Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայերս կարո՞ղ ենք կրել մեզ տրված աստվածատուր առաքելությունը

18/11/2022
- 18 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դինոզավրերն ու մամոնտները վերացան, իսկ անողնաշարավորները՝ ոչ։ Փաստորեն վերջիններն ավելի կենսունակ են։

Բոլոր հայերը տառապում են հայրենաբաղձությամբ, եւ դա մայրական կաթի հետ փոխանցվում է սերնդեսերունդ։ Ուստի պատահական չէ, որ օտարության մեջ հայտնված Հայաստանի յուրաքանչյուր տարածք եւ բնակատեղ, յուրաքանչյուր հայի սրտում սպիացած վերք է։ Դրանցից մեկը Կարս քաղաքն է, որի անկման մասին (տեղի ունեցավ 1920 թ. հոկտեմբերի 30-ին) վերջերս շատ է խոսվում։ Իրար հերթ չտալով մեր ամենագետները դրա համար հիմնականում մեղադրում են Ռուսաստանին։ Սակայն իրականում Կարսի հանձնումը չպետք է կապել ռուսական կողմնորոշման կամ ազդեցության հետ։

Մեր օրերում Կարսի անկման ժամանակաշրջանի իրադարձությունները գրեթե նույնությամբ կրկնվում են։ Դա է պատճառը, որ առանց մանրամասների մեջ խորամուխ լինելու, կփորձենք հակիրճ պարզաբանել այդ թնջուկի ողնաշարը կազմող հիմնադրույթը։ Հարյուր տարի առաջ Մեծ տերությունները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, նաեւ ԱՄՆ) բացահայտ կամ գաղտնի ձեւերով աշխատել են ցարական Ռուսաստանի եւ Օսմանյան կայսրության փլուզման հետեւանքով առաջացած նոր կազմավորվող երկրներում, այդ թվում նաեւ Ռուսաստանում եւ Թուրքիայիում (որտեղ չի հաջողվել) պարտադիր ներդնել այդ շրջանում Արեւմտյան բարձրագույն արժեք համարվող ինտերնացիոնալիզմի գաղափարը։ Պատկերը մեր օրերում էլ գրեթե նույնությամբ կրկնվում է։ Եվրոմիության առաջատար երկրների եւ ԱՄՆ-ի կողմից ԽՍՀՄ-ը փլուզելուց հետո, ինչպես Սոցիալիստական ճամբարի երկրներից, այնպես էլ ԽՍՀՄ-ից առանձնացած նոր ազգային պետական կազմամիավորումներում այժմ էլ ստիպողաբար ներդրվում է Արեւմտյան կամ Եվրոպական «ժողովրդավարություն» կոչված արժեհամակարգը։ Այդ նպատակով թելադրող կայսրությունների ցանկությամբ արդեն ստեղծվել են Կոսովո, Սերբիա, Չերնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա եւ այլ խամաճիկ պետություններ։ Իսկ Արցախը, Աբխազիան, Հարավային Օսեթիան, Մերձդնեստրյան, Դոնեցկի, Լուգանսկի հանրապետությունները որպես «նորանկախ» պետություններ, ինչպես նաեւ Ղրիմի Ռուսաստանին միանալը՝ անընդունելի են միաբեւեռ աշխարհակարգի ձգտեղ ԱՄՆ-ի եւ Եվրոմիության առաջատար երկրների կողմից։ Այսինքն՝ ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ մեր օրերում, իրենց Երկրագնդի «տերեր» համարող Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան ԱՄՆ-ի գլխավորությամբ իրագործում են աշխարհի նոր վերաբաժանում։ Սա է իրականությունը, որը Կարսի ժամանակաշրջանի կրկնությունն է։ Այնպես որ Կարսի անկումը ոչ թե Ռուսաստանի, այլ արեւմտյան արժեքներ կրող եւ հրամցնող երկրների «բարի կամքի» քաղաքականության հետեւանք է եղել։ Իսկ մենք մի քանի այլ թույլ ժողովուրդների հետ միասին ընդամենը մեծ ազգերին պարարտացնելու համար սնուցող պարարտանյութ ենք եղել եւ՝ ենք։ Մի բան, որ լիուլի ապացուցեց վերջին 30 տարիների մեր պահվածքը եւ որն ամփոփ կարելի է հետեւյալ կերպ ձեւակերպել՝ մենք պատրաստ չենք, չենք կարողանում կամ չենք ուզում անկախ պետություն ունենալ։ Այլ՝ ընհակառակը, ուրիշ ազգերի տաք ու սննդարար թեւատակ կամ հաստաղիք ենք ման գալիս, որ խցկվենք։ Եվ արդեն մի քանի դար փորձում ենք որոշել՝ արեւմուտքի հաստաղիքն ու թեւատակն են ավելի լավը, թե Ռուսական կայսրության։

Գուցե դա այնքան էլ մեղադրելի չէ, քանզի ութ-ինն դար սրա-նրա թեւատակում ենք գոյատեւել, որը կենսակերպ ու բնավորություն է դարձել։ Ի դեպ, դրանցից ամենաապահովը թերեւս ԽՍՀՄ-ն էր, երբ լավ-վատ, սակայն թե՛ քանակական, թե՛ որակական թռիչքաձեւ զարգանում էինք։ Իսկ երբ անկախացանք եւ երեսուն տարի սեփական թեւատակում ապրեցինք, ինչ հնարավոր էր թալանեցինք ու տարանք, որ կրկին Ամերիկայի, եվրոպաների կամ ռուսական թեւատակում ապրենք՝ մոռանալով, որ արեւմտյան թեւատակում օրենքով ապրել կպահանջեն, իսկ մենք օրենք հարգել չգիտենք։

Այդ ընթացքում էլ, անկախ նրանից, թե ինչպես ենք մեզ դրսեւորում, անընդհատ մեր գլխին բամփում են։ Դա պարզ երեւում է նաեւ Սոչիում ընդունված համատեղ հայտարարության տեքստից. որից ակներեւ է, որ մեր գլխին կրկին դիվանագիտորեն եւ քաղաքականապես բամփել են։ Իսկ մեր միակ հերթական «նվաճումն» այն է, որ հայտարարությունից դուրս են թողել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ ՌԴ խաղաղարար առաքելության տեղակայման վայրն էլ  նշել են անորոշ` անհասցե բացազատման գոտում։ Եթե նույնիսկ խաղաղարար առաքելության տեղակայման վայրի Լեռնային Ղարաբաղ անվանումը չի ներառվել տեքստում, էլ ի՞նչ եք ուզում այդ անընդհատ ստորացնող բանակցություններից։ Ոչ մի բառ ՀՀ սուվերեն տարածքների դեօկուպացիայի կամ գերիների վերադարձի մասին էլ չկա։ Ինքնորոշման իրավունքի մասին չեմ ասում։ Ոչ մի խոսք կոմունիկացիաների նկատմամբ սուվերեն վերահսկողության մասին եւ այլն։ Արդեն կարելի է ենթադրել, թե այս խեղճ ու կրակ, տանջված ժողովրդի վաղվա օրվա համար փաստորեն ոչ մի քաղաքական, դիվանագիտական, անվտանգային հենարան չթողած իշխող քաղաքական թիմը ինչպիսի «խաղաղության պայմանագիր» է պատրաստվում կնքել։ Ակնհայտ է, որ նա մինչեւ վերջին հնարավորությունը ամեն բան մսխել է եւ պատրաստ է նույնիսկ չխնայել բազմաչարչար ժողովրդի արյան վերջին կաթիլը։ Պարզ է նաեւ, որ սա ակնհայտորեն եւս կես քայլ է դեպի հաջորդ կապիտուլյացիա։

Ամենապարզ դիտարկումներն անգամ կրկին հաստատում են, որ նոր աշխարհակարգ ձեւավորելուն միտված գլոբալ հակամարտության ուկրաինական թատերաբեմում է որոշվելու նաեւ հայ–ադրբեջանական կարգավորման տրամաբանությունն ու Արցախի ճակատագիրը։ Իսկ դրա համար կարծում ենք, որ Ռուսաստանը ցանկանում է՝ ա/ Հարաբերությունների կարգավորումը մեկնարկել սահմանագծման եւ սահմանազատման գործընթացից, հաղորդակցության կապուղիների ապաշրջափակումից, որտեղ կունենա վերահսկողության սեփական մեխանիզմները։ բ/ Արցախի հիմնախնդիրը ոչ այնքան առանձնացնել հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացից, որքան դարձնել ոչ փաթեթային կարգավորման առարկա։ գ/ Բացառել կամ գոնե նվազեցնել հակամարտության գոտում ուժի գործադրման հավանականությունը՝ հատկապես ներկա աշխարհաքաղաքական լարվածության համապատկերում։ դ/ Հնարավորինս նվազեցնել տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի հետագա ամրապնդման հավանականությունը։

Կարծում ենք, որ  Ադրբեջանն էլ հետեւյալ ցանկություններն ունի՝ ա/ Հնարավորինս արագ, քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում, փաթեթային տարբերակով իրագործել այսպես կոչված խաղաղության օրակարգը։ բ/ Կապուղիների ապաշրջափակում իրականացնել այնպես, որպեսզի հնարավորություն ունենա Նախիջեւանը «փրկել» առաջին հերթին Իրանից, ապա նաեւ՝ Թուրքիայից։ գ/ Արցախի խնդիրը՝ որպես ներքաղաքական կյանքի վրա ազդեցության գործիք,   վերջնականապես հանել թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ ռուս–ադրբեջանական օրակարգից։

Միանգամայն ենթադրելի է, որ Հայաստանի ցանկություններն էլ հանգում են հետեւյալին՝ Վալդայում Պուտինը բացեց խաղաղքարտերը, հիշեցրեց Արցախյան հարցի կարգավորման նաեւ Վաշինգտոնյան տարբերակի գոյության մասին ու նաեւ ակնարկեց, որ դա հայ ժողովրդի եւ նրա իշխանությունների որոշելիքն է։ Այնուհետեւ ընդգծեց, որ չնայած մինչ այդ Հայաստանում ռուսական ամեն ինչից դժգոհություններ կան, սակայն հայ ժողովուրդը հանկարծ հրապարակային հավանություն տվեց կարգավորման ռուսական սկզբունքներին։ Թերեւս խնդիրն այն է, որ մեր վարչախումբը քաջ գիտի, որ այդ սկզբունքներին հակադրվելու է առաջին հերթին Ադրբեջանը (ինչը եւ եղավ), իսկ Ռուսաստանը գոնե այս պահին Ադրբեջանի հանդեպ կոշտ դիրքորոշում հանդես բերելու անհրաժեշտություն չունի։ Պուտինի հայտարարությունը, թե Ղարաբաղի հետ կապված ոչ բոլոր հարցերում ենք կարողացել համաձայնություն ձեռք բերել, հենց սրա մասին է, բայց նաեւ արձանագրումն այն բանի, որ Արցախի հարցում դեռ լրացուցիչ համաձայնության անհրաժեշտություն կա։ Դա է հաստատում նաեւ օրերս Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությունը, որ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այն խնդիրն է, որը պետք է թողնել հաջորդ սերունդներին, երբ ստեղծվեն այս հարցի լուծմանն ուղղված բոլորի համար ընդունելի արդար լուծման պայմանները»։

Ամեն դեպքում մեր իշխանությունների համար ամենակարեւորը հերթական արդարացումը ձեռք բերելն է՝ թե իբր կարգավորման հարցում Ռուսաստանն անգործունակ է եւ չի շարունակում Ալիեւի հետ միասին կյանքի կոչել Բրյուսելա–վաշինգտոնյան փաստաթուղթը։ Ամեն դեպքում սեպտեմբերից ի վեր այս առումով Արեւմուտքի հետ բազմաշերտ աշխատանք է տարվել, որը հենց այնպես «փոշիացնել» չէին կարող։ Հենց դա է պատճառը, որ վարչապետը միանգամից ուշագրավ այցելեց Թեհրան, քանի որ վերջինս Ռուսաստանի հետ միասին ունեն տարաաշրջանում ընդհանուր մարտահրավերներ եւ փոխհամաձայնեցված շահեր։

Այժմ չհասկանալ, թե ի՞նչ ու ինչո՞ւ կատարվեց մեզ հետ, ու ի՞նչ անել, որ դուրս գանք այս իրավիճակից, նշանակում է չհասկանալ ոչ մի բան։ Ցավն այն է, որ մենք բուժման առաջին գրավական ճիշտ ախտորոշելու ընդունակություն չունենք, որը բուժման հավանականությունը խիստ նվազեցնում է։ Այլ նախկին ժամանակների նման շարունակում ենք մեղադրել բոլորին, բոլորով պայմանավորել պատճառը եւ ուրիշների աչքի մեջ անընդհատ փուշ ման գալ, իսկ սեփական աչքի գերանը չտեսնել։ Մի բան, որն բարդացրել է մեր 30 տարվա խնդիրները, որոնք մենք ոչ միայն չկարողացանք լուծել, այլեւ ցույց տվեցինք, որ բացի ընտանիքից ուրիշ բան չենք կարողանում պահել։ Որ պետություն, հասարակություն եւ նման իրողությունները մեզ համար գոյություն չունեցող հասկացություններ են եւ դրանք հնչում են լոկ կենացի մակարդակում, բայց խորքային՝ որպես արժեք, կարեւորագույն գործոն, իրականում մեր մեջ չկան։ Իսկ դրա պատճառն իմ կարծիքով՝ նախ եւ առաջ այն է, որ մենք փլուզեցինք մեր կրթական համակարգը, պարզունակ դարձրինք այն եւ դա ունեցավ իր տխուր հետեւանքները։ Իսկ ամենացավալին այն է, որ այդ ամենը ոչ թե սոսկ անձի, այլ մեր ազգային բնութագրի խնդիր է։ Որովհետեւ երեսուն տարի շարունակ մարդկանց գիտակցաբար ու կանխամտածված չսովորեցրին եւ չթողեցին ապրել, այլ միայն՝ ընդամենը՝ գոյատեւել։ Իսկ ընդամենը  գոյատեւող մարդը դեգրադացվեց այն աստիճան, որ իր ձայնը 5 հազար դրամով սկսեց վաճառել եւ բոլորովին չամաչել դրա համար։

Կրթության նշաձողն այսօր մեզանում այնքան է իջել, որ այդ կործանարար համակարգը փոխելու եւ խնդիրները լուծելու փոխարեն ինչ-որ փրկիչ-անձերի հետ ենք հույսեր կապում, որ գա մեզ փրկի։ Պատահական չէ, որ որոշ օտարազգի մտածողներ (չեմ ցանկանում հղում անել) մեզ համեմատել են գոմաղբի հետ, որը պետք է վերցնես ու տարբեր հողեր պարարտացնես հայերով եւ չթողնես, որ նրանք մի տեղում հավաքվեն ու փտեն։ Իհարկե, սրա մեջ ճշմարտություն կա՝ հայերը տաղանդավոր են եւ երբ նրանց դնում են պատրաստի ենթակառուցվածքի վրա, անպայման կայանում են, կատարելագործվում։ Սակայն ցավն այն է, որ իրենք ընդունակ չեն ենթակառուցվածք ստեղծելու, որովհետեւ իրենց մեջ մի նարատիվ է՝ ամեն գնով ընտանիք պահել։ Այսինքն՝ հայի հայրենիքն սկսվում է իր տան դռնից։ Գիտակցություն, որն անպայման պետք է փոխել։

Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց եւ երկնքից անկախությունն ընկավ մեր գլխին, մենք չիմացանք՝ ինչ անել եւ սկսեցինք թալանել ու վաճառել ամեն ինչ, որ տուն պահենք, որ ադամանդ ու հազար հատ բնակարան ունենանք։ Իսկ այսօրն այդ ամենի արձագանքն է, քանզի մենք չհասկացանք ի՛նչ է պետությունը եւ ինչպես է պետք վարվել դրա հետ։ Մանկապարտեզից սկսած ձեւամոլությունն ամենուր դարձավ տիրապետող։ Նույնիսկ որոշ կիսագրագետներ գիտական թեզեր «պաշտպանեցին», բանակում չծառայածներ գեներալ ու նախարարներ դարձան, իսկ իրական նվիրյալներն ամենուրեք արժեզրկվեցին ու արհամարվեցին։ Հենց սա էլ այն գերանն է մեր աչքում, որը մենք չենք տեսնում։ Ամենուրեք ազդարարեցինք, թե հայրենասեր ենք, որ պետական գործիչ ենք, որ քրիստոնյա ենք՝ այդպես էլ քրիստոնյա չդարձած։ Այսինքն՝ մեր ամբողջ արժեհամակարգը կեղծ է եղել, ու դա բերել է 5 հազար երեխայի կորստի եւ շուրջ 15 հազարի խեղման։ Իսկ դա ողբերգություն է, որի արձագանքը դեռ երկար ենք զգալու, քանի որ մեր գենոֆոնդն ենք կոտորել, ա՛յ թե ինչ ենք վճարել այդ տգիտության համար։

Ցավոք, պետք է խոստովանենք, որ պետական մտածողություն չկա, թալանելով տուն պահելը խրախուսվում է եւ որեւէ մեկի կողմից չի դատապարտվում։ Հենց սա պետք է փոխել, կրթական համակարգը հիմնանորոգել, մերժել եսակենտրոն հոգեկերտվածքը, որ ամենամոտ ժամանակում հնարավոր դառնա կերտել այնպիսի  հասարակություն, որը կհասկանա՝ փող աշխատելը ազգային գաղափարախոսություն չի կարող լինել։ Ստիպված եմ արձանագրել, որ հազար տարի առանց պետություն գոյատեւել ենք, բայց երբ ունենում ենք այդ պետությունը, ուղղակի չգիտենք ինչպես վարվել դրա հետ։ Այժմ էլ փաստորեն այդ տրագիֆարս իրավիճակում ենք։

Հետո ի՞նչ է լինելու, իսկապես դժվարանում եմ ասել։ Միայն աղոթում եմ, որ ժողովուրդս վերջապես խելքի գա, գնահատի իր արմատները սնող աստվածատուր հողի ավանդույթները, իրապես որդեգրի աստվահաճո կեցվածք եւ խելամիտ ու հաշվենկատ վերաբերվի այն ամենի հետ, ինչ ի վերուստ տրված է իրեն որպես մեծ առաքելության կրողի։

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օրակարգում գիտնականների կատարած աշխատանքներն են

Հաջորդ գրառումը

Ոչ թե կրճատել, այլ բարեփոխել ՊՆ-ն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
Հաջորդ գրառումը

Ոչ թե կրճատել, այլ բարեփոխել ՊՆ-ն

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․ Փաշինյանը ՄԱԿ-ում փաստացի արձանագրեց, որ խաղաղության օրակարգը ձախողվել է ու առկա է «կոնֆլիկտային խոսույթ»։...

ԿարդալDetails

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական