Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձերբակալված Ազգային հերոս

01/04/2022
- 01 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1994-ից 2017 թվականների ընթացքում  Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել 16, իսկ  միայն 2020-21 թվականներին՝ 10 հոգու: Հիշենք, որ 2020 թվականին տեղի ունեցած տավուշյան մարտերից հետո 70-ից ավելի զինծառայող ստացավ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշան: Նման շռայլություն դեռ ոչ ոք չէր տեսել: Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր կերպով բոլորին, այդ թվում գեներալ- մայոր Գեորգի Խաչատուրովին հանձնեց բարձր պարգեւները: Ինչպես հայտնի է, կրտսեր Խաչատուրովն այդ ժամանակ երրորդ բանակային զորամիավորման հրամանատարն էր եւ նրա ղեկավարությամբ էին հայկական ստորաբաժանումները Տավուշում հետ շպրտել ադրբեջանական ուժերին:

Տավուշյան դեպքերից ուղիղ մեկ տարի  անց ի՞նչ եղավ ադրբեջանցիներին ջարդած  կրտսեր Խաչատուրովի հետ, որն, ի դեպ, 2019-ին՝ Փաշինյանի կառավարման ժամանակ էր ստացել գեներալի կոչում, ճիշտ է, նույն Փաշինյանը նրան ազատեց երրորդ բանակային զորամիավորման հրամանատարի պաշտոնից:

2020 թվականի հոկտեմբերի 22-ին, երբ Արցախում պատերազմը թեժ ընթացքի մեջ էր, մենք կորցրել էինք Ջրականը, Հադրութը, Ակնան, Արցախի 50 տոկոսից ավելին,  Փաշինյանը շտապ-շտապ որոշում կայացրեց ու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան  Խաչատրյանին,  գեներալ-մայոր Անդրանիկ  Փիլոյանին եւ գնդապետ Գարեգին Պողոսյանին պարգևատրեց Հայրենիքի շքանշանով, նրանց Ազգային հերոսի կոչում շնորհեց:

Ի՞նչ եղավ դրանից ընդամենը 4 ամիս անց Տիրան Խաչատրյանի հետ. ճիշտ է, նա ազատվեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից, ինչից հետո նա դատական հայց ներկայացրեց ընդդեմ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի՝ պահանջելով իրեն վերականգնել  նախկին պաշտոնում: Պարզ է, որ Տիրան Խաչատրյանին պաշտոնանկ անելու որոշումը Փաշինյանինն էր, ոչ թե Վաղարշակ Հարությունյանինը:

2020 թվականի նոյեմբերի 20-ին Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին Փաշինյանը նշանակեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար: Որքան  նրան Ազգային հերոսի կոչում տալը, նույնքան էլ նախարար նշանակելու փաստը  լայն շրջանակներում տարակուսանք հարուցեց: 2020-ի հոկտեմբերի 6-ից Փիլոյանը մասնակցել էր Արցախի հարավային ճակատի մարտերին, իսկ  այդ հատվածն առաջինը հանձնվեց թշնամուն: Հոկտեմբերի 22-ին նրան Ազգային հերոսի կոչում հանձնելու պահին ու դրանից առաջ մենք փաստացի պարտվում էինք, ու պարտված գեներալին հանձնվում էր Հայրենիքի բարձրագույն շքանշանը: Թե ինչ մարտեր էին եղել, ինչ էր կատարվել, այլ հարց է,  վերջնական փաստն այն է, որ ՀՀ Զինուժը պարտվում էր,  ու պարտված սպան Ազգային հերոսի կոչում էր ստանում: Սա որեւէ հիմնավորումից ու  տրամաբանությունից դուրս է:

Ի՞նչ եղավ Ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ 1,5 տարի հետո, ճիշտ է, մարտի 30-ին նա ձերբակալվեց: Մարտի 29-ին ԱԻՆ-ում խուզարկություն է իրականացվել, մի քանի աշխատակցի տարել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության:

Այսպես են էժանորեն «արժեւորում» պարգեւները, շքանշանները, Ազգային հերոսի կոչումներն ու այսպես են արժեզրկում, ոչնչացնում պարգեւները, շքանշաններն ու Ազգային հերոսի կոչումները:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երբ մեկն է մեր տակից փախչում, երկու ձիու վրա խաղալ հնարավոր չէ

Հաջորդ գրառումը

Կառավարության առաջարկը կործանարար է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար.Արման Թաթոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026
Հաջորդ գրառումը

Կառավարության առաջարկը կործանարար է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար.Արման Թաթոյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական