Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Լռության գինը՝ կանխենք Հայաստանում հետագա ցեղասպանությունը»

02/06/2023
- 02 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերնագրի այս ճշգրիտ՝ Հայաստանում ցեղասպանությունը կանխարգելող բովանդակությամբ «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (Christian Solidarity International) կազմակերպությունը մամլո հաղորդագրություն է տարածել՝ «կոչ անելով ձայն բարձրացնել վտանգված հայերի պաշտպանության համար»: «Ղարաբաղի լեռներում աշխարհի հնագույն քրիստոնեական հանրությանը սպառնում է նպատակադրված բնաջնջում», ձեւակերպել է CSI-ն՝ հիշեցնելով դեկտեմբերի 12-ից ի վեր Բերձորի շրջափակման մասին: Ադրբեջանական սպառնալիքը բացահայտող տեղեկատվական սեղմագիրը կարդալուց հետո, դժվար թե բանական էակն անտարբեր մնա, այնպես որ հուսանք լռությունը շատերը կխախտեն՝ հանրագրով դիմելով իրենց կառավարություններին:

Գերմանիայում գործող «Վտանգված ազգերի ընկերակցությունը» Արցախին սպառնացող վտանգը կանխելու համար հունիսի 1-ին Քիշնեւում ներկա Շոլցին էր ուղղում իր կոչը՝ Գերմանիան պիտի կանգնեցնի Ադրբեջանին: Եթե Հայաստանը Արցախը տա Ադրբեջանին, տեղի հայությանը կսպառնա զանգվածային բռնությունն ու տեղահանումը: Գերմանիան եւ ԵՄ- ն չպետք է արտոնեն դա»: « Արցախի բնակչության վիճակը մեզ խիստ մտահոգում է: Խոսքը երկու պետությունների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության մասին չէ, այլ՝ Արցախի եւ նրա բնակիչների կարգավիճակի: Նրանց ինքնորոշման իրավունքը տասնամյակներով ոտնահարված է: Հայաստանի՝ Արցախի տարածքից հրաժարվելու առաջարկն իրավաչափ չէ»: «Գերմանիան իրավունք չունի անգործ դիտորդ լինելու, քանզի պատմական առանձնահատուկ պատասխանատվություն է կրում: Գերմանիան արդեն մի անգամ արտոնել է հայերի հանդեպ ցեղասպանություն իրագործել, ոչինչ չի ձեռնարկել: Այժմ դա կրկնելու իրավունք չունի», նշում է «Վտանգված ազգերի ընկերակցության» ներկայացուցիչ Զառա Ռայնքեն (Sarah Reinke):

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի բնակիչների իրավունքն է թելադրողը հայոց խաղաղության

Հաջորդ գրառումը

Օմանի սուլթանի «խորհրդավոր» այցը Թեհրան

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Օմանի սուլթանի «խորհրդավոր» այցը Թեհրան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական