Այսօր՝ նոյեմբերի 17-ին Թուրքիայի նախագահի ԳԴՀ պետական այցի վերաբերյալ քննադատական կարծիքներում գլխավոր շեշտադրումը հետեւյալն է՝ Էրդողանը սատարում է «Համաս» ահաբեկչական կազմակերպությանը, գրգռում Իսրայելի դեմ, եթե «Համասի» գործունեությունը նոյեմբերից արգելում ենք, Էրդողանի այցն ինչո՞ւ չենք չեղարկում: t-online լրատվական պորտալի քաղաքական մեկնաբան Թոբիաս Էսսերը, որ դեմ է Թուրքիայի նախագահին դիվանագիտական պատվի արժանացնելուն, հիշեցնում է, թե էրդողանը 2018-ին հարձակվեց քրդական Աֆրինի վրա, «պատմական հաջողություն» որակեց իր դաշնակից Ալիեւի՝ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումն ու բռնագաղթը, երկրում լռում են մարդու իրավունքների ոտնահարման, մամուլի անազատության մասին, ով նախագահին քննադատի՝ կհայտնվի բանտում… «Եւ հակաժողովրդավար, ահաբեկչության հովանավոր Էրդողանին դեռ ընդունո՞ւմ ենք»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ