Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրան-ԱՄՆ բանակցություններ Մասկատում. հայտարարություններից անդին

13/02/2026
- 13 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի եւ ԱՄՆ նախագահի մերձավորարեւելյան հարցերով բանագնաց Սթիվ Վիթքոֆի՝  Օմանի մայրաքաղաք Մասկատում փետրվարի 6-ին տեղի ունեցած միջնորդավորված հանդիպման արդյունքների վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը խիստ սահմանափակ է եւ բավարար չէ հստակ գնահատական ձեւակերպելու համար: Վաշինգտոնը մինչ այժմ բովանդակային առումով էական հայտարարությամբ հանդես չի եկել:

Անորոշության այս պայմաններում միակ նկատելի արձագանքը նախագահ Դոնալդ Թրամփի՝ դեռեւս յոթ ամիս առաջ սոցիալական ցանցում արված գրառման վերահրապարակումն էր՝ անմիջապես բանակցությունների ավարտից հետո: X հարթակում տեղադրված հայտարարությունը հետեւյալ բովանդակությունն ուներ.

«ԱՄՆ-ը հնարավորություն ունի անելու այն, ինչ պետք է արվեր տասնամյակներ առաջ: Մի՛ եղեք թույլ: Մի՛ եղեք հիմար: Մի՛ եղեք խուճապահար»:

Իսկ արտգործնախարար Արաղչին բառացիորեն  ասել է. «Ուրբաթ օրը Մասկատում տեղի ունեցած բանակցությունները միայն միջուկային հարցի շուրջ էին. մենք բազմիցս հայտարարել էինք, որ կբանակցենք միայն այս հարցի շուրջ, եւ ահա թե ինչ եղավ»: Արաղչին հավելել է. «Եթե շարունակվի, ապագայում էլ այդպես կլինի. որոշում կկայացվի բանակցությունները շարունակելու վերաբերյալ»:  

Իրանի արտգործնախարարի խոսքերից կարելի է միայն եզրակացնել, որ բանակցությունները հիմնականում սահմանափակվել են «տեսակետների փոխանցմամբ», եւ որոշվել է «մայրաքաղաքներում խորհրդակցություններ անցկացնել ու որոշել գործընթացի հետագա ընթացքը»:

Այս ձեւակերպումները կարող են վկայել տարաձայնությունների պահպանման եւ բովանդակային քննարկումների բացակայության մասին: Արաղչին նաեւ նշել է «համաձայնեցված շրջանակ մշակելու եւ հաջորդ նիստերում քննարկվելիք թեմաները հստակեցնելու անհրաժեշտությունը», ինչը ցույց է տալիս Իրանի եւ ԱՄՆ-ի մոտեցումների տարբերությունը:

Դժվար է պատկերացնել, որ նախագահ Թրամփը կարող էր ակնկալել երկարատեւ բանակցությունների արդյունքում բազմադետալ համաձայնագրի ստորագրում՝ 159 էջանոց միջուկային համաձայնագրի օրինակով: Օմանի արտգործնախարարի հայտարարությունը, ըստ որի բանակցությունները նպատակ ունեին «հստակեցնել երկու կողմերի տեսակետներն ու այն ոլորտները, որտեղ հնարավոր է առաջընթաց», եւս վկայում է, որ գործընթացը եղել է նախնական փուլում:

Արաղչիի՝ «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարությունները՝ ուրանի հարստացումը որպես «Իրանի անքակտելի իրավունք» եւ հրթիռային ծրագրի շուրջ բանակցություններից հրաժարվելը, արտահայտում են իրանական կողմի անբեկանելի դիրքորոշումը: Այդ առումով Թեհրանի դիրքորոշումը հստակ է: Մնում է պարզել՝ արդյոք Վաշինգտոնը կընդունի՞ այդ պայմանները:

Այլ կերպ ասած՝ իրավիճակը կրկին հիշեցնում է զրոյական արդյունքի տրամաբանություն, ինչպես անցած գարնանը, երբ մեկ կողմի շահը մյուսի պարտությունն էր:

Թրամփի մինչ այժմ հնչեցրած արձագանքը բավականին ընդհանուր է: Հաշվի առնելով նրա քաղաքական ոճը՝ կարելի է ենթադրել, որ ավելի հստակ դիրքորոշումը դեռ կհնչի: Սակայն արդեն այժմ ակնհայտ է, որ այս փուլում բանակցություններն ընթանում են առավել բարդ պայմաններում, քան նախորդ անգամ:

Ռազմական ֆոնը

Մասկատի բանակցությունները տեղի ունեցան 12-օրյա պատերազմի ստվերի ներքո: Տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության ակտիվացումը եւ «ռազմական սպառնալիքի» գործոնի ընդգծումը լրացուցիչ ճնշում էին ստեղծում բանակցային միջավայրում:
«Ալ Ջազիրա»-ի հունվարի 25-ի հաղորդմամբ՝ շուրջ 40-50 հազար ամերիկացի զինծառայող տեղակայված է առնվազն 19 կետում՝ ավելի քան 12 երկրներում: Ցանցը ներառում է ութ մշտական բազա եւ 11 օպերատիվ կենտրոն:

Միաժամանակ հաղորդումներ էին շրջանառվում ինչպես որոշ բազաներից ուժերի մասնակի դուրսբերման, այնպես էլ տարածաշրջան լրացուցիչ ուժերի եւ տեխնիկայի տեղափոխման մասին՝ Իրանի շուրջ հռետորական եւ ռազմական լարվածության աճի պայմաններում:

12-օրյա պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի կողմից Իրանի երեք միջուկային կենտրոնների թիրախավորումը նոր մակարդակի է բարձրացրել դիմակայությունը:

Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ որեւէ հարձակում կհանդիպի «վճռական պատասխանի» եւ կարող է հանգեցնել լայնամասշտաբ բախման:

ԱՄՆ ռազմական ներկայությունը Պարսից  ծոցի երկրներում

Քաթարում տեղակայված «Ալ Ուդեյդ» ավիաբազան Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ամենախոշոր ռազմական հենակետն է՝ շուրջ 10 հազար զինծառայողով եւ CENTCOM-ի առաջատար շտաբով:

Քուվեյթում գործում են ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաներ, Բահրեյնում տեղակայված է Հինգերորդ նավատորմի շտաբը՝ մոտ 9 հազար անձնակազմով: Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, Օմանում, Իրաքում, Հորդանանում, Սիրիայում եւ Թուրքիայում եւս պահպանվում է տարբեր ծավալի ռազմական ներկայություն, այդ թվում՝ ռազմավարական նշանակության ավիաբազաներ եւ նավահանգիստներ:

Հատկանշական է հատկապես Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազան, որտեղ, ըստ բաց աղբյուրների, պահվում են նաեւ ամերիկյան միջուկային մարտագլխիկներ:

Եզրակացություն

Իրանի շուրջ ԱՄՆ ռազմական ուժերի խիտ եւ ընդգրկուն   ներկայությունը չէր կարող չազդել Իրան-ԱՄՆ բանակցությունների մթնոլորտի եւ բովանդակության վրա: Թերեւս հենց այդ ռազմաքաղաքական ֆոնն է առավել խոսուն, քան պաշտոնական հայտարարությունների լռությունը:

Մասկատի հանդիպման արդյունքների մասին իրական պատկերացումը պետք է փնտրել ոչ միայն հրապարակային հայտարարություններում, այլեւ տարածաշրջանում ուժերի տեղաբաշխման եւ զսպման հաշվարկներում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ձայն բազմաց. Մեր «ոգու ամրոցներից» մեկը (*)

Հաջորդ գրառումը

«Քրիստոնեական» քարոզչական նվերներ Վատիկանին՝ Բաքվից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026
Նորություններ

ՀՀ-ն հիանալի հասկանում է ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակյա գտնվելու անհնարինությունը. համապատասխան որոշումը կկայացվի ՀՀ քաղաքացիների կողմից․ Մհեր Գրիգորյան

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
Հաջորդ գրառումը

«Քրիստոնեական» քարոզչական նվերներ Վատիկանին՝ Բաքվից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026

ԱՆՏԵՂՅԱԿ, ԲԵԽԱԲԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 30-ին հարցում էի ուղարկել կառավարություն՝ մարնամասն տեղեկություններ ստանալու համար, թե Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական