Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԸՀ անդամների սիմետրիկ դասավորությունից անդին «ասիմետրիկ» իրողություններ են

28/10/2022
- 28 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լուսանկարում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմն է: Համաձայնեք՝ զուտ միայն էսթետիկ առումով ԿԸՀ անդամները բավական գեղեցիկ են նայվում. կանգնել են ըստ աստիճանակարգի, պահպանել համաչափությունն ու անգամ գենդերային հավասարությունը: Ինչ վերաբերում է լուսանկարի հերոսների՝ նորընտիր ԿԸՀ անդամների գործի բովանդակությանը, ապա դա նրանց հետագա աշխատանքը ցույց կտա: ԿԸՀ հնաբնակների՝ տարիների փորձ ունեցող երեք անդամների աշխատանքը տեսել ենք, գնահատում ենք, իսկ ինչ վերաբերում է նորեկներին, ապա հույս հայտնենք, որ կհաջողեն: Բայց դատելով զուտ միայն այն հագմանաքից, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն Ազգային ժողովում իր իսկ ընտրությունն է անհարթ կերպով կազմակերպել, ապա արդարացի հարց է առաջանում՝ իսկ մյուս ընտրությունները, ինչի թիվ մեկ պատասխանատուն այլեւս ինքն է, ինչպե՞ս է կազմակերպելու: Նշենք, որ արդեն նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ իշխող «Քաղաքացիական պայմնագիր» խմբակցությունից, ԱԺ-ում կազմակերպված քվեարկության ժամանակ ընտրել էր ԿԸՀ անդամի թեկնածու Վահագն Հովակիմյանին, այսնինքն՝ ինքն իրեն: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այս հարցում շահերի բախում են տեսնում ու արձանագրում՝ պետական մի կառույցից մեկ այլ գերատեսչություն գնացող անձն ինքն իրեն չի կարող ընտրել: Բայց եթե այս հարցում իրավաբանների, քաղհասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ՝ ոլորտի փորձագետների տեսակետը միանման չէ (ոմանք ասում են, թե ինքն իրեն ընտրելու մեջ օրինազանցություն չկա), ապա ԿԸՀ նախագահի պաշտոնը քաղաքական մարդու վստահելու անկարելիության մասով բոլորն են համակարծիք:

Թե՛ քաղհասարակության ներկայացուցիչները, թե՛ իրավաբաններն  ու փորձագետները միաբերան պնդում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմը՝ Հովակիմյանը չէ, որ պետք է ԿԸՀ նախագահ ընտրվեր: Իշխող «Քաղաքացիական կուսակցության» կարկառուն դեմքը, ասում են իրավաբանները, կուսակցական անդամակցությունը դադարեցնելով, բնավ չի նշանակում, թե այլեւս իր հարազատ կուսակցությանը չի հարելու: Ավելին՝ երաշխիքներ չկան, որ կուսակցության վարչության անդամների կամ առաջնորդների քաղաքական որոշումները նաեւ նրա վրա չեն անդրադառնալու: Կուսակցական կրծքանշանը մի կողմ դնելը բնավ չի նշանակում, թե արդեն ապաքաղաքական ու իշխանության որոշումներից չկաշկանդվող անձն ես:

Հովակիմյանի պաշտոնավարումը հակասահմանադրական ճանաչելու մասով այժմ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն է պատրաստվում Սահմանադրական դատարան դիմել: Տեսնեք՝ ի՞նչ ընթացք կունենա գործը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռազմական էներգետիկան ուշադրության առարկա

Հաջորդ գրառումը

Տխրունի. ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Տխրունի. ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական