Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թեմիսը Հայաստանում ամոթով  մնաց                 

11/02/2022
- 11 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Փետրվարի 7-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց։ Թեեւ դատական համակարգում իրականացվող բռնաճնշումներին, ապօրինություններին դեռ  անցյալ տարվանից են մեր երկրում գործող միջազգային կառույցները, դեսպանատները տեղյակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր փաստաբանները խնդրո առարկան ներկայացնելու համար  հատուկ հանդիպել են նաեւ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ, բայց՝ ոչ մի արձագանք։

Ավելին՝  ինչպես հայտնի է, հունվարի 27-ին ԵԽԽՎ-ում ընդունվեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձեւը, ու  դրանից հետո ՀՀ իշխանությունների թուրն աջ էլ է կտրում, ձախ էլ։

Որքան էլ որ ընդդիմադիր գործիչները, փաստաբանները փորձեցին ոտքի հանել  դատական համակարգի ներկայացուցիչներին՝ հայտարարելով, որ ոչ ոք ապահովագրված չէ վտանգներից. իշխանության կամքը չկատարող  յուրքանչյուր դատավորի նույն հաշվեհարդարն է սպասվում, այնուամենայնիվ, հավաքական ընդվզում, պայքար չեղավ։

Որքան էլ դատախազությունը Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշումը չկապի  քաղաքական պատճառների հետ ու առաջ քաշի դատավորի վարույթի այս կամ այն «ապօրինի» գործը,  5 տարեկան երեխային էլ պարզ է, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ քաղաքական հալածանք  է իրականացվում։ Նա կարողացել է գրավի դիմաց ազատ արձակել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Գորիսի փոխհամայքապետ Մենուա Հովսեփյանին, իսկ «Սիսական» ջոկատի հրամատար Աշոտ Մինասյանին ազատ արձակելն ուղղակի անգերազանցելի համարձակություն էր, որը լցրեց իշխանության գլուխ կանգնած անձի համբերության բաժակը։

Չէ՞որ ընդամենը 36 տարեկան դատավոր Բորիս Բախշիյանը հանդգնել էր Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նվեր Մկրտչյանին կալանավորելու որոշում կայացնել, որովհետեւ նա 2021 թվականի դեկտեմբերի 3-ին   կայացած դատական նիստին չի ներկայացել։ Մյուս ամբաստանյալը եւս բացակայել է նիստից, բայց քանի որ բացակայությունը հիմնավորող փաստաթուղթ է ներկայացրել, նրա նկատմամբ դատավոր Բախշիյանը կալանավորման որոշում չի կայացրել։ Իսկ քանի որ Նվեր  Մկրտչյանն իր բացակայությունը հիմնավորող որեւէ տեղեկություն չի տրամադրել դատարանին, ուստի դատավոր Բախշիյանը նրա բացակայությունը համարել է անհարգելի եւ խափանման միջոց ստորագրությունը փոխարինել կալանքով, սակայն երբ հաջորդ նիստին ներկայացվել են Նվեր Մկրտչյանի բացակայությունը հիմնավորող  փաստեր, դատավոր Բախշիյանը խափանման միջոց կալանքը փոխարինել է գրավի դիմաց նրան ազատ արձակելու որոշմամբ։ Իսկ որ ամենակարեւորն է, դատական ակտի օրինականությունը Նվեր Մկրտչյանի պաշտպանը չի բողոքարկել։ Ստացվում է, որ դատավոր Բորիս Բախշիյանի՝ Նվեր Մկրտչյանին կալանավորելու որոշումը չի բողոքարկվել, այսինքն՝ համարվել է օրինական,  հաջորդ նիստին այդ որոշումը փոխվել է, բայց Բորիս Բախշիյանին կալանավորել են հենց օրինական որոշում կայացնելու գործով։ 

Իրավապահ  մարմինները  դեկտեմբերին տեղի ունեցած դատական նիստի արդյունքները, չգիտես ինչու, հիշել են  փետրվարին՝ Աշոտ Մինասյանի՝ կանաքից ազատվելուց հետո միայն, ու դատավոր  Բախշիյանի՝ Նվեր Մկրտչյանին կալանավորելու  որոշումը, որը, կրկնում ենք, հաջորդ նիստին արդեն փոխվել էր,  համարել են ապօրինի։

Դատավորի որոշման մասին, սակայն, այլ մեկնաբանություն ունի միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, որը հենց կալանքների մասին գրքեր է հեղինակել։ Նա նշում է. «Դատավորը դրա իրավունքն ունի։ Նա գնահատում է ամբաստանյալի վարքագիծը, վարքագծից բխեցնում այն, որ ամբաստանյալը հրաժարվում է մասնակցել դատական քննությանը, ինչը հիմք է, որ դատավորը խափանման միջոցը վերանայի։ Որպեսզի ապահովի ամբաստանյալի ներկայությունը դատական քննությանը, դատավորն իրավունք ունի կալանավորելու նրան»։

Հետաքրքրական է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը  դատական նիստերից մեկին չի ներկայացել, քանի որ ԱԺ-ում կարեւոր հարցի քննարկումից չէր կարող բացակայել, եւ դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակել էր իր որոշումը, որ եթե Արմեն Գեւորգյանը դատական հաջորդ նիստին չներկայանա, ապա բերման կենթարկվի։ Այստեղ հաշվի չէր առնվել անգամ պատգամավորական անձեռնմխելիության հարցը։ Իհարկե, բերման ենթարկելու  անհրաժեշտությունը չեղավ, Արմեն Գեւորգյանը հայտարարեց, որ ինքը չի խուսափում դատական նիստերից, պարզապես աշխատանքի կարեւորության հարց է ծագել։ 

Ուրեմն դատավոր Դանիբեկյանին նման որոշում կայացնել թույլատրվում է, դատավոր Բախշիյանին՝ ոչ։

Բարձրագույն դատական խորհուրդը, բավարարելով ԱԱԾ-ի եւ  գլխավոր դատախազի միջնորդությունը,  Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցնելու համաձայնություն էր տվել։ Ինչպես նշվում էր նախապես, ԲԴԽ-ն տվել է նաեւ Բախշիյանին կալանավորելու համաձայնություն, սակայն պաշտպանը նշում է, որ նման փաստաթուղթ չկա։ Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշումը դատավոր Դավիթ Աղրամանյանն է կայացրել։

Այն, որ Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշումը կայացրեց հենց  դատավոր Աղրամանյանը, նույն ինքը՝  հեղափոխության օրերի «դըմբ-դըմբ-հու»-ի հայտնի թմբկահարը, ոչ ոքի համար զարմանալի ու անսպասելի չէր, բայց այս ամբողջ պատմության ներքին ցանցը տանում է դեպի քաղաքական, միջանձնային հարաբերություններ։

Կծիկը քանդենք։

Մանվել Փարամազյանը պատերազմի ամբողջ ընթացքում Քաջարանը վերածել էր կազմ-պատրաստ բանակի. պաշտպանական գիծը լիովին նրա ձեռքում է եղել, դիրքերը՝ անառիկ։ Բացի այդ, նա զինվորներին մատակարարել է ամեն ինչով՝ սնունդ, զինամթերք, անհրաժեշտ պարագաներ։

Իսկ երբ պատերազմից հետո թշնամին սկսեց ուղղակի ներխուժել Սյունիք, Մանվել Փարամազյանը 18 կմ պաշտպանական գիծ կառուցեց։

Ահռելի քանակությամբ բետոն, երկաթե կառուցվածքներ են օգտագործվել, բլինդաժներ են կառուցվել։ Սյունիքն ունեցել է հզոր պաշտպանություն, մեր զինվորների դիրքերը եղել են ամուր, պաշտպանված, լավ կահավորված։ Ու Մանվել Փարամազյանն այդ ամենն արել է իր ընկերների, մտերիմների, սյունեցիների ջանքերով։

Իսկ ի՞նչ արեցին իշխանությունները դրանից հետո։  Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը գնաց Սյունիք ու սյունեցիներին վերջնաժամկետ ներկայացրեց, որ բոլոր դիրքերը թողնեն ու հեռանան։ Այդպիսին էր կամքը միահեծան իշխանության «առաջնորդի»։

Սյունիքի համայնքապետերն ընդվզել են,  հատկապես Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը բավականին կոշտ է արձագանքել Վաղարշակ Հարությունյանի հրահանգին՝ նրան խորհուրդ տալով,  մեղմ ասած,  լքել Սյունիքը։

Սակայն 18 կիլոմետրանոնց պաշտպանական գծի վրա կանգնելու համար զորք էր պետք, միայն կամավորներով չէր լինի։ Ո՞վ կտար զորք, Պաշտպանության նախարարությո՞ւնը…

Ստիպված էին պաշտպանական գիծը պայթեցնել, հետո հանձնել թշնամուն, ինչն էլ սյունեցիներն արեցին, եւ իշխանությունները դրա համար  նրանց  չներեցին։

Ընդդիմացող բոլոր համայնքապետերի  ու փոխհամայնքապետերի նկատմամբ, ինչպես գիտենք, դատական գործեր են հարուցվել։

Սյունիքը պաշտպանած, հայրենիքի համար կռիվ տված Մանվել Փարամազյանին մեղադրանք էր   առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասով (խարդախություն), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառելը, ընտրողների ազատ կամարտահայտությանը խոչընդոտելը):

 Կարճ ասած՝ հայրենիքը թուրքին չհանձնելու, հայրենիքը պաշտպանելու, սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով պաշտպանական գիծ կառուցելու համար է մեղադրվել ու բանտարկվել Մանվել Փարամազյանը, որին դատավոր Բորիս Բախշիյանը 2021-ի դեկտեմբերին 70 միլիոն գրավի դիմաց ազատելու որոշում կայացրեց։

Չնայած Քաջարանի համայնքապետ  Մանվել Փարամազյանը  քննությանը  չի խոչընդոտել, սակայն նրա խափանման միջոցը փետրվարի 7-ին փոխվեց.Վերաքննիչ դատարանին հրահանգվեց նրան  նորից կալանավորել՝ բեկանելով գրավի դիմաց  ազատ արձակելու՝  դատավոր Բորիս Բախշիյանի որոշումը։ Կալանավորվեց նաեւ Փարամազյանին  ազատելու որոշում կայացրած  դատավոր Բորիս Բախշիյանը։

Մանվել Փարամազյանին կալանավորելու որոշումը կայացրեց  դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, նա, ով ազատազրկեց  Ռոբերտ Քոչարյանին ու Արմեն Չարչյանին, ում մակագրված է նաեւ  Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործը։

Փետրվարի 9-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ռուբիկ Մխիթարյանի, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդույթունը։ Առուշանյանը 2021-ի հուլիսից բանտարկված է։

Նշենք, որ պաշտպանները 80 միլիոն դրամից ավելի գրավ էին առաջարկել ու դատարանին հայտնել, որ Առուշ Առուշանյանը, ազատության մեջ գտնվելով, չի խոչընդոտի քննությանը։

Փետրվարի 8-ին պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հարցրել էր դատավոր Ռուբիկ Մխիթարյանին. «Բորիս Բախշիյանի կալանավորումը կարո՞ղ է ձեզ կաշկանդել»։ Նա պատասխանել էր. «Որեւէ վախեր ներքին եւ այլն, ճնշումներ, չեն կարող լինել իմ նկատմամբ»։

Դատարանի մերժման որոշումից հետո Էրիկ Ալեքսանյանն արձագանքել է. «Դատավոր Մխիթարյան, հիմա համոզվեցի՞ր, որ ես ճիշտ էի, երբ ասում էի, որ դու համարձակ չես։ Դե ապրիր այդ իրականությամբ»։

Նախորդ գրառումը

Ցածր եկամուտով մարդիկ «կայուն» տնտեսության մեջ

Հաջորդ գրառումը

Հայ ներմուծողների աչքը լույս

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

Հայ ներմուծողների աչքը լույս

Լրահոս

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026

Այս մուրաբան պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի...

Այս գործողությունները նպատակ ունեն հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը. հայտարարություն

06/07/2026

Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես...

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են. փաստաբան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են՝ խարդախության օժանդակություն և փողերի լվացման օժանդակություն, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան...

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունն այս պահին մոտենում է ավարտին. նրան պատկանող կենդանիները քնեցվել են. Տոնոյան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիները քնեցվել են և տեղափոխվել այլ վայր, լրագրողներին հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ ՒԻվետա Տոնոյանը։ «Ես, իհարկե,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական