Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ կինոյի մասին՝ Նիդեռլանդներում եւ Պորտուգալիայում

10/06/2022
- 10 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիդեռլանդական «Այ» (Աչք) կինոյի ինստիտուտում (Ամստերդամ) մայիսի 29-31-ին կայացել է համաշխարհային տեսալսողական արխիվային փոխանակմանը եւ պրակտիկային նվիրված 7-րդ միջազգային գիտաժողովը: Զեկուցողներից է եղել նաեւ Հայաստանի Ազգային կինոկենտրոնը ներկայացնող Անրի Վարտանովը (ԱՄՆ), որը հանդես է եկել «Դուրս գալով խորհրդային ստվերից. հետխորհրդային ժառանգությունը Հայաստանի եւ Վրաստանի կինոարխիվում» թեմայով զեկուցմամբ: Նա նշել է, որ Անդրկովկասի նախկին հանրապետությունները բախվել են իրենց կինոժառանգությունը պահպանելու եւ խթանելու մարտահրավերին: Վարտանովի ուսումնասիրությունը հիմնված է առաջնային աղբյուրների, արխիվներում դաշտային հետազոտությունների, արխիվագետների հետ հարցազրույցների վրա:

Այնուհետեւ, Անրի Վարտանովը հունիսի 2-3-ին Լիսաբոնի համալսարանում մասնակցել է  «Ֆիլմ, արտագաղթ եւ արխիվ» վերտառությամբ գիտաժողովին, որը կազմակերպել է Եվրոպական հաղորդակցության հետազոտությունների եւ կրթության ընկերակցության կինոգիտական բաժինը: Այստեղ էլ նա հանդես է եկել «Պրոպագանդայի սահմանները. «Մեծ հայրենադարձությունը» խորհրդահայ կինոյում» թեմայով զեկուցմամբ: Նա մասնավորապես ներկայացրել է Համո Բեկնազարյանի՝ 1950 թվականին նկարահանած եւ մինչեւ վերջերս ոչնչացված համարված «Երկրորդ քարավանը» կինոնկարը, որի պահպանված կինոժապավենները Վարտանովը հայտնաբերել է Մոսկվայի Գոսֆիլմոֆոնդում եւ հետազոտություն կատարել այդ թեմայով:

Նյույորքաբնակ երիտասարդ կինոգետ Անրի Վարտանովը (ծնված Թբիլիսիում, նկարիչ Կարեն Վարդանովի ընտանիքում) ութ ամիս որպես Ֆուլբրայթ կրթաթոշակի հետազոտող գտնվել է Հայաստանում, աշխատել որպես կուրատորի օգնական Հայաստանի ազգային կինոկենտրոնում: Կինոգիտության մագիստրոսի կոչում է ստացել Քոլումբիայի համալսարանում (Նյու Յորք), որից հետո աշխատել է որպես բեմադրիչի օգնական: Այժմ Անրին ուսումնասիրում է Համո Բեկնազարյանի ֆիլմագրությունը, վերջինիս՝ 2024-ին ծրագրված ամբողջական հետահայաց ցուցադրության համար:

Ա. Բ.

Լուսանկարում՝ Անրի Վարտանովը Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում դասախոսության ժամանակ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շնորհանդես միջմշակութային կապերը շաղկապող Արչի Գալենցի ալբոմի

Հաջորդ գրառումը

Սեյսմակայունությունը՝ գիտնականների ուշադրության առարկա

Համանման Հոդվածներ

Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026
Կինո-Թատրոն

Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած քուրդ ռեժիսորին

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
Հաջորդ գրառումը

Սեյսմակայունությունը՝ գիտնականների ուշադրության առարկա

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական