Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել նրա ստույգ բառերով իրականությունը ձեւակերպելու համարձակությունը: «Ադրբեջանցի զավթողները (բնագրում՝Besatzer- Ան.Հ.) մի քանի եկեղեցի են ոչնչացրել Լեռնային Ղարաբաղի հայկական շրջանում: Իրավիճակը Գերմանիայի համար կարող է քաղաքական տեսակետից զգայուն դառնալ», ձեւակերպում է Շիբիլլան մայիսի 2-ի հոդվածում՝ իրազեկելով, որ Ադրբեջանը ԼՂ էթնիկ զտումից հետո ջնջում է հայկականը, իսկ գերմանացի քաղաքական գործիչները այցելում են խեղված Ղազանչեցոց: « Արբանյակային պատկերները ցույց են տալիս, թե ինչպես է Բաքվի ռեժիմը փորձում վերացնել հայկական մշակույթի՝ նույնիսկ վերջին հետքերը տարածքում»: Կանդրադառնանք մեր առաջիկա համարում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Լուսանկարում՝ t-online-ը գրել է՝ «Ադրբեջանը ԼՂ-ն գրավելուց հետո ոչնչացրել է մայրաքաղաք Ստեփանակերտի սուրբ Աստվածածին տաճարը»:(Աղբյուրը՝ Chris Huby / Le Pictorium via www.imago-images.de)









