Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարդիկ թմբիրի մեջ չեն, ուղղակի հոգնել են, ուժերը հավաքելու համար փոքր-ինչ դադար է պետք

28/04/2023
- 28 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը ցավով է արձանագրում՝ վերջին տարիներին, կամա թե ակամա, միայն վատ լուրեր ենք ստանում, վատն ենք մտածում, եւ հասարակության ընկալողունակությունն այդ իմաստով սպառվել է: Նրա համոզմամբ՝ որքան շատ խոսենք այս ամենի մասին, այնքան քիչ արդյունքի կհասնենք, հետեւաբար՝ պետք է քիչ խոսել, շատ աշխատել: «Ազգ»-ի հետ զրույցում սոցիոլոգն ասում է, որ ե՛ւ սովորելու, ե՛ւ փոխելու (առաջին հերթին նաեւ փոխվելու) շատ բան ունենք: Օրինակ՝ երբեն կարող է թվալ, որ չգիտենք մեր երկրի քարտեզը. ոմանց համար այն խորհրդային է, ոմանց համար՝ նախախորհրդային, ոմանց (նաեւ իր համար)՝ մինչպատերազմյան: «Այնքան երկար ժամանակ փորձեցինք «ճկուն» լինել, հարմարվել առկա վիճակին, որ ունեցանք մեր պետության բնակչությունից եռապատիկ անգամ մեծ սփյուռք, մշտական ճամպրուկային տրամադրություն, Արցախի հանդեպ երկիմաստ պետական եւ հանրային վերաբերմունք, խառնեցինք արժեքն ու շահը, լավն ու վատը: Այս պայմաններում էլ, սակայն, ունենք սկզբունքային, աշխատասեր, անկեղծ ու իրենց ազնվության, պարկեշտության մեջ հստակ մարդիկ: Հայաստանում ու Արցախում կարգին մարդ շատ կա. եկեք իրենց մասին գրենք ու խոսենք, լավը տարածենք: Եթե մեր երկրով մեկ տարածեինք լավն ու բարին, կտարածվեինք ու հողեր չէինք կորցնի: Սեփական դատարկություններն են, որ լցվում, գրավվում են այլոց կողմից: Եթե մեզ կարգի չբերենք, մեր տանն ու բնակչությանը տիրություն չանենք, օրուգիշեր չաշխատենք, դա էլ կկորցնենք. սա է հեռանկարը»,- ընդգծում է նա:

Աթանեսյանը հորդորում է՝ առանց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Ալիեւի վերջին հայտարարությունները լսելու, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու Արցախի հետագա ճակատագրի մասին էին, եկեք ինքներս մեզ հարցնենք՝ ի՞նչ ենք պատրաստ անելու արցախցիների, գյումրեցիների, պետության կողմից կարծես թե ամբողջովին լքված վանաձորցիների կամ անընդհատ իրենց տան՝ որպես այլոց համար միջանցք դառնալու մասին լսող սյունեցիների համար: Ըստ մեր զրուցակցի, մեր հայրենակիցերի եւ Սփյուռքի ներկայացուցիչների էական մասը, հավանաբար, պատրաստ է գումար, հագուստ, սնունդ տալ, ոմանք էլ անձամբ կմասնակցեն երկրի զարգացման ու պաշտպանության գործին : «Այդպես նաեւ անցյալում է եղել, ինչը բավարար չէր: Պետք է ավելին անենք: Վերջերս երիտասարդ ակտիվիստների հետ քննարկման էի՝ խնդրեցի նկարագրել մեր ուզած, հավանած, երազած հայի կերպարը. ասացին՝ հայրենասեր է, ուժեղ, կամային, ազնիվ, թասիբով, հարգված… Ապա խնդրեցի նկարագրել իրական հային. ասացին՝ սուտասան է եւ խաբեբա («կռուտիտ անող»), մեծամիտ, օրենք խախտող, փողասեր, պետական մտածողություն չունեցող… Երիտասարդներին առաջարկեցի իրենցից սկսել ու ձգտել անել այնպես, որ փոխվի իրական հայը»,- նշում է ԵՊՀ դասախոսը:

Չնայած Փաշինյանի՝ ահագնացող հայտարարություններին ու դեպի Արցախ տանող միջանցքի սկզբնամասում ադրբեջանական կողմի անցակետ դնելուն`մեր հասարակությունն ասես դեռ չի գիտակցում՝ ի՞նչ է կատարվում ու ի՞նչ վտանգներով է հղի այս իրավիճակը: Դիտարկմանը սոցիոլոգն այսպես է արձագանքում. «Մարդիկ քնած չեն, պարզապես հոգնել են, սպառվել: Մենք քիչ ենք, հոգսերը՝ շատ: Նախորդ տարի ԱՄՆ Միչիգանի հայկական համայնքի հետ հանդիպելիս՝ ականատես եղա դրամահավաքին, որն ուղղված էր Հայաստանին օգնելուն: Դահլիճում հավաքված ամերիկահայերին խնդրեցի այդ գումարը հավաքելու փոխարեն դրանով ավիատոմսեր գնել ու գալ Հայաստան. Հայաստանում փող շատ կա, մարդ չկա, որ պաշտպանի, շենացնի երկիրը: Վերջին տարիների իրադարձությունները, այդ թվում՝ 2020-ի պատերազմը, բացի բազում այլ խնդիրներից՝ հստակորեն ցույց տվեցին, որ եթե ՀՀ բնակչությունն ավելի մեծ լիներ, նաեւ ավելի մեծ կլիներ ազգային բանակը, ավելի ակտիվ՝ տնտեսությունը, ավելի արդյունավետ՝ առողջապահությունը, մշակույթը, գիտությունն ու կրթությունը եւ այլն: Նախորդ եւ արդի փուլերում նախընտրելով տեղափոխվել արտերկիր՝ հայերս թուլացրեցինք այս ամենը, որակազրկեցինք բոլոր ոլորտներն, այդ թվում՝ քաղաքականը: Իսկ ով մնացել է, չի կարող ապահովել ամեն ինչը, լինել ամեն տեղ, ամեն բան հասցնել: Այնպես որ, անտարբեր չեն, քնած չեն, թմբիր չէ. հոգնել են, ուժերը ժողվելու համար փոքր-ինչ դադար է պետք: Իհարկե, նաեւ արդյունավետ գործող առաջնորդներ են պետք»:

Ինչ վերաբերում է այս օրերին Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցուն ուղղված քննադատությանն, ինչին, ի դեպ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բավական սուր էր արձագանքել, ապա մեր զրուցակիցն ընդգծում է՝ եկեղեցուն պետք է սատար կանգնել.«Եկեղեցին զարգացող, փոխակերպվող սոցիալական ինստիտուտ է՝ ուղղակիորեն կապված հասարակության հետ: Մարդիկ այսօր գրեթե ոչնչի չեն հավատում, իսկ հավատ ներշնչելը Եկեղեցու ուղղակի պարտավորությունն է ու իր դերը կարեւորելու հնարավորությունը: Ժողովուրդը, անկախ ներկայիս առաջնորդների սուբյեկտիվ կարծիքից, պետք է պաշտպանի իր եկեղեցուն: Եկեղեցին էլ իր հերթին պետք է պաշտպանի ժողովրդին այն առաջնորդներից, ովքեր հեռացել են թե՛ մարդկանցից, թե՛ եկեղեցուց»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի վտանգված ժառանգության, հին եւ նոր մարտահրավերների մասին՝ Քյոլնում

Հաջորդ գրառումը

Նախընտրական քառակողմ հանդիպում Մոսկվայում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Նախընտրական քառակողմ հանդիպում Մոսկվայում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական