Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգային տնտեսական համաժողով Սանկտ Պետերբուրգում

23/06/2023
- 23 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 14-ից 17-ը Սանկտ Պետերբուրգում կայացավ ամենամյա միջազգային տնտեսական 26-րդ համաժողովը, որի աշխատանքները լուսաբանելու նպատակով ՌԴ հյուսիսային մայրաքաղաք էր մեկնել նաեւ ՌԴ-ում «Ազգ»ի հատուկ թղթակիցը, որի թղթակցությունը՝ ստորեւ:

Համաժողովն անցկացվում է 1997 թվականից եւ համախմբում է աշխարհի առաջատար քաղաքական գործիչների, գործարար համայնքի ներկայացուցիչների, որոնք քննարկում են առանցքային խնդիրներ եւ փորձում գտնել հնարավոր լուծումներ:
Մեծ ճանաչման արժանացած միջոցառմանն այս տարի մասնակցում էին աշխարհի 130 երկրների 17000 ներկայացուցիչներ:

Այս կարեւոր միջոցառումն այս տարի անցկացվում է «Ինքնիշխան զարգացումն արդար աշխարհի հիմք. միավորենք ուժերը հանուն գալիք սերունդների» կարգախոսի ներքո:
Համաժողովի օրերին տեղի ունեցան մի քանի տասնյակ գործարար հանդիպումներ, որոնց մասնակցում էին բիզնեսի եւ կառավարությունների ավելի քան 1500 ներկայացուցիչներ:
 Սանկտ Պետերբուրգի 26-րդ միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին մասնակցում ու ելույթով հանդես էր գալիս նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել վերջերս մահկանացուն կնքած՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հիշատակը՝ նրան բնութագրելով որպես «լուսավոր մարդ եւ համաշխարհային մակարդակի անհատականություն»:

 ՌԴ նախագահի ելույթը նվիրված էր Ռուսաստանի զարգացմանը, տարբեր ոլորտներում առկա ծրագրերին, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը, ինչպես նաեւ տարածաշրջանում ընթացող թեժ զարգացումներին ու աշխարհի հետ Ռուսաստանի հարաբերություններին:
«Անցյալ տարի մեր մասին կանխագուշակում էին, որ պատժամիջոցների ճնշման տակ Ռուսաստանը կվերադառնա փակ, վարչա-հրամայական տնտեսության: Բայց մենք, ինչպես գիտեք, ընտրել ենք ձեռնարկատիրության ազատական եւ ընդլայնման ճանապարհը»,-ասաց ՌԴ նախագահը:

Խոսելով Ռուսաստանից հեռացած արտասահմանյան ընկերությունների մասին՝ Պուտինը նշեց. «Դուք լավ գիտեք, որ մենք ոչ մեկին չենք վտարել մեր շուկայից, մեր տնտեսությունից, ընդհակառակը, առաջարկել ենք կշռել բոլոր դրական ու բացասական կողմերը, լավ մտածել մեր ռուս գործընկերների եւ նման քայլի հնարավոր հետեւանքների մասին: Մեր գործընկերներից յուրաքանչյուրն ուներ ընտրության իրավունք: Բազմաթիվ արտասահմանյան ապրանքանիշի սեփականատերերի հեռանալով դրանց թողարկումը չի դադարել, փոխվել է միայն լոգոն: Մի խոսքով, եթե սկզբում մեր ձեռնարկատերերին շատ անհանգստացնում էր արեւմտյան ընկերությունների հեռանալը, ապա այժմ նրանք գրավում են ազատված արտադրական օբյեկտները եւ առեւտրի կենտրոնների տարածքները: Այնուամենայնիվ. եթե արտասահմանյան արտադրողները ցանկանում են նորից վերադառնալ, գալ մեր շուկա, եւ մենք ավելի ու ավելի հաճախ ենք նման խոսակցություններ լսում, մենք ոչ մեկի առաջ դռները չենք փակում: Բայց մենք անշուշտ հաշվի ենք առնելու այդ գործընկերներից մի քանիսի վարքագծի առանձնահատկությունները ապագայի համար: Ի դեպ, նրանք, ովքեր մնացել են մեզ մոտ, մենք նրանց համարում ենք նաեւ հայրենական արտադրող եւ նրանց հետ կվարվենք այնպես, ինչպես մեր գործարարների հետ ենք վարվում»:

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու համար աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն էր եկել նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նախագահը շրջել է միջազգային տնտեսական ֆորումի էքսպոյի տաղավարներով, ներկա գտնվել ֆորումի բարձր մակարդակով անցկացվող պանելային քննարկմանը:

Ի դեպ, համաժողովի տեղեկատվական սրահներում տեղադրված ցուցափեղկերին շարված էին « Комсомольская правда» պարբերականի թարմ համարի օրինակները: Այնտեղ զետեղված ծավալուն հոդվածներից մեկը՝ «Նա վերադարձնում է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը» վերնագրով, որը ցուցադրված էր տեսանելի հատվածում, պատմում էր պետերբուրգաբնակ մեր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ, «Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարերար» տիտղոսին արժանացած Հրաչյա Պողոսյանի գործունեության ու նրա մտահղացումներով կյանքի կոչված բազմաթիվ գեղեցիկ ծրագրերի մասին:

Հոդվածում խոսվում է այն մասին, որ Հրաչյա Պողոսյանի անցած ուղին հայրենասիրության, աշխատասիրության եւ պարտաճանաչության փայլուն օրինակ կարող է ծառայել երիտասարդ սերնդին, նա ամենուր իրեն դրսեւորում է որպես բանիմաց  եւ պատասխանատու մարդ, նրա բոլոր ձեռնարկումները ուղղված են մեկ նպատակի՝  հանուն մարդու եւ մարդկության:

Պարբերականը նաեւ տեղեկացրել է, որ «Կոմսոմոլսկայա պրավդան» պատրաստվում է գիրք հրատարակել հայտնի բարերարի կյանքի եւ գործունեության մասին:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այնուհետ հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, անդրադարձ է կատարվել Հայաստանում հասարակական-քաղաքական եւ տնտեսական ընդհանուր իրավիճակի վերաբերյալ հարցերի լայն շրջանակի:

Նախագահը մանրամասներ է հայտնել վերջին շրջանում տնտեսական ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների եւ ծրագրերի իրականացման վերաբերյալ: Խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար աղետի, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ներկայումս առկա իրավիճակի եւ դրա հանգուցալուծման հնարավորությունների եւ ուղիների մասին:

 Սանկտ Պետերբուրգի 26-րդ միջազգային տնտեսական համաժողովին մասնակցում էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որ ՌԴ էր եկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով:

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն ու ՌԴ գլխավոր դատախազը  քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ գլխավոր դատախազը ընդգծել է, որ նման հանդիպումները առանցքային հարցերին անձամբ անդրադառնալու լավ առիթ են, դրանք հնարավորություն են տալիս բարձրացնել համագործակցության ընթացքում ծագած խնդիրներն ու քննարկել դրանց լուծման ուղիները:
Աննա Վարդապետյանը կարեւորել է նախորդ տարի Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազությունների միջեւ ստորագրված 2023-2024 թթ. համագործակցության ծրագրի համատեքստում իրականացվող միջոցառումները, որոնց շրջանակում, ի թիվս այլ ծրագրերի, նախատեսված է դասախոսությունների շարք՝ երկու երկրների դատախազների ներգրավմամբ:
Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին կառուցողական մոտեցման համար եւ վերահաստատել իր պատրաստակամությունը՝ խորացնելու մի շարք սկզբունքային ուղղություններով ու կոնկրետ գործերով երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցությունը, վերանայել առկա մոտեցումները:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի գիտութիւն մեր աշխատակիցներուն

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախում հուշարձանների ոչնչացումը պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն է. հայտարարություն

11/05/2025

Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներում Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանների և հուշահամալիրների հետևողական ոչնչացումը պարզապես վանդալիզմ չէ, այլ պետական մակարդակով իրականացվող...

ԿարդալDetails

Թրամփը ստորագրել է անօրինական ներգաղթյալների ինքնաարտաքսման ծրագիր սկսելու հրամանագիրը

11/05/2025

Արամ Ա Վեհափառն աղոթք է բարձրացրել առ Աստված, որ հոգեպես ու ֆիզիկապես զորացնի նորընտիր Հռոմի պապին

11/05/2025

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական