Ուրբաթ, Մայիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
- 22 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

8 տարի առաջ ցանված ատելության սերմերը օրեցօր ծիլ ու բողբոջ տալով՝ այժմ արմատ են գցել եւ առատ, շա՜տ առատ բերք են տալիս՝ թունավոր պտուղներով առլի: Դա ամենօրյա, տքնաջան աշխատանքի արդյունք է, ներքին էությունից բխող եւ արտաքին մասնագիտական հմտությամբ կատարելագործված «այգեպանի» տքնության արդյունք:

Նախընտրական այս օրերին հատկապես, ատելության այդ թույնը ներարկվում է եւ տարածվում տարբեր ձեւերով՝ իբր պատահաբար ընտրված խանութ կամ աշխատատեղ այցելությամբ, հասարակական տրանսպորտում թիկնապահների ու նկարահանողների ուղեկցությամբ, փողոցներում ու բակերում իբր անմիջական եւ անբռնազբոս զրույցի բռնվող, զրուցակիցներին «թիթեղյա Հայաստան» նվիրող, երկու ձեռքի մատներով իբր իր սիրտն անգամ ժողովրդին նվիրող այլանդակ կերպարը, որին վերեւում «այգեպան» կոչեցի: Նա ամեն, ամեն տեղ բացում է թունոտ բերանը եւ ջանում իր խռպոտ ձայնով ատելավառ  «պատգամներ» հղել բոլորին, նույնիսկ նրանց՝ ովքեր դեմ են կամ համաձայն չեն իրեն, վերջիններին վերապահելով «համբալ», «լակոտ» ու գռեհիկ այլ բառերի կույտը:

Աշխարհում ո՞վ է տեսել նախընտրական այսպիսի քարոզարշավ՝ երկիր ղեկավարողի, երկիր ներկայացնողի կողմից թելադրվող: Ո՞վ է տեսել իր քաղաքական մրցակիցներին վիրավորելու, անարգելու, զրպարտելու նման շքահանդես: Ոչ ոք, գեթ քիչ թե շատ զարգացած, քիչումիչ ռամկավարական երկրում նման ընտրարշավ ո՞վ է տեսել, անգամ լսել, հայհոյանքներով, ես կասեի՝ քֆուրներով առլցուն: Դա անսուտ ցուցիչն է տվյալ երկրի քաղաքական, հասարակական ու հոգեւոր անառողջության, ներքին տկարության եւ դիմադրելու անկարողության:

Ու, պարզվում է, որ մենք ունենք հիվանդ, ավելի ճիշտ՝ հիվանդացած հասարակություն: Գիտենք հիվանդացնողին, որին, սակայն, հասարակության մի խումբ դեռեւս պաշտպանում է «Նիկոլ, վարչապետ» գոռում-գոչումներով, որոնց անունը ընդդիմության լրատվամիջոցները դրել են «զոմբիներ», այսինքն՝ ուղեղազուրկ արարածներ, ինչը նույնպես նշան է անկարողության, այս անգամ՝ ընդդիմության կողմից:

Համաձայն չեմ նրանց հետ: Մեր ժողովրդի մի հատվածը, կին թե տղամարդ, նույնպես վարակված են ատելության սինդրոմով, ենթակա՝ տխրահռչակ Հ1 եւ ձայնակից՝ իշխանական այլ լրատվամիջոցների ազդեցությանը:

Գիտեմ, այս օրերին բազմաթիվ են քննադատական սլաքներն ուղղված ընդդիմությանը: Սակայն, խոստովանենք, վերջինս ի՞նչ կարող էր անել ընդդեմ համավարակի: Նույն անձը, որին գեղեցիկ բառով ներկայացրի որպես «այգեպան», լաչառությամբ կարողանում է գերազանցել բոլորին, խաբել, մանիպուլացնել, ձեռնածության ենթարկել ատելավառ իր արտահայտություններով, որոնց անցնող մի քանի օրերին Արաբկիր թաղամասում, Արմավիրում եւ այլուր, թեկուզ ոստիկանական յուրային վարձկանների խմբով ձայնակցում էին «Նիկոլ, վարչապետ» հենց այն պահին, երբ Փաշինյան կոչեցյալը, 5000 տարեկից եղբայրների զոհվելու, Արցախը հանուն իր իշխանության ծախելու վերաբերյալ հայրենազրկված երիտասարդի հարցին ի պատասխան հարց էր տալիս՝ «Լակոտ, իսկ դու խի՞ ես ապրում» եւ ավելացնում. «Դու եւ քո նմանները, դո՛ւք պիտի բացատրություն տաք, թե ինչո՞ւ եք կենդանի», այսինքն՝ չզոհված, այսինքն՝ Արցախյան շարժում դեռ շարունակողներ:

Այո, որքան էլ որ ամոթալի է, պետք է արձանագրենք, որ Նիկոլի համար լավագույն արցախցին զոհված, սպանված արցախցին է:

Ատելության նման խոսք, հիշեցնեմ, կարող էր հնչել միայն ստալինյան ժամանակաշրջանում, համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում, երբ, որոշ զորամասերում, կարմիր բանակայիններին ձերբակալում եւ Սիբիր էին ուղարկում գերմանական հարձակումներին դիմացած ու վերապրած լինելու համար:
Եվ այդ բոլորի դիմաց՝ ամենատարօրինակը, ամենատխուրը՝ ծափահարություններն էին մեր ժողովրդի այն՝ անխելք խավի ներկայացուցիչների, որոնք շարունակում են գոռգոռալ՝ «Նիկոլ, վարչապետ»:

Ատելության սերմնացանը սերմերը շատ խորն է գցել «սեւ ցելերի» տակ: Նա անկեղծորեն եւ անթաքույց ատելություն է տածում դեպի արցախցին, դեպի իր հայրենիքը պաշտպանող զինվորը, դեպի Եկեղեցին, դեպի Արարատը, դեպի ազգային ինքնությունը, դեպի ընտրական մրցակիցները, դեպի իր կարծիքը չկիսողները, դեպի…

Այս մարդու առաքելությունը սա՛ է՝ պառակտել, կիսել, հակադրել, ատելավառ զգացմունք ներշնչել իր ժողովրդին, նրան սովորեցնել հակաքրիստոնեական պատգամը՝ «Ատեք զմիմեանս», փոխանակ քրիստոսավայել՝ «Սիրեք զմիմեանս» աստվածատուր խրատի:
Սրա անունը ազգային ավերածություն է, այսինքն՝ թիթեղյա Հայաստան…
Հանդուրժելո՞ւ ենք այս բոլորը:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողովհրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
22 Մայիսի, 2026

Ամեն ինչ կորցրած արցախցիները հույսը դեռ պահպանում են, վերադարձի՛ հույսը

22/05/2026

Ամենաշատ ընթերցվածը

Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
Միջազգային

Ո՞ւմ համար է Ադրբեջանի սահմանի երկայնքով տներ կառուցում Փաշինյանը. Իթան Լևինս

20/05/2026

Ամերիկացի լրագրող Իթան Լևինսը տեսանյութ է հրապարակել է իր X էջում։ * «Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը բնակարանային...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել մայիսի 28-ի շքերթին, քանի որ չեմ զոհվել

21/05/2026

Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին Հարգելի՛ պարոն Պապիկյան, Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար ՀՀ վարչապետ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Յայտարարութիւն

15/05/2026

«Մեծերը եւ Միւսները»* Ճիշդ 30 տարի առաջ, մօտաւորապէս այս օրերուն, Հայաստանի արդարադատութեան նախարարութիւնը, փոխնարար Գագիկ Ճհանկիրեանի, ՀՀՇ այն ժամանակ ազդեցիկ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական