Հայկական ատոմային էլեկտրակայանը կարեւոր նշանակություն ունի էներգահամակարգի հուսալի աշխատանքի համար: Ներկայում մեծ ծավալի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Այն անտարակույս կնպաստի կայանի շահագործման անվտանգության բարձրացմանը: Աշխատանքներում ներգրավվել են ինչպես ՀԱԷԿ-ի աշխատակիցները, այնպես էլ փորձառու մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Խորվաթիայից, Չեխիայից, Սլովակիայից եւ այլ երկրներից:
Իրականացվել են թիվ 2 էներգաբլոկի պոմպային ագրեգատների շրջակապի խողովակաշարերի փոխարինման, ռեակտորային տեղակայանքի հերմետիկ սրահի կիպացման, բորի հանգույցի օդահովացման նոր համակարգի մոնտաժման, խողովակաշարերի մոնտաժման, հովացման աշտարակ տանող շրջանառու ջրատարների հատվածամասերի մոնտաժման եւ այլ աշխատանքներ:
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման համար իրականացվել են էներգաբլոկի համակարգերում տեղակայված փականների փոխարինում նոր տիպի փականներով եւ ռեակտորային տեղակայանքի հերմետիկ սրահի օդահովացման համակարգերի ագրեգատների փոխարինում: Կատարվել են նաեւ թիվ 3-4 տուրբագեներատորների օժանդակ սարքավորումների մոնտաժման աշխատանքներ:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ