Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ ներմուծողների աչքը լույս

11/02/2022
- 11 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյան յուրաքանչյուր օրը, եթե ժամը չասենք, առանձնահատուկ իրադարձությունների շարան է հիշեցնում: Օրերի հանրագումար շաբաթներն էլ միմյանցից նկատելիորեն չեն տարբերվում, եթե իհարկե արտառոց որեւէ բան տեղիչիունեցել:

Այսուհանդերձ, նախորդ շաբաթն առանձնացավ հետեւյալ դրվագով: Թե՛ գործադիրի նախարարները, թե՛ օրենսդրի մեծամասնություն հանդիսացող երեւելիներըիրենց հրապարակային ելույթներում ՀՀ առաջիկա խնդիրներում առանձնացրին հիմնական երեքուղղություններ, որոնք էին` բժշկությունը, զբոսաշրջությունը եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բարձր ոլորտը: Ըստ այս բնագավառների հեղինակիս հայտնի որոշ մասնագետների, նշվածներն անշուշտ կարեւոր են բոլոր երկրների առումներով, միայն այն առանձնահատկությամբ, որ դրանք որոշակիից մինչեւ զգալի ֆինանսական միջոցներ են պահանջում, կամ ներդրումային բարենպաստ միջավայր, որոնք այսօրվա Հայաստանի հանրապետությունում տեսանելի չեն: Բժշկական սարքավորումները միլիարդավոր դրամների ու դոլարների գնումներ են պարտադրում, զբոսաշրջային ոլորտը բազմաճյուղ ենթակառույցների ու ծառայությունների առկայություն է պահանջում, բարձր տեխնոլոգիաներն էլ` ծրագրերից զատ դրանք իրականացնելու ունակ կադրեր: Այնպես որ ցանկությունը մի բան է, դրանց իրականացումը բացառապես այլ, որտեղ անկարող ենքչհիշել հանրահայտ հալվա-հալվա ասելով բերանը չի քաղցրանա ասացվածքը: Թե ինչո՞ւ են մասնագետներն այսպես մտածում, պատասխանը շատ պարզ է եւ հիմնավոր. երբ անկարող ենք անգամ ավանդույթներ ունեցող բնագավառներում ինչ-որ բանի հասնել, որի թե՛ անհրաժեշտությունը կա, թե՛ կադրերն ու արտադրանքների իրացումը, իսկ տնտեսության պատասխանատուները դրանք անտեսում են.խոստումներով բավարարվելը հեռանկար չունեցող զբաղմունք է:

Բնակությանս վայրը մոտ է Թբիլիսյան խճուղու երկայնքով ձգվող Երեւանի երբեմնի էլեկտրալամպերի գործարանին, որից կարելի է եզրակացնել, որ մոտակա բազմաբնակարան շենքերում բազմաթիվ են մարդիկ, որոնքիրենց աշխատանքային կենսագրության որոշակի տարիներն անց են կացրել հիշյալ արտադրական հսկայում, որտեղ թողարկված էլեկտրական լամպերն առաքվում էին տասնյակ երկրներ: Հիմա այս մարդիկ հարցնում են. ինչո՞ւչի կարելի ժամանակակից պահանջներին համապատասխան վերականգնել ու շահագործել անգործության մատնված այս հսկան, որի արտադրանքի միլիոններով պահանջարկը կա թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում: Չէ որ խնդիրն առնչվում է թե՛ բարձր տեխնոլոգիաների, թե՛ էկոնոմիկայի եւ թե՛ տարածքային կառավարման նախարարությունների հետ: Երկիրը կհպարտանա իր ժամանակակից որակի արտադրանքով, տնտեսությունը ֆինանսական միջոցներկստեղծի, մարդիկ էլ աշխատանք կունենան: Վերջիններս նաեւնշում են, որ գործարանը բաժնետիրական ընկերության կարգավիճակով վերաշահագործելու պարագայում պատրաստ են բաժնետոմսեր գնել, այդկերպ օժանդակել իշխանությունների նախաձեռնողականությանը: Հուշում են, որ արտադրանքը նյութերի մեծ ծավալներ չի պահանջում, այն հազիվ մեկ տասնյակ մասնիկներից է բաղկացած, որոնք պահանջի դեպքում կարելի է տեղ հասցնել անգամ ինքնաթիռային փոխադրումների միջոցով: Նման արտադրանքը հենցմերպես երկրի համար է պահանջարկվում, պնդում են ոլորտից դեռեւս ինչ-որ ասելիք ունեցող մարդիկ: Կլսեն թե ոչ նրանց խոսքը երկրի բարձրագույն  մարմիններում ու կառույցներում, ժամանակը ցույց կտա, ցանկալի է` շաբաթների ընթացքում:

Դիտարկելով ՀՀ տնտեսությունը կարծիք է կազմավորվում, որմերոնք անզոր են գրեթե բոլոր առումներով, քանզի դրանք տեսանելի են ամենուր, հենց թեկուզ հայաստանաբնակներիս խոհանոցներում: Տողերիս հեղինակի բնակարանի մի անկյունում էլեկտրական ջեռոց է գտնվում, կատակով ասում ենք Մենուա արքայի ժամանակներից: Տարիներ առաջ էլեկտրալարի հետ կապված խնդիր ծագեց, վերանորոգեցինք, հիմա աշխատում է, թե՛ կերակուր ենք պատրաստում, թե՛ թխվածք: Երբեմնորոշում ենք հրաժարվել դրա ծառայությունից, նորը գնել, թերեւս հայկականը, այսօրվա ցուցանիշներով ուտեսքով: Ավաղ, այն չկա ու չկա, ընդամենը թիթեղի տուփից, պարզ տաքացուցիչներից ու մի 2-3 մասերից պատրաստված ջեռոցի արտադրությունը անհասանելի է հայաստանյան տնտեսվարությանը, երբ թուրքական «Կոզակ» անվանումովը գնել ենք 30 եւ ավելի տարիներ առաջ: Արդյո՞ք պատշաճ է այսօրինակ պարագայում հիշել ՀՀ-ումինչ-որցուցանիշների հեղափոխականությունը, երբ Թուրքիայում հարկերը ՀՆԱ-ի ընդամենը 8 տոկոս են կազմում, մինչդեռ ՀՀ-ում` 23 տոկոսը, 1 բնակչի հաշվով գնողունակության ցուցանիշը համապատասխանաբար 28 եւ 10-հազարական դոլար է:

Անկարողության եւ անզորության այս վիճակի վերջըչի երեւում, քանզի իշխանությունն այլ ուղղությամբ է նայում. ձմեռային զբոսաշրջությունն ենք զարգացնելու, նոր ավիաուղիներ ենք բացելու, կոկաին ենք աճեցնելու, այլընտրանքային էներգետիկա ենք հայտնագործելու, որի գագաթնակետը արհեստական արեւի ստեղծման գաղափարն է: Իսկ առաջին անհրաժեշտության հացահատիկն ումիսը, սոխնուսխտորը, գդալ-պատառաքաղն ու բաժակ-ափսեն, կենցաղային ամենապարզ սարքերն ու տեխնիկան, առօրյա մի շարք այլ առաջնահերթությունները կներծուծենք, դրանք անգամ հարեւանների մոտ, հաճախ անբարյացակամ, կան ու նորացվում են, հայ ներմուծողների աչքը լույս:

Այսպես էլ ապրում ենք:

08.02.2022թ. 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թեմիսը Հայաստանում ամոթով  մնաց                 

Հաջորդ գրառումը

Հերթական, եւ ոչ թե դարակազմիկ չվերթ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Հերթական, եւ ոչ թե դարակազմիկ չվերթ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական