Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խնդիրների ծով Հայաստանս

25/02/2022
- 25 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նկարներում պատկերված վաճառակարգի հաճախ կարելի  հանդիպել եվրոպական սուպերմարկետներում: Այն հարմար է թե՛ բազմանդամ ընտանիքների, թե՛ հյուրանոցներում նախաճաշերի կազմակերպման, թե՛ սրճարաններում ծառայություններ մատուցողների համար: ՀՀ-ի պարագայում նրանց կավելանան մանկապարտեզներն ու երկարօրյա դպրոցները, ծերանոցներն ու քրեա-կատարողական հիմնարկները, այլ հաստատություններ, որոնց համար մի քանի հազար դրամ օրվա խնայողությունը կարող է ցանկալի երեւույթ համարվել:

Հայաստանի հանրապետությունում օր չի լինի, կարելի է նաեւ ժամ չի լինի ասել, որ միջինից մինչեւ բարձրագույն պաշտոնյաները չհայտարարեն` գնաճը գլոբալ երեւույթ է: Գլոբալ-ը համընդհանուրն է, որը թերեւս չեն օգտագործում իշխանական խոսքին առավել խորհրդավոր բնույթ հաղորդելու նպատակով: Մեր մարդկանց բացարձակ մեծամասնությունը, որոնք հարազատ-բարեկամներ ու ընկեր-ծանոթներ ունեն երկիր մոլորակի բոլոր երկրներում՝ բացառությամբ Աֆրիկա աշխարհամասի, նման ձեւակերպումները հիմնականում թերահավատությամբ են ընդունում, որի ապացույցներից է նաեւ նախորդ տարվա շուրջ 70 հազար հայաստանցիների արտագաղթի մասին հաղորդումը: Պարզից էլ պարզ է, որ կայացած տնտեսություններ ունեցող երկրներում անխուսափելիորեն որոշակի գնաճ կա, որը պայմանավորված է ապրանքների որակի ու ծառայությունների մատուցման նոր չափանիշներով, մարդկանց ժամանակի ու միջավայրի բավարարման հերթական բարեփոխման հանգամանքներով: Վստահեցնում եմ, որ ասվածը հայաստանաբնակներիս դիտարկումները չեն, այլ մեր եվրոպա-ամերիկաբնակ հարազատների փաստարկումներն իրեն պարբերաբար փոփոխվող առօրյայի առումով:

Ավստրիայում հյուրընկալվելիս ֆերմերային մի տնտեսություն այցելելու ընթացքում 40 խոշոր եղջերավոր ունեցող, որից 17-ը կթվող, ֆերմերին ուղղված հարցս` ինչ գնով է վաճառվում յուրաքանչյուր օրվա մոտ 350 լիտր կաթը, տանտերը մի պահ անակնկալի եկավ, կարծես օրվա կտրվածքով իր եկամուտը նրա հաշվարկներում տեղ չուներ, քանզի մթերողին էր վստահել կաթի յուղայնությունը որոշելն ու գին սահմանելը: Թե երբ մեզանում կհասնենք նման հարաբերության հաստատման, իհարկե պարզ չէ, ինչպես պարզ չէ, ասենք, կաթնամթերքների հերթական թանկացումը:

Տեսեք, հայաստանյան առեւտրային ցանցում կարագ է հայտնվել, բծախնդիր սպառողների համոզմամբ՝ չոր կաթից, որը նույնն է ներմուծված կաթի փոշուց ստացված: Այն նորզելանդականից զգալի բարձր գնով է առաջարկվում, երբ որակի վերաբերյալ որեւէ հավաստում չկա, ինչպես ֆիննականի կամ ֆրանսիականի պարագայում: Նոր Զելանդիայում 10 մլն գլխից ավելի խոշոր եղջերավոր բարձր կաթնատու անասուն է պահվում, այն երկրի տնտեսության առաջատար ոլորտներից մեկն է: Եվ հարցը` ինչպե՞ս կարող է հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից բերված պարենի գնի համեմատ Հայաստանում արտադրվածը զգալիորեն թանկ լինել, հնչում է բնականաբար: Հատկապես այն պարագայում, երբ ՀՀ երբեմնի գյուղնախարարությունը ծրագրել էր 2015 թվականին երկրում ունենալ 370 հազար կով, 2018-ին փաստացի կար 267 հազար, հիմա` է՛լ ավելի պակաս: Պարզ է չէ՞, որ կառուցվող մի քանի խելացի հռչակված անասնագոմերով հնարավոր չէ կաթնամթերքների ոլորտում թե՛ որակական, թե՛ գնային ցանկալի քաղաքականություն պահպանել, որը իշխանական գովքին տրված Հ-1 հանրային համարվող հեռուստաընկերությունն իրականացնում է անհասցե ՀՀ-ում տավարաբուծության զարգացման ծրագիրը շարունակվում է գովազդով: ՀՀ քաղաքացուս ոչ փոքր շրջապատից շատերն են ակտիվ լրագրությամբ զբաղվողիս առաջարկել հետեւյալ հարցն ուղղել նշված Հ-1-ի ղեկավարությանը. գեթ մեկ կաթնատու անասնագոմ կամ սպանդանոց ներկայացրեք հանրությանը, ուր նկատելի արդյունքներ են արձանագրվել 2021-ին գյուղոլորտում իրականացված 150 մլրդ դրամի հատկացումների արդյունքում: Մեր մարդիկ երախտամոռ չեն որ արվածը չգնահատեն, որն առայժմ չեն նկատում:

Օրերս ռադիոլրագրողներից մեկը «Զվարթնոց» օդանավակայանում զրուցել էր արտագաղթողներից մեկի հետ, որն ասաց. 5 հեկտար հող ունեմ, հետն էլ ընտանիքս պահելու խնդիր, ՌԴ եմ գնում. մի այլ գյուղաբնակ էլ հեռուստալրագրողին ասաց. 7 կով ունեմ եւ ուսանող աղջկաս վարձը վճարելու հարց:

Ահա այսպիսի Հայաստան:

21.02.2022թ. 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բոլորիս հուշերում հավերժ 31 տարեկան մնացած Սերգեյը

Հաջորդ գրառումը

Մեր ընթերցողներին

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Մեր ընթերցողներին

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025

Նարեկ Կարապետյանը գրում է․ Մի քանի ՔՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև ՀԷՑ-ի Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս (որտեղ, աշխատավարձ...

ԿարդալDetails

«Հայաստան» խմբակցությունը միացավ իմպիչմենտի գործընթացին

26/09/2025

Վալոդյա Գրիգորյանին uպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է. բացառիկ մանրամասներ

26/09/2025

Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցումը

26/09/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական