Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություններ Գերմանիայում

Անահիտ Հովսեփյան
18/04/2025
- 18 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
39
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես ամեն տարի ապրիլին, 2025-ին էլ Հայոց ցեղասպանության զոհերին հիշատակելու, ոգեկոչման արարողություններ տեղի կունենան Գերմանիայի տարբեր քաղաքների եկեղեցիներում եւ բացօթյա՝ հայկական խաչքարերի շուրջ: Լայպցիգի սուրբ Նիկողայոս եկեղեցում ապրիլի 14-ին անցկացված հուշահանդեսը, մեր իրազեկմամբ, առաջինն է: Երկրորդը՝ ապրիլի 19-ին է, Բրաունշվայգում: Ապրիլի 24-ին տարբեր միջոցառումներ են նախատեսված Բեռլինում, Քյոլնում, Բրեմենում, Մյունխենում, Շտուտգարդում, Հալլեում: Ապրիլի 25-ին՝ Նոյվիդում, 26-ին՝ Մայնի Ֆրանկֆուրտում, Նյուրնբերգում, Այշի Հյոխշտատում, Մյուլհայմում, ապրիլի 27-ին՝ Բեռլինում եւ Քեհլում եւ այլն:

Տարիների ավանդույթը չի խախտվում այս տարի էլ, եւ Գերմանահայոց առաջնորդարանի եւ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի միացյալ ջանքերով կազմակերպվող երկու կենտրոնական հուշահանդեսները անցկացվելու են ապրիլի 24-ին Բեռլինի պատգամավորների պալատում, իսկ ապրիլի 26-ին՝ Մայնի Ֆրանկֆուրտի սուրբ Պողոսի տաճարում: Հիշյալ երկու արարողությունների հրավիրատոմսի վրա այս տարի բացակայում է երրորդ համակազմակերպչի՝ Բեռլինում ՀՀ դեսպանության հիշատակումը, եւ անորոշ է մնում՝ Հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված ոգեկոչման հանդիսություններին ներկաներն ունկնդրելո՞ւ են ՀՀ դեսպանի ելույթը, ինչպես եղել է 2025-ից առաջ:

2025 -ի ապրիլի 24-ից մինչեւ մայիսի 31-ը Բեռլինի Մաքսիմ Գորկի թատրոնում տեղի կունենա մշակութային միջազգային փառատոն՝ «100 + 10 Հայկական Այլաբանություններ» (100 + 10 Armenian Allegories) խորագրով:  Փառատոնի ծրագիրը ծանուցում է, որ ավելի քան մեկ ամիս ԳԴՀ մայրաքաղաքում կներկայացվեն Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայ  եւ օտարազգի արվեստագետների գործեր, որ պատմում են Հայոց ցեղասպանության, Արցախյան պատերազմների, ինչպես նաեւ հայաստանյան արդի իրականության մասին: Փառատոնի ծրագիրը ներառում է թատերական ներկայացումներ, լուսանկարչական ցուցահանդեսներ, ժամանակակից գրականություն, ֆիլմերի ցուցադրություն, համերգներ, զրույց-քննարկումներ՝ հայ եւ գերմանախոս արվեստագետների միջեւ: Փառատոնը գլխավորում է Մաքսիմ Գորկի թատրոնի ղեկավար Շերմին Լանգհոֆֆը, որ հայերիս բարեկամն է, եւ մեկ անգամ չէ, որ իր ղեկավարած բեմական հարթակը ծառայեցնում է հայկական թեման լուսաբանելուն: Փառատոնի գլխավոր համադրողն է Վիգեն Գալստյանը (Երեւան):

Հիշյալ նախագծում ընդգրկված են ավելի քան 150 արվեստագետներ: Նրանց թվում են Տիգրան Համասյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Շողակաթ Վարդանյանը, Սամվել Թադեւոսյանը, Նազիկ Արմենակյանը, Ջիվան Ավետիսյանը եւ ուրիշներ՝ Հայաստանից, Նիդեռլանդներից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Թուրքիայից եւ աշխարհի այլ ծայրերից:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Նկարում՝ Հայոց ցեղասպանպության 110 ամյակի միջոցառումները Գերմանիայում» հոդվածին կից լուսանկարն է: Գորկի թատրոնի փառատոնում ներկայացվում է Փիրուզա Խալափյանի «Դժոխքի դուռը» ստեղծագործությունը՝ Արցախի Շահումյանի շրջան, Նոր Գետաշեն, 2020 թվական:

Ծրագրի մանրամասններին (գերմաներեն եւ անգլերեն) կարելի է ծանոթանալ այստեղ:

https://www.gorki.de/sites/default/files/2025-03/Gorki–SZH%2331–RZ–Inlay–neu.pdf

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սեդրակ Երկանյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգը՝ հոգեւոր տվչություն

Հաջորդ գրառումը

Հիշելով Երվանդ Պետրոսյանին

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Հիշելով Երվանդ Պետրոսյանին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական