Հայկական ատոմակայանը 2024թ. 2023թ. համեմատ ավել է արտադրել 160 միլիոն ԿՎտժ էլեկտրաէներգիա: 2024թ. արտադրել է 2.6 միլիարդ ԿՎտժ էլեկտրական էներգիա: Ներկայում աշխատանքներ են կատարվում նրա աշխատանքը երկարացնելու ուղղությամբ: Այժմ նոր մասնաշենք է կառուցվում: Այն կարժենա մոտ 850 միլիոն ՀՀ դրամ:
Հարկ է նշել, որ Հայկական ԱԷԿ-ը բաղկացած է երկու էներգաբլոկներից` ՋՋԷՌ-440 տիպի (-270 մոդելի) ռեակտորներով: ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը արդյունաբերական շահագործման հանձնվեց 1976թ-ին, իսկ երկրորդը` 1980թ-ին: Էներգաբլոկների դրվածքային հզորությունը կազմում է 407,5ՄՎտ, շահագործման նախագծային ժամկետը` 30 տարի:
Կարեւոր է նաեւ վարժասարքի կառուցումը, որը կարեւոր նշանակություն ունի մասնագիտական գիտելիքների բարձրացման համար: Ծրագիրը իրականացվում է Եվրամիության, ԱՄՆ-ի եւ «Հայատոմ»-ի հետ համատեղ: Հարկ է նշել,որ ներկայում շահագործվող երկրորդ էներգաբլոկը արդիականացված է: Տեղադրվել են գեներատորներ, տրանսֆորմատորներ եւ այլ սարքավորումներ:
Դեռեւս հայտնի չէ, թե ինչպիսի էներգաբլոկներ կտեղադրվեն եւ ինչ հզորությամբ: Սակայն նոր բլոկի անհրաժեշտությունը հրատապ է:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ