Հունիսի 1-ին 75 տարեկան դարձավ ազգային-պետական գործիչ, պատմաբան, դասախոս, պատմագիտական մի շարք մենագրությունների հեղինակ, Հայաստանի անկախության շարժման առաջամարտիկ, ՀՀ Ազգային խորհրդում անկախ պետականության հաստատման եւ ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Անկախության հռչակագրի հեղինակներից, հետագայում փոխվարչապետ եւ Հանրապետության նախագահի խորհրդական Կտրիճ Սարդարյանը: Նրա հեղինակած գրքերից առավել հայտնի են «Հայաստանը համաշխարհային հեղափոխության արեւելյան խաչմերուկում», «Հայ-վրացական հարաբերությունները 1918-1921 թթ.» եւ «Պետական սկիզբ եւ ազգային շարունակություն» աշխատությունները: Հեղինակ է ֆունդամենտալ բազմաթիվ հոդվածների, որոնցից մի քանիսը տպվել են «Ազգ» թերթում:
Ջերմորեն շնորհավորում, քաջառողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ենք մաղթում մեր բարեկամին: