Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

Գեղամ Մկրտչյան
10/10/2025
- 10 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
7
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 11-ին, ռուս դասական Անտոն Չեխովի «Առաջարկություն+» զավեշտապատումի ներկայացմամբ իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը: Մինչ այդ նրա ստեղծագործական խումբը օրերս է վառ տպավորություններով վերադարձել Հայաստանից, որտեղ գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանի գլխավորությամբ մասնակցել է «Թատերական Լոռի» 31-րդ միջազգային փառատոնին, ամսի 1-ին եւ 2-ին մեկական ներկայացմամբ հանդես գալով Վանաձորի եւ Ալավերդու թատրոնների բեմերում:

Շնորհակալություն հրաշալի ներկայացման եւ բարություն տարածելու համար»,- «Թատերական Լոռու» ֆեյսբուքյան էջում գրել են փառատոնի կազմակերպիչները:

Ռուսաստանի մայրաքաղաքի հայկական այս թատրոնի պատմությունը սկիզբ է առնում 1920-ական թվականներից, երբ կոմս Լազարյանների տանը գործում էր Հայկական դրամատիկական ստուդիան Սուրեն Խաչատուրովի ղեկավարությամբ: Նրա գործունեությունն ընդհատվել է 1952 թվականին՝ Լավրենտի Բերիայի որոշմամբ: Թատրոնի վերածնունդը տեղի է ունեցել 2002 թվականին՝ բեմադրիչ եւ դերասան, Սերգեյ Փարաջանովի աշակերտ Սլավա Ստեփանյանի ջանքերով:

Հայ, ռուս եւ այլ ազգերի դերասաններով համալրված թատերախումբը հիմնականում ռուսերեն եւ հայերեն ներկայացումներով անցած տարիներին բազում ստեղծագործական հաջողություններ է արձանագրել, արժանացել տարբեր թատերական փառատոների մրցանակների: Այս թատերաշրջանում պատրաստվում է երկու առաջնախաղ: Մեկը «Գեղեցկության սրահ» կատակերգությունն է, որի բեմադրությունը թատրոնի առաջատար դերասանուհի Զիտա Բադալյանի ռեժիսորական դեբյուտն է՝ լի գաղտնիքներով եւ կանացի անկեղծ զրույցներով՝ սիրո, բարեկամության, դավաճանության, երազանքների մասին: Մյուսը «Անծանոթը», ներկայացում է Ստեֆան Ցվայգի պատմվածքների հիման վրա ստեղծված դրամատիկ սիրային տեսարաններով, ռեժիսոր՝ Նիկա Կվիժինաձե:

Թատրոնը նախատեսում է ակտիվ շրջագայությունների ծրագիր: Այս տարի «Թատերական Լոռիից» բացի ելույթ կունենան նաեւ Օրյոլում կայանալիք «Ռուսական դասականներ» փառատոնում, հանդես կգան Մոսկվայի մարզի տարբեր քաղաքների հանդիսատեսի առջեւ:

Գ. Մ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինը համերգ՝ Վահագն Ստամբոլցյանի անվ. երգեհոնային երաժշտության III միջազգային փառատոնին

Հաջորդ գրառումը

Հալվա – հալվա ասելով բերանը չի քաղցրանում

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Հալվա - հալվա ասելով բերանը չի քաղցրանում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական