Ապրիլի 28-ին Պեկինում տեղի ունեցած Երկրների եւ տարածքների ուսումնասիրությունների եւ միջազգային համագործակցության միջազգային համաժողովում «Հայկական համայնքները տարածքային եւ տարածաշրջանային ուսումնասիրություններում» թեմայով զեկուցմամբ հեռավար մասնակցել է Ինդոնեզիայի միջազգային իսլամական համալսարանի ասպիրանտ, Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների եւ միջազգային հարաբերությունների փորձագետ Արարատ Կոստանյանը:
Մայիսի 6-ին Ինդոնեզիայի Պետական Համալսարանում կազմակերպված միջազգային մինի համաժողովում Կոստանյանը հանդես է եկել «Ինչո՞ւ իսլամիզմը ձախողվեց Սիրիայում» թեմայով զեկուցմամբ: Նաեւ վերջերս Հնդկաստանում լույս տեսած «Արդի միտումներ ահաբեկչության եւ հակաահաբեկչության մեջ» ժողովածուում վերջերս ընդգրկվել է Արարատ Կոստանյանի «Ահաբեկչության հիմնումը ու նրա կանխիչ մեթոդները», իսկ բրիտանական https://www.ukcolumn.org անկախ լրատվական կազմակերպության կայքէջում հրատարակվել է Կոստանյանի «Բարոյականության մարտահրավերներ. Լիբերալիզմ, գլոբալացում եւ հետմոդեռնիզմ» անգլերեն ուսումնասիրությունները:
Արարատ Կոստանյանը երկու մագիստրոսական կոչում է ստացել Երեւանի Հրաչյա Աճառյան համալսարանից եւ Ավստրալիայի ազգային համալսարանից (ԱԱՀ)՝ միջազգային հարաբերությունների գծով: Աշխատել է որպես փորձագետ Հայաստանի արտաքին գործերի նախարարության թուրքական բաժնում եւ որպես Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող: Հեղինակ է քաղաքական իսլամի, Թուրքիայի եւ սիրիական պատերազմի, բազմաբեւեռ աշխարհի առաջացման, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին հոդվածների: «Հնդկաստան-Չինաստան-ԵՄ. երկխոսություն եւ համագործակցություն» գրքի համահեղինակ է: Կոստանյանը մասնակցել է մի շարք միջազգային ակադեմիական կոնֆերանսների, սեմինարների եւ քննարկումների Հայաստանի, Չինաստանի, Մալայզիայի, Նեպալի եւ Հնդկաստանի վերաբերյալ: Նաեւ դասախոսություններ է կարդացել Սիրիայի պատերազմի մասին Մալայզիայի Առաջադեմ իսլամական հետազոտությունների միջազգային ինստիտուտում: Վերլուծական հոդվածներ է գրում Հայաստանի, Լիբանանի, Մալայզիայի, Հնդկաստանի եւ Կանադայի մեդիա պորտալների, գիտական կենտրոնների եւ թերթերի համար: Ակտիվ է որպես հեռուստաալիքների մեկնաբան եւ ուղիղ եթերում հանդես է գալիս որպես մեկնաբան Հայաստանի, Լիբանանի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Իրաքի եւ Ռուսաստանի հարցերի վերաբերյալ:
Ա. Բ.