Ուրբաթ, Մայիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

Գրիգոր Առաքելյան
22/05/2026
- 22 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
15
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը

Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի պատկանելության մասին արված աղմկահարույց հայտարարությունը:

Հայ-ադրբեջանական հարաբերություններին ու Արցախյան հիմնահարցին նվիրված բազմաթիվ հոդվածների հեղինակ իրանցի վերլուծաբանը  Արցախն ուրանալու մասին Փաշինյանի աննախադեպ հայտարարության խորքերը թափանցելու փորձ է կատարել եւ    Iranian Diplomacy  կայքում հրապարակել  «Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»  խորագրով ուշագրավ հոդված:

Հեղինակը  հետեւյալ հորդորանքով է դիմել վարչապետ  Փաշինյանին.

«Պարո՛ն Փաշինյան, խնդրում ենք  Լեռնային Ղարաբաղի հարցում մեծահոգաբար զիջումների մի գնացեք»:

Այս կոչով դիմելուց  հետո, հեղինակը  պատմական, իրավական ու  քաղաքական փաստերն ի մի բերելով, համոզմունք է հայտնում, որ  Նիկոլ Փաշինյանը չունի իրավական ու բարոյական լիազորություն՝ որոշելու Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, անտեսելու տեղաբնակների իրավունքները եւ «մեծահոգաբար» նվիրաբերելու այն:

Հիշեցնելով  Լեռնային Ղարաբաղը  Ադրբեջանի Հանրապետության մաս կազմելու մասին Իրանի պաշտոնական դիրքորոշումը, Բորհան Հեշմաթին այնուամենայնիվ Բաքվին իրավունք չի վերապահում  հայաթափել Արցախը, ոչնչացնել այս տարածաշրջանի պատմական ու կրոնական ժառանգությունն եւ ոտնահարել հայերի իրավունքները:

Այնուհետեւ հոդվածագիրն անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանական ընտրությունների շրջանակում անցկացված ընտրարշավի ժամանակ Սյունիքի Կոռնիձոր համայնքում ունեցած ելույթին եւ  հնչեցրած  աննախադեպ հայտարարությանը: Հեշմաթին հիշեցրել է կոռնիձորցիների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի   խոսքերը, թե   «Արցախը ինչո՞վ է մերը եղել: Այնտեղ դպրո՞ց ենք կառուցել, մանկապարտե՞զ ենք կառուցել, գործարա՞ն ենք կառուցել, ապրե՞լ ենք էնտեղ: Ինչո՞վ ա մերը եղել»:

Հոդվածագիրը նաեւ մեջբերել է Փաշինյանի այն միտքը, որ 1988 թվականին սկիզբ առած  Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ էր, հավելելով, որ դրանով Փաշինյանը նույնիսկ գերազանցել է Իլհամ Ալիեւին:

Հրապարակման այս հատվածում  Հեշմաթին ակնարկաբար անդրադարձել է Արցախի հիմնահարցին, նշելով որ Խորհրդային շրջանում Ղարաբաղը որպես ինքնավար մարզ ընդգրկված էր Խորհրդային Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության կազմում, միաժամանակ ընդգծելով Ղարաբաղի հայերի պատմական, մշակութային եւ կրոնական իրավունքները:

Հեշմաթին Նիկոլ Փաշինյանի վերը նշված հայտարարությունը,  թե «Լեռնային Ղարաբաղը երբեք չի պատկանել Հայաստանին», գնահատել է տարբեր տեսանկյուններից.

1. Որպես Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին բացահայտ հայտարարություն

Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան բացահայտ եւ առանց դիվանագիտական վերապահումների հայտարարում է, որ Ղարաբաղը չի պատկանել Հայաստանին: Այս մոտեցումը ակնհայտ հակասության մեջ է այն քաղաքական գծի հետ, որը վերջին տասնամյակների ընթացքում որդեգրել էին Հայաստանի պաշտոնյաները, ինչպես նաեւ հենց ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին դիրքորոշումների հետ:  Դա նաեւ հակասության մեջ է Երեւանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը Միջազգային ատյաններում եւ Միջազգային քրեական դատարանում՝ Ղարաբաղի հայերի իրավունքների խախտման եւ 2018-2023 թվականներին Բաքվի կողմից ռասայական խտրականություն հրահրելու  մեղադրանքների հետ:

2. Իբրեւ Ղարաբաղում հայերի ներկայության պատմական փաստերի խեղաթյուրում
Վերլուծաբանի կարծիքով, Փաշինյանի այս տեսակետը հակասում է Լեռնային Ղարաբաղում հայերի ներկայության վերաբերյալ պատմական իրողություններին, մեջբերելով  հետեւյալ փաստերը.

ա) Պատմական եւ կրոնական հուշարձաններ. Դադիվանքի (9-13-րդ դարեր) եւ Գանձասարի (12-13-րդ դարեր) վանքերը, ինչպես նաեւ Շուշիի, Հադրութի եւ Մարտակերտի բազմաթիվ եկեղեցիներ վկայում են Ղարաբաղում հայերի բազմադարյա, իսկ որոշ վայրերում՝ ավելի քան հազարամյա ներկայության մասին:

բ) Հայկական եւ իրանական աղբյուրներ. Միջնադարյան աղբյուրներում Ղարաբաղը համարվել է Առանի (Հարավային Կովկաս) եւ Արմինիայի մի մաս, որտեղ բնակվել են հայեր եւ կովկասյան ալբանացիներ: Պատմության ընթացքում Ղարաբաղը եղել է Իրանի կազմում, իսկ Ղարաբաղի խանությունը (18-րդ դար) կառավարվել է իրանական ծագում ունեցող տոհմերի կողմից: Սակայն լեռնային շրջանների հայ բնակչությունն ունեցել է հարաբերական ինքնավարություն՝ մելիքության կամ խանության տեսքով:

3. Հակասություն Հայաստանի կառավարության քաղաքական եւ բյուջետային գործելակերպի միջեւ

Մի քանի տասնամյակ շարունակ Հայաստանի կառավարությունը տարեկան բյուջեում Լեռնային Ղարաբաղի համար նախատեսում էր առանձին ծախսային հոդված, ինչը փաստացի նշանակում էր, որ այն դիտարկվում էր որպես Հայաստանին առնչվող տարածք: Այս գործելակերպը պահպանվել էր նաեւ  Փաշինյանի վարչապետության օրոք՝ Սերժ Սարգսյանի կառավարության հեռացումից հետո:

Հոդվածագիրը հավելում է՝ «Փաշինյանը 2024 թվականի ապրիլին Հայաստանի Ազգային ժողովում հայտարարել էր, որ իր կառավարությունը 2020-2023 թվականներին ընդհանուր առմամբ 538 միլիարդ դրամ է ծախսել Ղարաբաղի համար, ինչը մոտավորապես հավասար է 1 միլիարդ 300 միլիոն ԱՄՆ դոլարի»:

4. Փաշինյանի՝ Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերաբերյալ հայտարարություններ  անելու իրավասության բացակայությունը

Հոդվածագիրը իրավական տեսանկյունից հարցադրում է անում. արդյո՞ք Փաշինյանն ընդհանրապես իրավասու է արտահայտվելու Ղարաբաղի ինքնության եւ պատմական պատկանելության մասին:

Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ընթացքում Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ հակամարտության հիմնական կողմերն են Ադրբեջանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի հայերը: Այսպիսով, նա փաստացի ընդունում էր, որ ինքը լիազորված չէ Ղարաբաղի հայերի անունից որոշումներ ընդունելու:

5. Հակասություններ Փաշինյանի տեսակետներում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Մինչ այժմ Փաշինյանը Ղարաբաղի վերաբերյալ բազմաթիվ հակասական դիրքորոշումներ է արտահայտել, ինչը, ըստ հոդվածի, հարիր չէ ոչ միայն պետական գործչին, այլեւ նույնիսկ սովորական մարդու:

Այս հակասությունների պատճառով որոշ վերլուծաբաններ եկել են այն եզրակացության, որ նա գործնականում հանդես է գալիս որպես անգլոսաքսոնական աշխարհակարգի ենթակա գործակալ՝ առանց ինքնուրույն կամքի եւ քաղաքական անկախության, մասնակցելով մի աշխարհաքաղաքական նախագծի, որը ոչ միայն չի համապատասխանում Հայաստանի եւ հայության ազգային շահերին, այլեւ կարող է նոր աղետներ պատճառել  հայ ժողովրդին:

6. Փաշինյանը՝ Սաակաշվիլիի եւ Զելենսկու «սաքսոնականացված» նոր տարբերակը

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ Փաշինյանի վարքագիծը Ղարաբաղի հարցում, հայրենիքի նկատմամբ պատկանելիության զգացումը մերժելու կամ այն մեծ տերությունների շահերին զոհաբերելու առումով, նման է  Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքականության հետ:
Հոդվածագրի կարծիքով, Փաշինյանն էլ, Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գովեստներին արժանանալով, գնում է նույն ճանապարհով եւ իր երկիրը կանգնեցնում նմանատիպ վտանգների առաջ:

7. Փաշինյանի դրդապատճառները Ղարաբաղի հայերի նկատմամբ «պատմական դավաճանության» հարցում

Հեղինակը հարց է բարձրացնում, թե ինչու հենց այս պահին Փաշինյանը նման հայտարարություններ է անում  Ղարաբաղի՝ Հայաստանին չպատկանելու մասին, ինչը, ըստ հոդվածի, հավասարազոր է Բաքվի կողմից հայերի էթնիկ զտման արդարացմանը:

8. Անգլոսաքսոնա-սիոնիստական աշխարհաքաղաքականության համաձայնեցված բնույթը

Հոդվածագիրը պնդում է, որ Փաշինյանի հայտարարությունները լիովին համընկնում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ սիոնիստական շրջանակների աշխարհաքաղաքական ծրագրերի հետ Հարավային Կովկասում:

Ըստ հեղինակի՝ մինչեւ 2020 թվականի պատերազմը արեւմտյան երկրները ցուցադրաբար աջակցում էին Ղարաբաղի հայերին՝ որպես ճնշման միջոց Ռուսաստանի եւ Իրանի դեմ: Սակայն Ուկրաինայի պատերազմի բռնկումից հետո առաջնահերթությունը տրվեց  Ադրբեջանի միջոցով Եվրոպայի էներգետիկ ապահովմանը:

9. Փաշինյանի «առատաձեռնության» ռազմավարական վտանգները

Ըստ հեղինակի, Փաշինյանը կարծում է, որ Ղարաբաղի հայերի իրավունքներից հրաժարվելով կարող է երկարատեւ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ եւ միաժամանակ Սյունիքում զիջումների գնալ «թյուրքական աշխարհի» նախագծերին: Սակայն, ըստ հոդվածի՝ այս աշխարհաքաղաքական զիջումները վտանգում են Հայաստանի գոյությունը որպես անկախ պետություն: Դա կարող է ապագայում հանգեցնել նոր ողբերգությունների, ընդհուպ՝ 1915 թվականի ցեղասպանության կամ 2023 թվականի Ղարաբաղի հայաթափման նման զարգացումների՝ արդեն Հայաստանի տարածքում:

10. «Երբեք» բառի մեկնաբանությունը Փաշինյանի խոսքում եւ Իրանի պատմական իրավունքները

Այստեղ առաջ է գալիս եւս մեկ կարեւոր հարց. ի՞նչ նկատի ունի Փաշինյանը, երբ ասում է՝ «Ղարաբաղը «երբեք» չի պատկանել Հայաստանին»: Ի՞նչ պատմական եւ իրավական փաստաթղթերի հիման վրա է նա անում այս պնդումը:

Հեղինակի դիտարկմամբ՝ հնագույն ժամանակներից սկսած՝ Լեռնային Ղարաբաղը եւ ամբողջ Կովկասյան տարածաշրջանը, ներառյալ Հայաստանը եւ պատմական Առանը (ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը), պատկանել են Իրանին: Աքեմենյանների, Արշակունիների եւ Սասանյանների ժամանակաշրջաններում Հարավային Կովկասը եղել է Իրանի տիրապետության կամ իրանական սատրապությունների կազմում: Իսլամական ժամանակաշրջանից հետո եւս Կովկասի խանությունները, այդ թվում՝ Ղարաբաղի խանությունը, մինչեւ Գյուլիստանի (1813 թ.) եւ Թուրքմենչայի (1828 թ.) պայմանագրերը, ընդգրկված էին Իրանի պետական կազմի մեջ:
Միայն ցարական Ռուսաստանի եւ խորհրդային իշխանության ժամանակաշրջաններում Ղարաբաղը դուրս է մնացել Իրանի անմիջական վերահսկողությունից: Սակայն նույնիսկ խորհրդային շրջանում Ղարաբաղը, գտնվելով Խորհրդային Ադրբեջանի կազմում, ուներ ինքնավար մարզի կարգավիճակ, ինչը, ըստ հեղինակի, պայմանավորված էր Ղարաբաղում հայերի պատմական բնակությամբ:

Հետեւաբար, հեղինակի կարծիքով, Փաշինյանը չունի ո՛չ իրավական, ո՛չ բարոյական իրավունք՝ այնպիսի հայտարարություն անելու, որի թաքնված իմաստն այն է, թե «Ղարաբաղը երբեք ոչ մեկին չի պատկանել, բացի Ադրբեջանից»:

Եթե Փաշինյանի ասած «երբեք»-ը վերաբերում է Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերից հետո ընկած ժամանակաշրջանին, երբ Կովկասը անջատվեց Իրանից, ապա նույնիսկ այդ դեպքում պետք է հաշվի առնել, որ Ղարաբաղը ցարական Ռուսաստանի եւ հետագայում Խորհրդային Միության կազմում նախ եղել է Ելիզավետպոլի նահանգի մաս, իսկ հետո՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ՝ Խորհրդային Ադրբեջանի կազմում:

Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք չի ընդգրկվել Խորհրդային Հայաստանի կազմում, ըստ հեղինակի, չի կարող հիմք հանդիսանալ Արցախի պատմությունը խեղաթյուրելու համար: Նույնը վերաբերելի է Նախիջեւանին, որը մինչեւ 1920 թվականը Ադրբեջանի մաս չէր կազմել:

Հոդվածագիրը նաեւ նշում է, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո Հայաստանը եւ Ադրբեջանը որպես սահմանազատման հիմք ընդունել են խորհրդային շրջանի քարտեզները: Այս տեսանկյունից խորհրդային շրջանի Ղարաբաղի կարգավիճակի անտեսումը կամ «ջնջումը» ինքնին հակասական եւ անհետեւողական մոտեցում է:

Եզրահանգում

Հեղինակի եզրակացությամբ՝ պատմական, իրավական, քաղաքական փաստերը ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը չունի իրավական եւ բարոյական լիազորություն՝ Լեռնային Ղարաբաղը «մեծահոգաբար նվիրելու» կամ անտեսելու այդ տարածաշրջանի տեղաբնակների  եւ պատմական տերերի իրավունքները:

Հոդվածում կրկին շեշտվում է Իրանի պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի՝ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության տարածքի մաս, սակայն դա չի նշանակում, որ Բաքուն իրավունք ունի՝

– իրականացնել Ղարաբաղի էթնիկ զտում,

– ոչնչացնել տարածաշրջանի պատմական եւ կրոնական հուշարձանները,

– կամ խախտել հայերի իրավունքները:

Հեղինակը պնդում է, որ եթե ապագայում որոշում պետք է կայացվի տարածաշրջանի վերջնական իրավական կարգավիճակի վերաբերյալ՝ լինի դա Ադրբեջանի կազմում պահպանելը, Հայաստանի հետ միավորելը, իրանական պատակնելության հաստատումը  կամ անկախությունը, ապա անհրաժեշտ է.

1.  Ապահովել տեղահանված բնիկ հայ բնակչության՝ ավելի քան 120 հազար մարդու վերադարձը, որոնք 2023 թվականի սեպտեմբերից հետո տեղափոխվել են Հայաստան: Նրանց վերադարձը պետք է իրականացվի հնարավորինս արագ՝ միջազգային անվտանգության երաշխիքներով, միջազգային իրավունքի նորմերին եւ միջազգային կառույցների պահանջներին համապատասխան:

Միաժամանակ պետք է ապահովվի նաեւ ադրբեջանցի այն բնակիչների վերադարձը, որոնք լքել էին տարածաշրջանը 1980-ականների վերջի եւ 1990-ականների սկզբի Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում:

Հեղինակը հատուկ ընդգծում է, որ որեւէ պարագայում չպետք է փոխվի տարածաշրջանի պատմական ժողովրդագրական կազմը՝ «անգլոսաքսոնական-սիոնիստական-թուրանական» նպատակների համար:

Քանի որ Ղարաբաղը խորհրդային շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ, ապա, ըստ հեղինակի, տեղաբնակների  վերադարձից հետո Լեռնային Ղարաբաղում պետք է անցկացվի հանրաքվե՝ արդար եւ թափանցիկ պայմաններում, միջազգային չեզոք դիտորդների, այդ թվում՝ իրանցի դիտորդների վերահսկողությամբ, որպեսզի Ղարաբաղի տեղաբնակները՝ առանց ռազմական կամ անվտանգության ճնշման, իրենք որոշեն տարածաշրջանի վերջնական կարգավիճակը:

Հակառակ պարագայում,   Բաքվի կողմից իրականացված Ղարաբաղի էթնիկ զտումը եւ դրա արդարացումը, հեղինակի ձեւակերպմամբ՝  «հայկական ծագում ունեցող կամակատար գործչի» միջոցով չի հանգեցնի հակամարտության տեւական լուծմանը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ, Իրանում ՀՀ նախկին դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամեն ինչ կորցրած արցախցիները հույսը դեռ պահպանում են, վերադարձի՛ հույսը

Հաջորդ գրառումը

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողովհրավիրելու առաջարկը

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողովհրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

Ամեն ինչ կորցրած արցախցիները հույսը դեռ պահպանում են, վերադարձի՛ հույսը

22/05/2026
Հաջորդ գրառումը

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողովհրավիրելու առաջարկը

Ամենաշատ ընթերցվածը

Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
Միջազգային

Ո՞ւմ համար է Ադրբեջանի սահմանի երկայնքով տներ կառուցում Փաշինյանը. Իթան Լևինս

20/05/2026

Ամերիկացի լրագրող Իթան Լևինսը տեսանյութ է հրապարակել է իր X էջում։ * «Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը բնակարանային...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել մայիսի 28-ի շքերթին, քանի որ չեմ զոհվել

21/05/2026

Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին Հարգելի՛ պարոն Պապիկյան, Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար ՀՀ վարչապետ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Յայտարարութիւն

15/05/2026

«Մեծերը եւ Միւսները»* Ճիշդ 30 տարի առաջ, մօտաւորապէս այս օրերուն, Հայաստանի արդարադատութեան նախարարութիւնը, փոխնարար Գագիկ Ճհանկիրեանի, ՀՀՇ այն ժամանակ ազդեցիկ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական