Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայ-իրանական հարաբերությունները 1991-2005 թթ.»

27/10/2023
- 27 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը լույս է ընծայել ինստիտուտի Հայ գաղթավայրերի եւ Սփյուռքի պատմության բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, «Ազգ»ի աշխատակից Կարեն Մկրտչյանի «Հայ-իրանական հարաբերությունները 1991-2005 թթ.» աշխատությունը: Այն հեղինակի՝ 2014 թվականին պաշտպանած ատենախոսության լրամշակված տարբերակն է:

Աշխատությունը բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից, եզրակացությունից, անգլերեն եւ պարսկերեն ամփոփումներից, օգտագործված աղբյուրների եւ գրականության, անձնանունների եւ տեղանունների ցանկերից եւ երկու աղյուսակից, որոնք ներկայացնում են ՀՀ-Իրան առեւտրի ծավալները 1993-2005 թթ.: Աշխատության մեջ  քննարկվում են հայ-իրանական քաղաքական, տնտեսական եւ գիտակրթական ու մշակութային հարաբերությունները, ինչպես նաեւ այդ գործընթացին իր որոշակի մասնակցությունն ունեցած Իրանի հայ համայնքի դերը 1991-2005 թվականներին: Ուսումնասիրության մեջ փորձ է արվել նաեւ անդրադառնալ երկկողմ հարաբերություններում տեղ գտած ձեռքբերումներին ու խնդիրներին:

Կարեն Մկրտչյանը (ծնված 1986-ին, Երեւանում) 2007-ին ավարտել է ԵՊՀ պատմության բաժանմունքի բակալավրիատը, 2009-ին՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի մագիստրատուրան: 2012-2019 թթ. աշխատել է ՀՀ Սփյուռքի նախարարությունում, 2020 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում, նաեւ դասավանդում է «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պետական բժշկական քոլեջում: Հեղինակ է 25 գիտական հոդվածների:

«Ազգ»ը շնորհավորում է իր երիտասարդ աշխատակցին՝ մաղթելով նրան նորանոր աշխատություններ, նաեւ որ «Հայ-իրանական հարաբերությունները 1991-2005 թթ.» հրատարակվի նաեւ պարսկերեն թարգմանությամբ:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարո՞ղ է որևէ մեկը ինձ բացատրել՝ օրակարգում ինչո՞ւ կա միջանցքի հարցը, երբ չկա ոչ Արցախ, ոչ արցախահայություն

Հաջորդ գրառումը

Շուշան Ավագյանի վեպն արժանացել է մրցանակի

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են Այգեկ գյուղի շիական մզկիթը. Հովիկ Ավանեսով

19/11/2025
Մշակութային

Երբ Նյութը սկսում է խոսել․ հարցազրույց քանդակագործ Հայկ Հովհաննիսյանի հետ

14/11/2025
Ազգային

Ուկրաինայի Տերնոպոլի մարզում հայտնաբերվել է 414 տարեկան բացառիկ հայկական հուշարձան

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
Հաջորդ գրառումը

Շուշան Ավագյանի վեպն արժանացել է մրցանակի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական