Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի «մեղքը»

Գեղամ Մկրտչյան
17/01/2025
- 17 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
39
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին շրջանում ռուսական որոշ լրատվամիջոցներ, մեկ-մեկ նույնիսկ խրոխտ վերնագրերի ներքո ներկայացնելով ինքնաթիռի կործանման առիթով Ադրբեջանի հոխորտացող նախագահի պահանջներին Կրեմլի խոսնակների հեզ ու զգուշավոր պատասխանները, միաժամանակ առիթը բաց չեն թողնում քար գցելու կարծես թե «հեռանալ» հավակնող Հայաստանի կողմը: Դա երբեմն անելով, մեղմ ասած, նաեւ անբարեխիղճ, էժան լրատվական «հնարքներով»:

Ահա վերնագիր սովորաբար հավասարակշիռ «Ռամբլեր» տեղեկատվական հանգույցի հունվարի 13-ի լրահոսում. «Հայաստանում հայտարարություն են արել ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու մասին»… Առաջինը, որ ընթերցողը կարող է հասկանալ միայն սա կարդալուց, այն է, թե Հայաստանը մտադրություն է հայտնել կամ հենց դուրս է գալիս այդ կառույցից: Սխալմա՞մբ, թե՞ հատուկ նպատակով է սույն թյուրիմացությունը տարածվել, երբ իրականում լուրը ճիշտ հակառակի մասին է: Երբ «Ինտերֆաքս» ռուսականից արտատպված այս հաղորդումը բացում ես լրիվ կարդալու համար, նոր միայն վերնագիր է դրված «Հայաստանում պատմել են՝ երկիրը ծրագրո՞ւմ է արդյոք դուրս գալ ԵԱՏՄ-ից»: Իսկ լրատվության նշված բնագիր աղբյուրում այն հստակ վերնագրված է «Երեւանում հայտարարել են, որ Հայաստանը չի նախատեսում դուրս գալ ԵԱՏՄ-ից»…

Սանկտպետերբուրգյան «ԱԲՆ24» (abnews.ru) ցանցային հրատարակությունը դեկտեմբերի 30-ին, հղում անելով չինական «Սոհու» պարբերականին, վերջինիս անունով տեղեկատվություն է հրապարակել «Ռուսաստանին խաբել է կարեւոր դաշնակիցը…» վերնագրով, որպես այդպիսի դաշնակից նշելով մեր երկիրը: «Հայաստանը դավաճանեց Ռուսաստանին»,- ըստ «ԱԲՆ24»-ի՝ գրել են չինացի հեղինակները: «Դավաճանելն» էլ, ըստ հրապարակման, եղել է ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե երկիրը ամենամոտ ժամկետում կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից: Չգիտենք՝ իրողությունը ծուռ հայելում ներկայացնող (մանավանդ՝ թե ով է ում դավաճանել) այս պնդումն իրոք որքանով եւ երբ են արել չինացի լրագրողները,- այդ պարբերականի ռեսուրսում նման նյութ գտնել համենայն դեպս մեզ չհաջողվեց,- բայց ինչպես պարզեցինք, բացառապես նույն հրապարակումը ռուսական այս լրատվամիջոցն արել է դեռ անցած ամռանը՝ հունիսի 13-ին (ՌԴ որոշ ԶԼՄ-ներ էլ կրկնել են այն)… Նույն հին «մեռելը» վեց ու կես ամիս հետո, տարեմուտի՜ն, Պուտին-Փաշինյան հանդիպման-չհանդիպման խոսակցությունների օրերին հատուկ վերակենդանացնելը (տխուր բառ չասենք), թվում է, էժան, ցած «հնարք» է ընդդեմ Հայաստանի: Սա՞ է իրենց լրագրողական էթիկայի, տեղեկատվական մշակույթի ու մասնագիտական բարեխղճության մակարդակը:

Այնուամենայնիվ մեկ ռուսական լրատվամիջոց՝ «Բլոկնոտ.ռու»-ն, ի պատասխան Ռուսաստանից ներողություն պահանջող Ալիեւի՝ համարձակ հոդված է տպագրել միայն անցյալ տարվա ընթացքում հենց Ռուսաստանում ռուսների նկատմամբ ադրբեջանցիների ագրեսիվ հանցագործությունների մեծաթիվ դեպքերի մասին:

Բայց այստեղ կցանկանայինք ՀՀ իշխանությունների եւ պատկան տարբեր կառույցների ուշադրությունը հրավիրել սույն լրատվամիջոցի Հայաստանին վերաբերող բաժնի վրա, որի էջերում տեսանք հրապարակումների ուղղակի թշնամական չարագուշակ ու վայրահաչ վերնագրեր մեր երկրի, նրա ապագայի մասին:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Լուսանկարը՝ ՌԻԱ Նովոստի–ի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. Հայկական շարժանկարի յոթանասնամյա վարպետը

Հաջորդ գրառումը

Ահաբեկչությունը նորից գլուխ է բարձացնում ԱՄՆ-ում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ահաբեկչությունը նորից գլուխ է բարձացնում ԱՄՆ-ում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները նույնանում են 2018 թվականի պետական հեղաշրջման շահառուների հետ, որովհետև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներն ուզում էին...

ԿարդալDetails

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական