Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԳՈՒՅԺ. Իրմա Տեր-Ստեփանյան

Խոր ցավով ստացանք մահվան գույժը ամերիկահայ հայտնի ֆինանսագետ, ազգային-կուսակցական եռանդուն գործիչ, Մայր աթոռ Ս. Էջմիածնի եւ Թեքեյան մշակութային միության բարերար Իրմա Տեր-Ստեփանյանի: Նա գործունյա անդամ էր Ռամկավար Ազատական կուսակցության, ՀԲԸՄիության, ԹՄՄիության, որոնցում տարբեր տարիներ ստանձնել է վարչական պատասխանատվություն:

Ծնվել էր Դամասկոսում, 1936 թ.ին: Դուստրն էր հայտնի երգիծաբան լրագրող Միհրան Տեր-Ստեփանյանի՝ «Խելոք Դավիթ» կեղծանունով ծանոթ: Բարձրագույն կրթությունն ստացել էր Բեյրութի ֆրանսիական համալսարանում, այնուհետեւ ընտանյոք տեղափոխվելով Մ. Նահանգներ ու բնակվելով Նյու Ջերզիում՝ ֆրանսիական բանկերում վարել տարբեր պաշտոններ:

Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ շաբաթ 4 հունիսին, Թենըֆլայի Ս. Թովմաս եկեղեցում:

Մեր ցավակցությունները քրոջը՝ Սիլվա Տեր-Ստեփանյանին, Դարբինյան եւ Չալյան ընտանիքներին, գաղափարի բոլոր ընկերներին: