Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձեզ միայն մանդա՞տն էր պետք, տղե՛րք

21/04/2023
- 21 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մենք ունենք ժողովրդի մանդատը»,- ամեն Աստծո օր կրկնում են ՀՀ իշխանություններն ու անարգել անում ինչ ուզում են, ո՛չ ձեռքները բռնող կա, որ առաջները կտրող:

2 տարվա մեջ ընդդիմությունը ոչ մի անգամ չասաց՝ մենք էլ ունենք  ժողովրդի մանդատը, 300 հազար մարդ մեզ քվե է տվել, որպեսզի երբ Փաշինյանը գա խորհրդարան, ոչ թե բոյկոտենք, արհամարհենք նրա ներկայությունը, այլ մնանք դահլիճում ու թույլ չտանք, որ ինքն ու իր թիմն ուղիղ եթերում բոլոր թեմաներն ինչպես ուզեն, այնպես էլ ներկայացնեն, հանրությանը կեռ տան, մանիպուլացնեն, աչքներին թոզ փչեն, խաբեն ու մեր բացակայությամբ սեփական քարոզն անարգել իրականացնեն, ջրից նորից չոր դուրս գան:

Էկրանից այս կողմ հազարավոր մարդիկ լսում եւ տեսնում են Փաշինյանի ու նրա թիմի ձեռնածությունները, թե ինչպես են նախորդ տասնամյակների դիվանագիտական աշխատանքը ջուրը  գցում, պայմանագրեր  աղավաղում, Արցախը հայտարարում  Ադրբեջանի մաս, Հայաստանից էլ՝ ի՞նչ մնաց, մնաց, ընդդիմությունը բոյկոտել է, դահլիճից հեռացել:
Մի քիչ հետո սոցցանցերը ճաք են տալիս գրառումներից ու վերլուծություններից, Փաշինյանին ցեխը մտցնել-հանելուց, վրդովված բողոքներից ու սարկազմից:

Մի հարցնող լինի՝ պարոնայք ընդդիմադիրներ, ձեր տներից էլ կարող էիք լսել Փաշինյանի ելույթները, բայց ոչ արդեն որպես ընդդիմադիր պատգամավորներ, ու էլի ֆեյսբուքյան ստատուսներ, տելեգրամյան վերլուծություններ կանեիք: Ձեզ պատգամավորի մանդա՞տն էր միայն պետք:

Սոցցանցերի գրառումները, պանելային քննարկումների ժամանակ ձեր ելույթները, հեռուստաընկերություններին հյուր լինելը խաղաղ ու անվրդով ժամանակների պատգամավորի գործելաոճ կարող է լինել, բայց ոչ կործանվող երկրի, իսկ կործանողի գոնե բերանը փակող չկա: Այդ բերանը «փակում-ծեփում-շշպռում» են միայն սոցցանցերում:

Թող Փաշինյանը կաթվածի հասցնող հերթական սենսացիոն, կործանարար հայտարարությունն անի, որ դուք էլ գործ ունենաք, հո պարապ չե՞ք նստելու: Գրեք-ջնջեք, հետո  ավելի սուր գրեք, մի-երկու «կծող» արտահայտություն, «պորտը տեղը դնող» փաստեր, աղաղակող ապացույցներ,  համեմատեք նրա երեկվա ու այսօրվա խոսքերը, գտեք հակասությունները, հետո լսեք Ալիեւին ու համեմատություններ անց կացրեք Փաշինյանի ու նրա ասածի միջեւ… վերջ. էս ի՜նչ լուրջ գործի եք, տղերք:

Առանց այդ էլ խորհրդարանական ընդդիմությունը  մեկ տարի առաջ մեծ թափ հավաքող բողոքի ցույցերը, սրտացավ, հայրենապաշտպան զանգվածի ազնիվ մղումներն աստիճանաբար վիժեցրեց: Ոչ ոք քայլելով Նիկոլ չի դառնա՝ առանց ծրագրի ու խելացիորեն մշակված քաղտեխնոլոգիաների:

Բայց մենք ճանաչեցինք նաեւ մեր ընդդիմությանը, ճանաչեցինք, որ այլեւս որեւէ սպասում չունենանք նրանից՝ ֆեյսբուքյան ու տելեգրամյան ստատուսներից բացի:
Ձեզ միայն մանդատն էր պետք, տղերք:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերջին հրաժեշտ

Հաջորդ գրառումը

ՀԲԸՄ «Կարպիս Փափազեան» մրցանակ չեխ լրագրողներ Մարկետա Կուտիլովային եւ Լենկա Կլիցպերովային

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԲԸՄ «Կարպիս Փափազեան» մրցանակ չեխ լրագրողներ Մարկետա Կուտիլովային եւ Լենկա Կլիցպերովային

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական