Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հարությունյանի ու Վարդանյանի ջրերը մի առվով չեն հոսում. ի՞նչ զարգացումներ կլինեն Արցախում

17/02/2023
- 17 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից հրապարակ բերված սահմանադրական փոփոխությունների նախագիծը տեղի քաղաքական ուժերը ոչ միանշանակ են ընդունել: Հարությունյանը, հետ կանգնելով մայր օրենքի ամբողջական փոփոխությունից, դրա լոկ մեկ դրույթն է ցանկանում փոփոխել, ինչը նախագահի հրաժարականի կամ պաշտոնավարելու անհնարինությունից բխող հետեւանքներին է վերաբերում: Պարզ ասած՝ այն հանգամանքին, որ երկիրն առանց նախագահի մնալու պարագայում կառավարող մյուս օղակներն իմանան՝ քայլերի ի՛նչ հաջորդականությամբ առաջնորդվել:

«Ազգ»-ն ավելի վաղ գրել էր, որ Սահամանդրությունը փոփոխելու գաղափար Արցախի քաղաքական ուժերից շատերի մոտ անմիջապես 44-օրյա պատերազմից հետո է առաջացել: Այդ մասին, ի դեպ, Արցախի թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերը բազմիցս են խոսել՝ բաց ու հրապարակավ: Պատերազմող երկիրը, շեշտել են, ամեն վայրկյան ծանր ու լուրջ որոշումներ ընդունելու խնդրի առաջ կարող է կանգնել, հետ եւաբար՝ կառավարման կոլեկտիվ, ու ոչ թե ուղղաձիգ մոդել պետք է ունենալ:

Մեր տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանն, ի սկզբանե, կարծես թե դեմ չի եղել գաղափարին, ընդունել է քաղաքական ուժերի մտահոգությունը, ավելին՝ 2022-ի հունվարին սահամանդրական փոփոխությունների համար հանձնախումբ ձեւավորելու հրաման է տվել: Խոսքերից ու հրամաններից անդին սակայն՝ սահմանադրական ամբողջական փոփոխություններ այդպես էլ տեղի չեն ունենում, ու Հարությունյանը, փաստորեն, այժմ էլ ոչ թե ամբողջական Սահմանադրությունը, այլ դրա սոսկ մեկ դրույթն է ցանկանում փոփոխել:

Արցախյան մեր աղբյուրները հայտնում են, որ անգամ այս մեկ դրույթի փոփոխությունը հարցական է՝ կյանքի կկոչվի՞, թե՞ ոչ: Նրանք նախագահ Հարությունյանի քայլերի տրամաբանությունից գլուխ չեն հանում: Թեեւ նշում են, որ առաջարկվող փոփոխությունն իսկապես անհրաժեշտ է, բայց եւ չեն բացառում՝ որոշ պահի նախագահն այս նախաձեռնությունը  եւս կարող է վիժեցնել:

Ստեփանակերտից մեզ փոխանցում են նաեւ, որ արցախյան քաղաքական դաշտում խիստ լարված մթնոլորտ է, անհասկանալի է՝ ով ում հետ ինչ խաղի մեջ է: Բացի այդ՝ ակնհայտ է նաեւ, որ նախագահ Հարությունյանի ու պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ջրերը, մեղմ ասած, նույն առվով չեն հոսում, ու չի բացառվում, որ Արցախի կառավարության կազմում առաջիկայում նոր փոփոխություններ լինեն:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական ատոմակայանի առօրյան

Հաջորդ գրառումը

Իսկ ո՞վ է «խաղաղության պայմանագրի» հետեւանքների կրողը

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Իսկ ո՞վ է «խաղաղության պայմանագրի» հետեւանքների կրողը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական