ԱՄՆ պետդեպարտամենտը շարունակում է ակտիվ աջակցել ՀԱԷԿ-ում մի շարք նախագծերի իրականացմանը: Ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ իրականացվում է վարժասարքի ներդրման աշխատանքները: Աշխատանքները մասամբ կատարված են: Ակտիվ քայլեր են ձեռնարկվում նախագիծն ավարտին հասցնելու ուղղությամբ:
Համավարակով պայմանավորված բացակայությունից հետո օրերս դարձյալ Հայկական ԱԷԿ-ում էին ԱՄՆ-ի Էներգետիկայի դեպարտամենտի, PNNL-ի եւ WSC-ի ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ եւ «Ատոմսերվիս» ԲԲԸ մասնագետները: Այս փուլում կարեւորվեց ՀԱԷԿ-ի օպերատիվ անձնակազմի ուսուցման գործընթացի կազմակերպումը վարժասարքի միջոցով:Այն հնարա-վորություն կտա ապահովել թիվ 2 էներգաբլոկի անխափան ու բնականոն աշխատանքը:
Քննարկվել են նաեւ ՀԱԷԿ-ի հետագա շահագործմանը վերաբերող հարցեր` աշխատած վառելիքի չոր պահեստարանի նոր մոդուլի կառուցման, ճառա-գայթաակտիվ թափոնների ժամանակավոր պահման խնդիրները եւ այլն:
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ