Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

…Որ չօտարանանք հեքիաթից

18/02/2022
- 18 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ակներեւ է, որ այսօր հանրակրթության ծրագրային բաղադրիչում նվազագույնի է հասցված աշակերտների գեղագիտական դաստիարակությունը:Մեր հանրակրթության ոլորտում շատ քիչ են այն դպրոցները, որոնք ունեն արվեստի արտադասարանական խմբակներ՝ գեղանկարչություն, թատրոն, հագուստի մոդելավորում եւ այլն:Ինքնին հասկանալի է, որ այս ամենի համար հարկավոր են հավելյալ նյութատեխնիկական ներդրումներ, ինչն այսօր դպրոցը չունի:Արվեստ բաղադրիչի պակասի մասին շատ կարելի է խոսել…այդ պակասը մեր երեխաների հոգիներում է, որոնք, չսնուցվելով գեղեցիկով, օտարանում են հեքիաթից, իսկ հոգիները՝ կոպտանում:

Ասվածի համատեքստում օրերս Երեւանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցում հիմք դրվեց դպրոց-բուհ գեղագիտական մի օգտակար համագործակցության: Դպրոցի տնօրեն Գարեգին  Ներսիսյանի եւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն  Երզինկյանի  միջեւ ստորագրվեց հուշագիր: Նպատակը մեկն էր. դպրոցում ստեղծել գեղարվեստական լուսանկարչության հիմունքներն ուսումնասիրող արտադասարանական խմբակներ, պարբերաբար կազմակերպել արվեստի այս ճյուղով հետաքրքրված աշակերտների այցելություններ ֆակուլտետի լուսանկարչական արվեստանոցներ, խրախուսել այս մասնագիտության մեջ նախանձախնդիր աշակերտներին:

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկեց  Գեղարվեստական լուսանկարչության բաժնի ուսանողների եւ շրջանավարտների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը (համակարգող՝ վերոնշյալ ամբիոնի դասախոս Արմեն Խաչատրյան): Բացման  խոսքով  հանդես  եկավ անվանի հեռուստալրագրող, բ.գ.դ., պրոֆեսոր Սերգո  Երիցյանը՝ կարեւորելով նման ձեռնարկի ոչ միայն գեղագիտական արժեքը, այլեւ ապագա ֆոտոլրագրողների մասնագիտական կողմնորոշման արդիականությունը, մասնագիտություն, որը մեծ պահանջարկ ունի այսօր մեդիադաշտում: Ողջույնի   խոսքով  հանդես  եկավ նաեւ ականավոր  կինոօպերատոր, Կուլտուրայի ֆակուլտետի վաստակաշատ մանկավարժ Ալբերտ Յավուրյանի դուստրը՝ Շուշան Յավուրյանը, իսկ մայրաքաղաքում բարի համբավ ունեցող «Ֆենիքս» գրախանութի մենեջեր Քրիստինե Նազարյանը հանդիսության մասնակիցներին հանձնեց հուշանվերներ: Ցուցահանդեսին հրավիրված էին նաեւ Կոտայքի մարզի Արամուս գյուղի՝ Վ. Առաքելյանի անվան  միջնակարգ դպրոցի բարձրդասարանցիները՝ ուսուցչուհի Վարդուհի Վարդանյանի  առաջնորդությամբ: Ցուցահանդեսի համակարգող Արմեն Խաչատրյանը  աշակերտներին հանգամանորեն մեկնաբանություններ էր տալիս լուսանկարների գեղարվեստական ասելիքի մասին՝ համբերատար կերպով պատասխանելով նրանց հարցերին:Որպես կանոն, ցուցահանդեսներն ընթանում են «լուռ», սակայն այս անգամ այն ասես վերածվել էր հարցուպատասխանի մի ուսանելի բաց դասի:

Դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանը շնորհակալագրեր հանձնեց ցուցահանդեսի մասնակիցներ Արամ Խաչատրյանին, Մանուել Ստեփանյանին, Անահիտ Աբրահամյանին, Էռնա Պարոնյանին, Հրանուշ Վարդանյանին, Յուրի Կարապետյանին, Տիգրան Իսկանդարյանին, Նինա Դեղոյանին, Ակսել Թահմասյանին, Միքայել Առաքելյանին՝ լուսանկարչական աշխատանքներով ցուցահանդեսին ներկայանալու համար: Կուլտուրայի ֆակուլտետի դեկան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գեւորգ Թադեւոսյանի կողմից շնորհակալագիր հանձնվեց նաեւ դպրոցի  տնօրեն  Գարեգին  Ներսիսյանին՝ նման գեղեցիկ համագործակցության առաջարկին գործուն արձագանքելու եւ փոխըմբռնման համար:

Մնում է հուսալ, որ այս գեղեցիկ նախաձեռնությունը կտա իր պտուղները՝ մեր մատաղ սերնդին արվեստի այս ուրույն ճյուղին հաղորդակից դարձնելու իր վեհ առաքելությամբ… որ հետո չտրտնջանք, թե այս ի՛նչ իներտ ու դաժան սերունդ է մեծանում:

14.02.2022 թ.

ԱՐՏԱՇԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-իԿուլտուրայի ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԳՆ-ն հրապարակել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի պատասխանը. News.am

Հաջորդ գրառումը

Համերգ՝ ինչպես ծիսական արար

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Համերգ՝ ինչպես ծիսական արար

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ. շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ

07/05/2026

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ». ֆիլմ՝ անցած ճանապարհի, կյանքի սկզբունքների և ապագայի տեսլականի մասին

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական