Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանահայության զորաշարժ՝ հանուն Արցախի

03/02/2023
- 03 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Արցախի հետ, Արցախի կողքին»

Մեր օրերում, երբ սփյուռքի համայնքներում հանուն Արցախի եւ հայրենիքի տեղի են ունենում տարբեր միջոցառումներ, անմասն չմնաց հարեւան Իրանի հայ համայնքը: «Արցախի հետ, Արցախի կողքին» կարգախոսով հունվարի 27-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպվել էր զորակցության հանրահավաք: Ինչպես նշվում է Թեհրանի հայոց թեմի տարածած հաղորդագրության մեջ, հավաքին մասնակցել են համայնքի «գիտակից հայորդիներն՝ ի պաշտպանություն Արցախի եւ արցախահայության»: 

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի նախագահությամբ մատուցված Պատարագի ավարտին տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցի կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողների հիշատակին: Սրբազան Հայրն իր քարոզում հայրենի երկրի գոյության երաշխիք է համարել բանակը, որի հզորությամբ պետք է կարողանալ ՀՀ տարածք մուտք գործած թշնամուն դուրս վտարել եւ վերականգնել Հայրենիքի սահմանների ամբողջականությունը: 

Հանրահավաքին մասնակցել են հատուկ հրավերով Թեհրան այցելած Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային Կենտրոնական վարչության քաղաքական ժողովի անդամ Հովսեփ Ավետյանը, Իրանի Հայ Կաթողիկե եւ Ավետարանական համայնքների հոգեւոր առաջնորդները, Իսլամական խորհրդարանում իրանահայության պատգամավորներ Արա Շահվերդյանը եւ Ռոբերտ Բեգլարյանը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության մշակութային եւ համայնքային հարցերով խորհրդական Սերգեյ Գրիգորյանը, համայնքային գործիչներ: Այլ կերպ ասած՝ հանրահավաքի գաղափարն համահայկականությունն է առանց բաժանումների:

Հարկ է նշել, որ հավաքին մեծ թիվ են կազմել նաեւ երեխաներն ու երիտասարդները, որը հիմք է տալիս կարծելու, որ երիտասարդ սերունդը եւս ակտիվորեն ներգրավված է Արցախի հայությանը զորավիգ լինելու նոր շարժմանը: Հանրահավաքի ավարտին ընթերցվել է օրվա բանաձեւը, որտեղ պահանջվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից անմիջական միջամտություն՝ վերաբացելու Արցախն ու Հայաստանն իրար կապող Բերձորի միջանցքը, ինչպես նաեւ պաշտպանելու Արցախի բնիկ հայ ժողովրդին ադրբեջանական ցեղասպանական արարքներից:

Ակնհայտ է, որ հանրահավաքի այդ բանաձեւի հասցեատերը պաշտոնական Թեհրանն է, որն իր տարածաշրջանային քաղաքական ծրագրերում պետք է ներառի նաեւ ԻԻՀ քաղաքացի հանդիսացող եւ կրոնական փոքրամասնություն դիտարկվող հայության պահանջները: Մյուս կողմից, իրանահայ համայնքն ուղղակիորեն փորձում է ներգրավվել իրանական կողմին Բերձորի միջանցքի բացման հարցում միջնորդական գործունեության մեջ: Թերեւս այդ հարցում կարող է օգտակար լինել այն, որ դեռեւս 2022 թ. աշնանը Իրանի հստակ դիրքորոշմամբ հաջողությամբ պատնեշվել է ադրբեջանական հարձակումը ՀՀ տարածքի ուղղությամբ: Այդ մասին է վկայում օրերս ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի հարցազրույցը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը. «Մենք ունեինք հետախուզական տվյալներ, որ Ադրբեջանը նախապատրաստում էր ավելի մեծ ագրեսիա, երբ հարձակվեց Հայաստանի վրա անցյալ տարվա սեպտեմբերին: Իրանի գործողություններն ու հայտարարությունները օգնեցին կանխել իրավիճակի հետագա վատթարացումը: Իրանը կարեւոր գործընկեր է Հայաստանի համար»: 

Այսպիսով, ունենալով որոշակի քաղաքական ռեսուրսներ՝ իրանական կողմը կարող է Բերձորի միջանցքի բացման հարցում եւս հանդես գալ մարդասիրական կարեւոր առաքելությամբ: Այլ կերպ ասած՝ համայնքային գործիչները իրանական կողմին են վերապահում ու նրանից ակնկալում կանխարգելելու Ադրբեջանի որդեգրած ցեղասպան քաղաքականությունը Արցախում եւ հանդես գալ տարածաշրջանում արդար միջնորդի դերում:

Հիրավի, հայ համայնքն այդ հավաքով զորաշարժի է ենթարկել սեփական ռեսուրսները՝ «Արցախի հետ, Արցախի կողքին» կարգախոսն առաջարկելով նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին՝ աջակցելու շրջափակման պայմաններում գտնվող իրենց ազգակիցներին:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանագետ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայոց արյունը ջուր չի դառնում

Հաջորդ գրառումը

Սատանան մանրուքների մեջ է. իրո՞ք

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Սատանան մանրուքների մեջ է. իրո՞ք

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական