել ընդդեմ Ռուսաստանի գլխավոր շահերի, դուրս չի եկել ԵԱՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից: Ռուսաստանը պաշտոնապես մնում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, ռուսական զինվորական հենակետը շարունակում է գործել Հայաստանում, եւ Ռուսաստանը մնում է Հայաստանի գլխավոր առեւտրական գործընկերն ու արտահանման առաջնահերթ նպատակակետը:

Այնպես որ, եթե Հայաստանը ներկա կրիտիկական ժամանակահատվածում ԵՄ անդամակցության ցանկություն չի հետապնդում, նշանակում է այդ հարցը իր արտաքին քաղաքականության օրակարգում տեղ չի գրավում: Մոսկվան այդ առումով մտահոգվելու քիչ պատճառ ունի: ԵՄ-ին անդամակցելու քննարկումները հավանաբար կմնան հռետորական մակարդակներում եւ կոնկրետ գործողությունների չեն վերածվի: Միեւնույն ժամանակ նման գործընթացները կարող են ծառայել ապահովելու հանրային բարենպաստ կարծիք վարչապետ Փաշինյանի եւ նրա իշխանության հանդեպ:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Arm. Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

Հաջորդ գրառումը

Վերոնիկ Կապոյան Ֆավել. «Ժամանակի ընթացքում ազգանունս դարձավ հպարտության աղբյուր»

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

Վերոնիկ Կապոյան Ֆավել. «Ժամանակի ընթացքում ազգանունս դարձավ հպարտության աղբյուր»

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական