Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լավատեսից առավելն իրատես լինելն է

22/07/2022
- 22 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ հանրային առօրյայի դիտարկումը երկակի տրամադրություն է առաջացնում: Մի կողմում իշխանական հատվածն է, իր գիտակցված թե պարտադրված լավատեսությամբ, մյուս կողմում իշխանափոխության ակնկալիքները ձախողած գնահատողները, որոնց չգիտես ինչու նախկիններ անհասկանալի որակումներն են տալիս: Թերեւս նրանց շարքին կարելի է դասել անգամ պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնողների որոշ հատվածին, որոնք չեն խորշում ՀՀ տնտեսական վիճակը ծանրից-ծանրագույն որակել, գնաճի սանձազերծում չարձանագրել, ազգային արժույթի անբացատրելի տատանումները տնտեսության վրա լրջագույնս վտանգներով լեցուն դիտարկել: Այսօրինակ գործընթացներում թե ինչով է պայմանավորված իշխանական որոշ այրերի, չենք մոռանում նշել, գիտակցված թե պարտադրված լավատեսությունը, երբ գերադասելի է իրատեսության պարագան, պարզապես անհասկանալի է:

Հենց թեկուզ ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձրագույն պաշտոնյաների տարբեր առիթներով հնչեցրած ոգեւորության լիցքեր պարունակող գնահատականների առումներով: Համաշխարհային ֆինանսական տարբեր կառույցների ՀՀ տնտեսա-ֆինանսական որեւէ ոլորտի համեստ ցուցանիշների շուրջ ասույթները հաջողությունների հերթական ապացույցներ են ներկայացվում, դեսպանների հետ հանդիպումների ընթացքում դիվանագիտական պատշաճության պարզ խոսքերը համարվում են հզոր տնտեսություն ունեցող երկրների` ՀՀ-ի հետ տնտեսական հետաքրքրությունների հանդեպ ապացույց, որոնք որեւէ ձեւով չեն արտացոլվում մեր գերհամեստ արտադրական գործընթացներում: Հիշենք օրինակ ոչ վաղ տարիների Մեծ Բրիտանիայի դեսպանի այն խոսքերը, որ Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո  Լոնդոն տեղափոխվելուց հետո առաջին իսկ հանդիպած սուպերմարկետում հայկական արտադրության լոլիկի մածուկ է փնտրելու:

Ծանոթներիցս մեկի լոնդոնաբնակ հարազատի միջոցով փորձեցի պարզել, կա՞ արդյոք մերոնց արտադրության տոմատի մածուկը իր այցելած սուպերմարկետներից որեւէ մեկում: Ավաղ, երկամսյա այցելությունների ընթացքում ոչինչ պարզել չհաջողվեց, առաջիկայի համար էլ պայմանգրեր չէին կնքվել: Փոխարենը պարզեցինք, որ հայաստանյան առեւտրային ցանցը խոսքի ուղղակի առումով հեղեղված է Ռուսաստանի դաշնության հարավային շրջաններից ներմուծված տոմատի մածուկով: Ծանոթացեք դրանցից մի քանիսի անվանումներին. «Յուգ», «Կուբանոչկա», «Կուբանսկիյե պրոստորի», «Դոմաշնիյե սեկրետի»… Ամենատարբեր փաթեթավորումներով ու քաշերով, տարբեր նշանակության ու օգտագործման լոլիկից պատրաստված հյութերը, կետչուպները, այլեւայլ պահածոները մշտապես իրենց տեղն են հաստատել հայերիս խոհանոցներում ու կերակրացանկերում, որը ՀՀ տնտեսության պատասխանատուներին բոլորովին չի անհանգստացնում ու մտահոգում:

Այս վիճակը պարզ ապացույց է ՀՀ վերամշակող ոլորտում առկա խնդիրների, երբ ոչ վաղ անցյալում տոմատի մածուկը մեր արտահանման ճյուղային 5-յակում էր, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, սուրճի ցանկում: Իրոք անհանգստացնող այս իրավիճակի փոխարեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության այլեւայլ պաշտոնյաները, նախարարի ու ոլորտային պատասխանատու տեղակալի մասնակցությամբ սովորականից հաճախ են հայտնվում տարբեր չափերի ու նշանակության ջերմոցներում, նշում դրանց բերքատվության ցուցանիշները, որոնք շատ համեստ են այլ երկրների համեմատ: Ոչ մի խոսք չի ասվում լոլիկի դաշտային մշակումից, որը գրեթե վերացել է, ինչպես եւ` դրա հետեւանք լոլիկով բեռնված ավտոմեքենաների հերթերը վերամշակողների մուտքերի մոտ:

Ուր է թե նման վիճակ միայն քննարկվող ոլորտում լիներ: Հայ տանտիրուհիները դժգոհում են թե՛ տեղական որակով լոլիկի մածուկի համա-հոտա-տեսքային հատկանիշներից, թե՛ գներից, քանզի բացակայում են տրանսպորտային, հարկա-մաքսային ծախսերը, լայն ընտրություն չկա տեղական արտադրանքի տեսականու առումով: Հայաստանյան հանրային որեւէ միջավայրում ՀՀ տնտեսության առանձին ճյուղերի ու ոլորտների տեղերը զիջելու շուրջ մտահոգությունների պակաս չկա, իսկ ահա ասենք կարտոֆիլի որոշ քանակ արտահանելու շուրջ երկրորդ հաց համարվողի գնաճի մասին ոչ մի ծպտուն ու խոսք: Փոխարենը` զգալի ծավալներով ներկրումներ, քանզի պարզ չէ երկրի ներքին սպառման գոնե մոտավոր ծավալը, իրականացված ցանքսի տարածքը, հեկտարից միջին բերքատվությունը: Արդյունքում` Հայաստանի Հանրապետության բոլոր տարիների կառավարիչների մոտ կազմավորվել, նորերի մոտ առավել հատկապես, որ համաշխարհային շուկայում ցանկացած գյուղատնտեսական մթերքի ու պարենի, արդյունաբերական արտադրանքի ու ծառայությունների այնքան ու այնպիսի ավելցուկ կա, որ հայաստանյան գործարար միջավայրը երկիրը փորձությունների առջեւ չի կանգնեցնի, կգնի, կհասցնի, կվաճառի: Ահա մերօրյա հայաստանյան տնտեսվարում մոգոնվածը, երբ քաղաքակիրթ տնտեսվարում համարվողն այլ մոտեցումներով է առաջնորդվում, գերխնդիր է դիտարկում սեփական ուժերով ու միջոցներով առաջնահերթությունների բացահայտումն ու լուծումը, կարեւորից կարեւորագույնը համարելով մարդկանց պարենային ու ռազմա-անվտանգային հարցերից մինչեւ խնդիրները:

Սիրողական մակարդակով արված մի դիտարկում ներկայացնենք պարենային անվտանգության առումով: Ամեն ինչ բծախնդրորեն հաշվող ճապոնացիները հաշվառել են, որ միջին ճապոնացին տարվա ընթացքում սպառում է 80 կգ բրինձ: Այն բազմապատկել են 125 մլն բնակչությամբ եւ ստացել իրենց անհրաժեշտ 10 մլն տոննա առաջնահերթ սննդի քանակը: Այստեղ հարց է ծագում. որտե՞ղ աճեցնել այդ ահռելի ծավալը, երբ հայտնի է, որ Ճապոնիան համեմատաբար սակավահող է, 1 քկմ-ի վրա 350 մարդ է բնակվում, ՀՀ-ի 100-ի դիմաց, 1 բնակչի հաշվով վարելահողը 300 քմ է, ՀՀ-ում 1500 քմ: Համանման թվերով չհոգնեցնեմ մեր մարդկանց, ուստի նշեմ, որ վերջին տասնամյակներին այս երկիրը պարբերաբար, յուրաքանչյուր տարի 10 մլն տոննայի սահմաններում իրեն անհրաժեշտ բրինձն արտադրում է: Եվ սա այն պարագայում, երբ գյուղացիական տնտեսությունները 2 մլն-ից ավելի են, որոնց 60 տոկոսի հողերը մինչեւ 1 հեկտար են… Թե ինչպես են Ճապոնիայում այս պայմաններում հաջողում մինչեւ 12 մլն տոննա բրինձ աճեցնել, պարտավոր են պարզել ՀՀ պետական կառույցները, կառավարությանը կից տնտեսագիտական ինստիտուտը, կառավարման ակադեմիան, ազգային ագրարային կոչվող համալսարանը… Թերեւս նաեւ օրերս ստեղծված ՀՀ հողային բարեփոխումների աշխատանքային խումբը, որը ղեկավարում է ամենահաս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կարծես իր թվով 6 տեղակալներով:

Լավատեսությունն անշուշտ դրական հատկանիշ է: Մեր մարդկանց որոշակի հատվածը համոզված է, որ առաջիկայում ամեն ինչ լավ է լինելու: Սակայն քիչ չեն նաեւ նրանք, որոնք գտնում են, որ «էսպես էլ մնա, լավ է»:  Իսկ ահա հանրության մի զգալի մասն էլ փաստում է, իր տառապանքը փորձ ունի, քանզի հատկապես մեր կառավարիչների լավատեսությունից մինչեւ իրատեսություն անորոշությունների մի երկար ու խճողված վիճակ է, յուրօրինակ մի գորդյան հանգույց, որը հատիկ-հատիկ բացել է պետք: Շատ բարդ խնդիր չէ, միայն` նայած ում համար: Այն արդարացումներով ու պատճառաբանություններով շղարշելը զավեշտալի է:

Շատ բարդ խնդիր չէ ասելով նկատի ունենք, թե ինչու ենք շատ ու շատ պարզագույն հարցերում անզորի ու անօգնականի վիճակում հայտնվում: Նայում ենք սուպերմարկետների ցուցադարակներին, գերակշռողը ներմուծված խոզի ու թռչնի միսն է, պանիրը ներկայացվում է որպես պանրային արտադրանք, կաթը` կաթ պարունակող: Չենք մոռանում միլիոններով վաճառվող էլեկտրալամպերի, թեյնիկների, արդուկների, հեծանիվների ու մոպեդների մասին:

Եվ սա` խաղաղ հարեւանության լավատեսության ներքո…

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

18.07.2022թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ երգիչները միջազգային փառատոնի հաղթող

Հաջորդ գրառումը

«Թաւրիզից Ստալինեան Գուլագ. ընդհատւած պատմութիւն» գիրքը կհրատարակվի պարսկերենով

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

«Թաւրիզից Ստալինեան Գուլագ. ընդհատւած պատմութիւն» գիրքը կհրատարակվի պարսկերենով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. Իշխող լակոտոկրատիայի ռեսուրսը ատելությունն է։ Հանրության մեջ փոխադարձ ատելություն ու քին տարածելով, նրանք եկան իշխանության։...

ԿարդալDetails

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական