Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ոչ այնքան հաջող բանակցություններ»

04/11/2022
- 04 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սոչիի հանդիպմանը ռուսական ԶԼՄ-արձագանքներից

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն, անդրադառնալով հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպմանը, հիշեցնում է, որ նույն ձեւաչափով ու հիմնական օրակարգով այստեղ այն արդեն երրորդն է Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո: Հանդիպման օրվա նրա հրապարակումը վերնագրված է «Բաքուն եւ Երեւանը խաղաղություն են ուզում, բայց տարբեր կերպ»:

Ռուսաստանյան լրատվամիջոցներում, որոնք բավական ակտիվ լուսաբանել են այդ հանդիպումը, սովորաբար բավական տարածված է եղած առիթների դեպքում «Հայաստանն ու Ադրբեջանը այսօր միմյանց մեղադրեցին հրադադարը խախտելու հարցում» անհասկանալի ձեւակերպումը: Իսկ առանձին հրապարակումներում նկատել կարելի է Արցախի խնդիրը չգիտես թյուրիմացաբար, թե՞ միտումնավոր իբրեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ ներկայացնելու վտանգավոր դրսեւորումներ: «Իզվեստիա.ռու»-ն, օրինակ, հոկտեմբերի 31-ի հրապարակման մեջ ներկայացնելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ալիեւյան հինգ սկզբունքները, իր ընթերցողներին տեղեկացնում է, թե «Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները սրվել են 1988 թվականին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու մասին հայտարարած Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունը վիճարկելու պատճառով»:  Բայց Սոչիի այս հանդիպման լուսաբանումներում առաջին պահի առարկայական վերլուծությունը կարծես թե գերիշխող է:

Կայացած բանակցությունների հիմնական ձեռքբերումը, ըստ «Լենտա.ռու»-ի զրուցակից, հայտնի քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի, կարելի է համարել ռազմական ուժի կիրառման սկբունքից կողմերի հրաժարումը: Ինչպես եւ այն, որ հակամարտության (նկատի ունի Արցախի հարցը) լուծման որոնումները շարունակվելու են: Բայց ուժային գործոնի անհրաժեշտությունն այժմ, քաղաքագետի կարծիքով, վերացել է, որովհետեւ կողմերի շփման գծում հայտնվել են Եվրոմիության եւ ԵԱՀԿ դիտորդներ: Հաշվի առնելով կողմերի դիրքորոշումների հակադրությունը, նա խաղաղության պայմանագրի ստորագրման նախադրյալ առայժմ չի տեսնում:

«Ստեղծված իրավիճակն ընդհանուր առմամբ ավելի շատ հետաքրքիր է Ադրբեջանի համար: Խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում Երեւանը պետք է ճանաչի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»,- ասել է Տարասովը:

«Սոչիում բեկման հասնել չհաջողվեց, բայց կողմերը հաստատեցին, որ Ռուսաստանը հանգուցային խաղացող է հայ-ադրբեջանական կարգավորման հարցում,- Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների ռուսաստանյան կենտրոնի  տնօրեն Ռուսլան Պուխովի խոսքերն է մեջ բերում «Վեդոմոստի.ռու-ն:- Կարեւոր է, որ ընդունված հայտարարությունում ընդգծվում է հետագա բանակցային գործընթացի անհրաժեշտությունը, որն ընթանալու է Մոսկվայի գործուն մասնակցությամբ»:

«Ոչ ամենահաջող բանակցությունները. թե ինչու Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների Սոչիի հանդիպումը չի լինի Ռուսաստանի օգտին»: Այսպես է վերնագրել իր հրապարակումը «Բլոկնոտ.ռու» կոչվող լրատվական կայքը: «Սոչիի գագաթաժողովի ադյունքը Ռուսաստանի համար բացասական է,- ասվում է հոդվածի սկզբնամասում:- Արդյունքից չբավարարված Երեւանը միայն կշարունակի հոսընթացով տարվել Վաշինգտոնի եւ ԵՄ-ի կողմը, իսկ Բաքուն առաջվա պես կհետեւի Թուրքիայի առաջադրած կուրսին: Իսկ Ռուսաստանը կորցնում է իր հեղինակության մի մասը՝ հստակ արդյունքի բացակայության պատճառով»:

Եթե դեկտեմբերին Բրյուսելում ԵՄ միջնորդությամբ կայանալիք Ալիեւ-Փաշինյան բանակցությունների ավարտին ծնվի տեսանելի, հասկանալի փաստաթուղթ, դա շատ վատ նշան կլինի Ռուսաստանի համար, Անդրկովկասում «մեր ազդեցությունը» կորցնելու ցուցիչ, նկատում է հոդվածի հեղինակը: Մասնավորապես Ադրբեջանի մասին նշվում է, թե վերջինս վաղուց դարձել է տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականության գործիքներից մեկը, իսկ Ռուսաստանի հետ կապերը տարեցտարի բարակում են…

Ռուսական «Կոմերսանտ»-ի թղթակիցը, իր հրապարակման մեջ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ Բելառուսի նախագահի վերջին խնդրահարույց ելույթին, նկատել է, թե Սոչիի հանդիպմանը եկած Իլհամ Ալիեւը հանգրվանել է «Բելառուս» պանսիոնատում՝ Լուկաշենկոյի նստավայրում:

Այս հոդվածագիրն ուշադրություն է դարձրել նաեւ մեկ այլ հանգամանքի: Բանակցությունների եկած Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները կառուցվածքով տարբեր էին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանինը չափազանց սեղմ էր (ըստ երեւույթին նա ամեն ինչում հույսն ավելի շատ իր վրա է դնում, բայց դրանից չե՞ն արդյոք այդքան խնդիրները, նշում է մեկնաբանը): Միայն անձնական մամուլ՝ լուսանկարիչ, օպերատոր եւ ձայնային օպերատոր, որի անհրաժեշտությունն էլ այստեղ անհասկանալի էր: Իսկ ադրբեջանականը՝ 14 լրագրող, եւ դա էլ՝ հարդյունք  ռուսական եւ ադրբեջանական մամուլի ծառայությունների միջեւ փոխզիջման, որովհետեւ ադրբեջանցիները շատ ավելին էին ուզում:

Այս վերջին «հանդիմանանքին» գուցե կարելի էր պատասխանել մերոնց չափավորության եւ մանավանդ հակառակ կողմի ֆինանսական հնարավորությունների առավելության հանգամանքով: Սակայն կարծես այդ հարցին էլ հոդվածագրի պատասխանը առարկության տեղ չի թողնում. «Իմիջիայլոց,- ահա այսպես էլ հաղթում են պատերազմներում, այդ թվում՝ տեղեկատվական: Որոնք ոչ թե «այդ թվում» են, այլ՝ ամենից առաջ»:

Հ.Գ. Նյութի հիմնական հարցադրումներից մեկն արտահայտված է նաեւ ենթավերնագրում. «Երեւանը կարող է ավելի ուժեղ հեռանալ Մոսկվայից, իսկ Բաքուն կշարունակի նավարկել Թուրքիայի ազդեցության ոլորտում»:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ-իրանական հարաբերությունների օրակարգը.  Կիսատ մնացած ծրագրերի արագ ավարտում, նորերի՝ իրականացում

Հաջորդ գրառումը

Հայկական գագաթնաժողով, գիտաժողով, թե՞ խորհրդաժողով. Մտորումներ ձեւի եւ բովանդակության շուրջ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Վերածննդի հրապարակից՝ նոր վերածնունդ.  Արցախյան երկրորդ շարժման ժամանակն է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական