Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հողերը մեր, հողերը

12/05/2023
- 12 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Ինչ-որ մեկը, ժամանակ առաջ, Աստծո կամոք մեզ բաժին հասած հողերը, որը հայրենիք ենք կոչում, Հայաստան, Հայաստանի հանրապետություն, ժամանակին` Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետություն, այլ գնահատողների մոտեցամբ նաեւ դրախտավայր, այս ամենը քարաստան է կոչել, որը հիմա մարդ արարածի մեր տեսակի ամենպահյա կիզակետում է հայտնվել: Այն մեր ակնկալիքներից զգալիորեն փոքր ու թերեւս նվազ տարածք է զբաղեցնում, ընդամենը 29.8 հազար  քառակուսի կիլոմետր, որի մոտ 1.5 հազար քառակուսի կիլոմետրը ջրային տարածքներն են: Եվ հարցը` ինչ կարողունակություն է պարունակում հողա-ջրային մեր այս ունեցվածքը մշտապես է հնչեցվում, թե՛ էմոցիաների, թե՛ մտահոգությունների արժանանում: Այսուհանդերձ, այսպես ասած, հողի վրա, ինչի մասին է այն:

Մասնագիտական գրականության էջերում, մասնավորապես «Հողային ռեսուրսների բնութագիրը» վերնագրի տակ կարդում ենք: ՀՀ տարածքի գյուղատնտեսական օգտագործելի հողերը մեծամասամբ տարբեր տեսակի սեւահողեր են, որոնք կազմում են վարելահողերի մոտ 24 տոկոսը: Այս հողերն ընդհանրապես բավարար բերրի են եւ ունեն բավարար խորություն, հարուստ են օրգանական նյութերով, լավ են պահպանում ջուրը: Տարածված են ծովի մակերեւույթից միջին բարձրություններում, 1300-ից 2400 մետր սահմաններում: Շագանակագույն հողերը զբաղեցնում են վարելահողերի մոտ 8 տոկոսը` ցածրադիր 700-1700 մետր գոտիներում եւ հաճախ լինում են ծանծաղ ու քարքարոտ: Լեռնա-մարգագետնային ու մարգագետնա-տափաստանային հողերը տարածված են 2000 մետրից բարձր գոտիներում: Նրանք ունեն օրգանական նյութերի մինչեւ 20 տոկոսի հասնող հարուստ պարունակություն, որոնք հիմնականում օգտագործվում են որպես արոտավայրեր ու մարգագետիններ: Նկատենք, որ հիմնականում այս տարածքներում են իրենց գործունեությունը ծավալում մեղվապահները, գովերգում  իրենց արտադրանքը, ինչպես նաեւ հատկապես ձմեռային հանգիստ կազմակերպողները:

Այսուհանդերձ հողատարածքներն առաջնահերթը մարդկանց ու կենդանիների պահանջները բավարարելու նպատակով մշակաբույսերի արտադրության տակ են օգտագործվում: Հայաստանի հանրապետության պարագայում գյուղատնտեսական օգտագործելի հողատարածքները կազմում են ՀՀ-ի տարածքի մոտ 55 տոկոսը, 1.4 մլն հեկտար, որոնցից առավել արդյունավետ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարելահողերը տարբեր հաշվարկներով մոտ 500 հազար հեկտար են, բազմամյա տնկարկները՝ 65 հազար հեկտար, խոտհարքները՝ 140 հազար հեկտար, արոտները` 700 հազար հեկտար: Իսկ ո՞ւր մնացին հաճախ հիշատակվող, թող ներվի ասել, շահարկվող, աղակալած, խոպան դասակարգվող հողահատվածները. ըստ մասնագիտական գրականության դրանք աննշան, 0.8 տոկոս են կազմում, տարօրինակորեն թե ցավալիորեն` ավելանալու ռիսկով:

Հանրությանը, թող որ սիրողական մակարդակով, մշտապես է հետաքրքրում երկրի հողերի հիմնական տիպերն ու զբաղեցրած տարածքները: Հաջողվեց գտնել հետեւյալ պատկերը: Սեւահողային տարածքները տեղաբաշխված են 1300-2400 մետր բարձրություններում, զբաղեցնում են գյուղնշանակության հողատեսքերի 24 տոկոսը: Հաջորդը 500-1700 մետր բարձրություններում գտնվող մոտ 18 տոկոս կազմող անտառային դարչնագույն հողերն են: Ապա հաշվառվում են 12 տոկոս կազմող, 2200-2600 մետր բարձրություններում գտնվող լեռնա-մարգագետինային հողերը, որոնց հաջորդում են մոտ 10 տոկոս կազմող, 1800-2600 մետր բարձրություններում տեղաբաշխված մարգագետնա-տափաստանային եւ 8 տոկոս կազմող շագանակագույն հողերը:

Ընթերցողին չծանրաբեռնել-չհոգնեցնելու նպատակով այլ թվեր ու տոկոսներ չհիշատակենք, այլ անդրադառնանք գյուղատնտեսական 9 գոտիներից առավել հետաքրքրող 3-ի ցուցանիշներին: Դրանցից առաջինը Արարատյան հարթավայրն է, որն ընդգրկում է Արարատի ու Արմավիրի մարզերը: Գոտու ընդհանուր տարածքը կազմում է հանրապետության ընդհանուր տարածքի 11 տոկոսը, 330 հազար հեկտար, որի հիմնական մասը գտնվում է ծովի մակերեւույթից 800-1000 մետր բարձրության վրա, ուր գյուղատնտեսական գործունեությունը վարվում է բացառապես ջրովի պայմաններում: Երկրորդ գոտին Արարատյան հարթավայրի նախալեռնային շրջանն է, որն ընդգրկում է Աշտարակի, Նաիրիի, Թալինի ու Կոտայքի նախկին վարչական շրջանները: Այն ընդգրկում է մոտ 300 հազար հեկտար, ծովի մակերեւույթից բարձր է 900-1000 մետր, հողերը թե ջրովի են, թե անջրդի: Երրորդը կենտրոնական գոտին է, որն ընդգրկում է Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Կոտայքի մարզի Հրազդանի տարածքները: Զբաղեցնում է 190 հազար հեկտար տարածք, որը գտնվում է ծովի մակերեւույթից 1400-1800 մետր բարձրություններում եւ անջրդի է: Անհրաժեշտ համարեցինք նշվածներին ավելացնել 9-րդ գոտում դասակարգված Զանգեզուրը, որն ընդգրկում է Սյունիքի մարզը: Ընդհանուր տարածքը 450 հազար հեկտար է, ՀՀ տարածքի 15 տոկոսը. որից վարելահողերը 27 տոկոսը. առաջին ենթագոտում, որն ընդգրկում է մինչեւ 900 մետր բարձրությունները, երկրագործությունը վարվում է ջրովի պայմաններում, երկրորդ-երրորդ ենթագոտիներում` մեծամասամբ անջրդի:

Գյուղատնտեսության վարման անգամ նեղ մասնագետ չլինելու պարագայում կարելի է  արձանագրել, որ մեր երկիրն  իր 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Երկիր մոլորակի լավագույն հատվածներից մեկն է, ուր եւ կարելի է մարդ-արարածին անհրաժեշտ սննդատեսակներն արդադրել, թե՛ տնտեսական գործունեության համար պահանջվող հումք ստանալ, թե՛ առողջական ու հոգեւոր ապրումները երաշխավորել: Այլ հարց է, թե ինչքանով ենք կարողանում այսօրինակ հարցերը լուծել, դրանք խնդիրների չվերածել: Թե ի՞նչ կարծիքի է մասնագիտական միտքը, սպասենք նրանց արձագանքին:

Կոչված են, ուրեմն` պարտավոր են:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Հայ քաղաքագետի միջազգային հաջողությունները

Հաջորդ գրառումը

Նվիրատվություն՝ «Ազգ»ի գրադարանին

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Նվիրատվություն՝ «Ազգ»ի գրադարանին

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական